Սամվել Թադևոսյան. Ծանր ժամանակներ են... վերջնամարտն առջևում է
Ռեժիսոր Սամվել Թադևոսյանը գրում է.
«Ծանր ժամանակներ են...
հայրենի իշխանությունները հետևողականորեն կատարում են իրենց իրական տերերի հերթական հրահանգները. այն է՝ հողին հավասարեցնել ազգային բոլոր արժեքները... Ահա այդ պատճառով է, որ Բերձորի / Լաչին / ազատագրման 30- ամյակի օրը, հայրենի «խանդավառ» իշխանության համար անցավ «բազմանշանանակալից ու բազմիմաստ» լռության մեջ...
Բայց, որովհետև հաղթանակները կռում են արիներն ու արժանավորները, ուստի նրա՛նց է պատկանում հաղթանակի փառքն ու դափնիները...
Շնորհավոր ձեր տոնը՝ հերոս հայորդիներ, որ զոհվեցիք Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու դժվարին ճանապարհին։
Շնորհավոր տոնդ Արցախ աշխարհ, որ ստրկությանը ասացիր ո՛չ և ապստամբեցիր քո արարչատուր իրավունքները պաշտպանելու համար։
Շնորհավոր տոնդ Սփյուռքի ու Հայաստանի հայ ժողովուրդ, որ ազնվորեն համախմբվեցիր՝ օրհասը վանելու համար...
Իմ չքնաղ Հայաստան. ոչ ոք և ոչ մի ուժ ի զորու չէ խաթարելու քո՝ դարերի հավերժին միտված լուսապայծառ ապագան։ Դու հառնելու ես... վերջնամարտն առջևում է... մենք են հաղթելու»։
1992 թվականի մայիսի 18-ին, հայկական բանակներն ազատագրել են Հայաստանը Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը: Մայիսի 18-ին ՀՀ խորհրդարանի առավոտյան նիստում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտնել էր, որ բացվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը խոստովանել էր Լաչինի անկումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը