Կոկորդիլոսագետը Վեդիում կադրային ջարդ է իրականացնում
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 2-րդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը 168.am-ի աղբյուրների տեղեկությամբ կադրային ջարդ է իրականացնում Վեդիի համայնքապետարանում, իր մտերիմներին էլ տեղավորում է աշխատանքի։
«Մայիսի 2-ին աշխատակազմի բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատել է, որպեսզի նոր հաստիքացուցակ կազմվեր։ Օրենքով՝ նոր հաստիքացուցակը հաստատելուց ինքը պետք է դիմեր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի անվանացանկը հաստատվեր։ Համայնքային ծառայողների համար էլ մինչև մրցույթը կայանալը հարցում պետք է ուղարկեր նախարարության կադրերի ռեզերվ։ Նախարարությունը կադրերի ռեզերվում հրապարակում է գրանցված պաշտոնների խումբը՝ գլխավոր մասնագետ, առաջատար, կրտսեր… Եթե գրանցվածներից կադրերի ռեզերվում մարդ կա, որը ցանկություն ունի և դիմում է, ապա ինքն է նշանակվում տվյալ պաշտոնին։ Բայց կոկորդիլոսագետն առանց այդ հարցումներն անելու, քեֆն ում բռնել՝ աշխատանքի է ընդունել՝ ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքել։ Այսինքն՝ անտեսել է համայնքային ծառայության մասին օրենքը, նախարարություն չի դիմել»,- ասել է 168.am-ի զրուցակիցը։
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատվածների թվում է նաև 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Մալխասյանի քույրը՝ Արմինե Մալխասյանը․
«Գիտեմ, որ Արմինեն դիմել է, կադրերի ռեզերվում գրանցվել է, բայց Գարիկն այդ աղջկան չի ընդունել աշխատանքի։ Ասել է՝ նախկին համայնքի ղեկավարին միշտ ինֆորմացիա ես տվել․․․ Մի խոսքով՝ կոկորդիլոսագետ Գարիկը մենակ իր կադրերով է շրջապատել իրեն, նաև դրսից է մարդկանց բերում։ 179 հոգանոց աշխատակազմ է ձևավորել, 100-ից ավելին իր մտերիմներն են։ Ընտրություններին ով իր համար է աշխատել, տեղավորում է աշխատանքի։ Մարդիկ, որ նախկինում համայնքապետարանում բաժնի պետ են աշխատել, ավելի ցածր պաշտոններ է առաջարկում՝ առաջին կարգի մասնագետ, այսինքն՝ այնպիսի աշխատանք է առաջարկել, որ մարդիկ չգնան»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ