Առողջություն 12:53 22/05/2022 Հայաստան

Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ  80 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:
Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։

Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):
 
Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է.

• խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,
• չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,
• կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,
• կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։

«Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության»,- նշում են կենտրոնից։

Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:10
Լարսում վերականգնվել է երթևեկությունը. ՏԿԵՆ
Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մամուլի խոսնակ Սոնա...
Աղբյուր` Panorama.am
20:41
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Մայրաքաղաքում հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին, 2-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:30
Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2022թ. հուլիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լարս տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները կարող է տևել 2-3 օր
Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի վնասված հատվածի վերականգնման աշխատանքները կարող են տևել մոտվոր 2-3 օր, այս մասին JNEWS-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
20:07
Sputnik. Որոտանը զրկվել է Գորիսի հետ կանոնավոր տրանսպորտային հաղորդակցությունից
Գյուղի ուսուցիչներին և բնակիչներին փոխադրող ուղևորատար «Ուրալը» ուսումնական տարվա ավարտից հետո դադարեցրել է կանոնավոր ուղերթները:...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի օկուպացված շրջաններ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Գյուղացիական տնտեսությունները ի զորու չեն լինելու ինքնուրույն ու միայնակ հաղթահարել այս ճգնաժամը․ տնտեսագետ
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գրում է․ «Ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով Վերին Լարսը կրկին փակ է։ Ըստ նախնական գնահատականների՝...
Աղբյուր` Panorama.am
19:24
Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված 2 քաղաքացի կկալանավորվի
Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Քափաքլը շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված 2 քաղաքացու նկատմամբ կալանավորման...
Աղբյուր` Panorama.am
19:18
Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել․ պաշտպաններ
Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանների հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ  գործով...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ասուլիսի բոյկոտը հզոր և անհրաժեշտ քայլ էր, բայց․․․ Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյան, անդրադառնալով շուրջ 30 լրատվամիջոցների՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը բոյկոտելուն, գրում է․ «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը սպասվում է աշխարհի շուրջ 60 երկրի պատվիրակությունների մասնակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել սամբոյի և գեղասահքի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:15
Այնուամենայնիվ՝ ԵՄ-ն շարունակում է վերակառուցվել ըստ «ընդդեմ մեկի» սկզբունքի
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է Բոսնիա-Հերցեգովինային և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, երբ այս երկրները...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կկարողանանք, արդյո՞ք, վերագտնել մեզ և կատարել այն, ինչ կատարել ենք 29 տարի առաջ․ Սենոր Հասրաթյան
ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է. «1992թ. հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
18:03
2022թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ 42.2%-ով աճել է ներմուծումը Հայաստան. ՎԿ
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022թ. մայիսի դրությամբ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական...
Աղբյուր` Panorama.am
17:20
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
2022 թվականի հոկտեմբերի 17-28-ը Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ «Eternity-2022» զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:14
Սիրիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Դեսպան
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին
Աղբյուր` Panorama.am
17:07
Պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունում հերթական ցնցումը թույլ չտալու համար. տնտեսագետ
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Լարսում ստեղծված իրավիճակին, գրել է. «Ճանապարհի մի հատվածի փլուզման...
Աղբյուր` Panorama.am
17:00
2020-ի նոյեմբերի 9-10-ի դեպքերով հարուցված քրգործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ
2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը. կենսաբանություն և...
Աղբյուր` Panorama.am
16:40
ԲԴԽ-ն կարող է քննել միայն Ջհանգիրյանի վարքագծի կանոնների խախտման հարցը. Դավիթ Խաչատուրյան
«Ձայնագրության բովանդակությանը չեմ կարող գնահատականներ տալ, քանի որ խորհրդի կազմից ձևավորվել է հանձնախումբ, որին միացել է 5 անդամ և մենք...
Աղբյուր` Panorama.am
16:30
Զելենսկին կարծում է, որ այժմ Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակը չէ
Վլադիմիր Զելենսկին G7-ի երկրների առաջնորդներին ասել է, որ «այժմ բանակցությունների ժամանակը չէ», Կիևը կբանակցի Ռուսաստանի Դաշնության...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վահե Հովհաննիսյան. Մենք թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «ԲԴԽ երեք անդամների...
Աղբյուր` Panorama.am
16:12
Փաշինյանի դեմ բողոքի քննությանը դատավորը սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ
«Պարոն Մարտիրոսյանը մեզ՝ դատախազներիս, մեղադրում է հենց այնպես խոսելու մեջ։ Հենց այնպես դուք եք խոսում և արդեն շատ երկար։ Եթե չէիք...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորավանքի աստիճաններից զբոսաշրջիկն ընկել է ու լուրջ վնասվածքներ ստացել
Հայտնի զբոսավար Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու տխրահռչակ...
Աղբյուր` Panorama.am
15:35
ՔՊ պատգամավորները 9 թեկնածուից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 3 դատավորներ են ընտրում
ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում Վճռաբեկ դատարանի 6 դատավորի ընտրության հարցերն են: Դրանցից 3-ը...
Աղբյուր` Panorama.am
15:30
«Homeland». հայկական արևահամ մրգերից, բանջարեղենից պատրաստված պահածոները՝ «Rest-hotel HoReCa Expo- 2022»-ում
«Rest-hotel HoReCa Expo-2022» Եվրասիական ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացված էր «Homeland» պահածոների գործարանի...
Աղբյուր` Panorama.am
15:18
ՔՊ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Երբ կբացվի Լարսը
Վրաստանը Ռուսաստանին կապող ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը կարող է տևել մոտ 7-10 օր։ Sputnik Գրուզիային հայտնել են Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ինչ լինում է այնտեղ, քաղաքական կոնտեքստ է դրա տակ, բնականաբար, որպես ապարանցի, իմ միջոցով պետք է գար. Մաթևոս Ասատրյան
«Ժողովո՛ւրդ ջան, ինչո՞ւ են ինձ կապել այդ ամեն ինչի հետ, ես որպես ապարանցի և այնտեղ բնակվող, հիմա ինչ լինում է այնտեղ, քաղաքական կոնտեքստ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}