Իրավունք 15:02 25/05/2022 Հայաստան

Դատարանը որոշեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը։ Բողոքը վերաբերում է նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ 2021թ. հունիսինն ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Մասնավորապես, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը զգուշացրեց նիստին ներկա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին տեղից չխոսել։

«Ինչո՞ւ եք ուզում մեզ ձայնից կտրել։ Կարո՞ղ եք ամեն ինչ այնպես լինել, որ մի քիչ էլ մեր սրտով լինի»,- դիմելով դատավորին՝ ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։

«Դատարանը սրտով չի առաջնորդվելու»,- արձագանքեց դատավորը։

«Այնքան փաստեր կարող ենք ներկայացնել, որ այստեղ որևէ մեկդ էլ  կարող է չունենաք այդքան փաստ։ Շատ փաստեր կան»,- շարունակեց զոհված զինծառայողի հարազատը։

«Մի խոսեք, մի խանգարեք, դատարանը  ձեր նկատմամբ սանկցիա է կիրառում նիստերի դահլիճից հեռացման ձևով»,- հայտարարեց դատավորը։

«Չեք կարող հեռացնել»,- հակադարձեց զոհված զինծառայողի հարազատը։

«Հեռացրեք նիստերի դահլից»,- կրկնեց դատավոր Բիշարյանը՝ դիմելով կարգադրիչներին։
Կարգադրիչները ցանկացան հեռացնել, նիստին ներկաները ասացին, որ չեն թողնելու։ Նրանց ու դատական կարգադիչների միջև քաշքշոց սկսվեց։

«Արաով են խոսում, կառուժիտով են խոսում։ Պագոններիցդ ամաչի։ Հիմա դու գողակա՞ն ես, թե՞ միլիցա»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը՝ դիմելով կարգադրիչներից մեկին։
Այդ ընթացքում դատավորը հեռացավ նիստերի դահլիճից։

«Թուրքի լամուկին ասեք թող գա այստեղ»,- բղավեց ներկաներից մեկը։

Լարված իրավիճակը հանդարտվելուց հետո դատավորը վերադաձավ նիստերի դահլիճ։

«Դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով դատական նիստերի ընթացքում նիստին ներկա անձանց կողմից խախտվում է  նիստերի դահլիճում հասարակական կարգը, ինչպիսի փաստ արձանագրվեց նաև այսօրվա դատական նիստի ընթացքում, ուստի վերաքննիչ դատարանը որոշում է սույն գործով դատական  նիստերը անցկացնել դռնփակ։

Ներկա գտնվող անձանց և լրատվամիջոցների ներկայացուցիչներին  խնդրում եմ լքել նիստերի դահլիճը»,- ասաց դատավոր Կարեն Բիշարյանը։

Նիստին ներկաները կրկին դժգոհություն հայտնեցին։ Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։  Զոհված զինծառայողների հարազատները որոշեցին չհեռանալ դահլիճից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
ՊՆ-ում քննարկել են սմարթֆոնների արգելքի ու զինծառայողների մասնակցությամբ հաճախակի դարձած վթարների հարցը
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
13:35
Մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին. Իշխան Սաղաթելյան
«Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Իրանում 2500 տարվա հնությամբ ամբարտակի ջրանցք է հայտնաբերվել
Իրանում 2500 տարվա հնության հսկայական ամբար են հայտնաբերել, որը տեղացիներն օգտագործել են երաշտի դեմ պայքարի նպատակով, գրում է ParsToday-ը։...
Աղբյուր` Panorama.am
13:06
«Վեոլիա Ջուր»-ը հայտնաբերել է Մալաթիա-Սեբաստիայում թաքնված վթարը
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում տեղադրված ծախսաչափը միանգամից վայրկյանում 32 լիտր ջրի կորուստ է գրանցել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:59
Ռուսաստանցիները հանգստի համար կարող են 12 երկիր մեկնել
Երկրների շրջանակը, որտեղ ռուսները կարող են հանգստանալ, կամաց-կամաց նեղանում է։ Որոշ երկրներ վիզաներ չեն տրամադրում ռուսաստանցիների,...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցում կա երկու կարծիք. Ալեն Սիմոնյան
Մոտ օրերին կքննարկեն ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Առաջարկվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին...
Աղբյուր` Panorama.am
12:17
Մոլդովան հայտարարել՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը չի ենթադրում միանալ պատժամիջոցներին
Ստանալով Եվրամիության թեկնածուի կարգավիճակ՝ Քիշնևը չպետք է ինքնաբերաբար միանա հակառուսական պատժամիջոցներին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:10
Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հուլիսի 25-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։
Աղբյուր` Panorama.am
12:00
Քաղաքագետ. Խնդիրը ժողովուրդը չի լուծում, խնդիրը լուծում են էլիտաները
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Մի բան էլ. չփորձեք ժողովրդին մեղադրել: Խնդիրը ժողովուրդը չի լուծում, խնդիրը լուծում են էլիտաները:...
Աղբյուր` Panorama.am
11:59
Սուրեն Սարգսյան. Ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակության վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:53
Արմեն Պետրոսյան. «Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. ««Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը Հունիսի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
11:45
ԱՀԿ-ն հայտնում է 50 երկրներում կապիկի ծաղիկի ավելի քան 3400 դեպքի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով 2022 թվականի սկզբից 50 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի լաբորատոր հաստատված...
Աղբյուր` Panorama.am
11:37
Բաքվում Լավրովի կողմից թաղված Մինսկի խումբը կենդանության նշաններ է ցույց տալիս
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը։ Այս մասին հայտնել է  ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով...
Աղբյուր` Panorama.am
11:28
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 1-ին Վիեննայում
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
11:18
Ռուսաստանից Թուրքիա ածուխի մատակարարումները հունվար-ապրիլին նվազել են մինչև 2,5 մլն տոննա
Ռուսական ընկերությունները, որոնք ցանկանում են մինչև էմբարգոյի սահմանումը Եվրոպա տեղափոխել ածխի առավելագույն հնարավոր ծավալները, հունվար-ապրիլին...
Աղբյուր` Panorama.am
11:10
ԱԱԾ կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք
Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վարուժան Գեղամյան. Մենք շարունակում ենք զիջել արյունով ազատագրված հողը ու վերջնական թաղում Արցախը
«Բոլորը խոսում են Բերձոր (Լաչին) քաղաքը Ադրբեջանին հանձնելու մասին: Ինչո՞ւ է դա կարևոր»
Աղբյուր` Panorama.am
10:54
«Կասպերսկի» ընկերության փորձագետները սև շուկայում վերլուծել են մոտ 200 հայտարարություն
«Կասպերսկի» ընկերության փորձագետները սև շուկայում վերլուծել են ընկերությունների ենթակառուցվածքին նախնական հասանելիության համար...
Աղբյուր` Panorama.am
10:46
Զաքարյան. Ասում է` ձեր հայրենի հողերը լավ եմ արել, որ հանձնել եմ, տղա եք` դեմս առեք
ՀՀԿ փոխնախագահ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Աշխարհում չի եղել մի երկիր, որի ղեկավարը` քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ղազարյան. Վաղարշակ Հարությունյանը մինչ օրս Ռուսաստանի Նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանը գրում է. «2022 թվականի հունվարի 5-ից Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Վրաստանում սողանքի գոտում մահացած են գտել օտարերկրյա զբոսաշրջիկին
Փրկարարները Վրաստանի հյուսիս-արևելքում սողանքային գոտում հայտնաբերել են օտարերկրյա զբոսաշրջիկի դի։ newsgeorgia.ge-ի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Baykar Makina»-ը երեք անօդաչու թռչող սարք կնվիրաբերի Ուկրաինային
Թուրքական «Baykar Makina» ընկերությունը հայտարարել է Ուկրաինային երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր անվճար մատակարարելու...
Աղբյուր` Panorama.am
10:08
Տեղեր գյուղի վանքին հարակից ժայռից երկու քաղաքացի ընկել է ձորակը
Հունիսի 28-ին, ժամը 02։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղի վանքին հարակից ժայռից երկու...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արսեն Բաբայան.Վստահ եմ, որ նույնիսկ Ալենն է այս ստից հիմա աչքերը չռել
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե չեմ հետևում...
Աղբյուր` Panorama.am
09:53
Moody's-ը հայտնում է, որ Ռուսաստանը դեֆոլտ է արել եվրոպարտատոմսերի գծով
Moody's-ը հայտնել է, որ Ռուսաստանը չի կատարել արտաքին պարտքի մարման պարտավորությունները: Այս մասին ասվում է միջազգային վարկանիշային...
Աղբյուր` Panorama.am
09:49
Արծրուն Պեպանյան. Հիմա գոնե հույս կա ինչ–որ բան փրկել
Հրապարակախոս, մտավորական Արծրուն Պեպանյանը գրում է. «Հայաստանի բնակչությունից ջոկջկելով ազգ ստանալու այլ տարբերակ չկա, միակ ուղին սա...
Աղբյուր` Panorama.am
09:41
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստվում է խոշոր զիջումների
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ամենամեծ խնդիրն այն է, որ նույնիսկ մեր էլիտաները լիարժեք չեն հասկանում այդ փաստը
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար,  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Հայաստանն ու հայ ժողովուրդը...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». ՔՊ-ն ՀՌՀ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում կառաջադրի Տիգրան Հակոբյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն ուրբաթ օրը քննարկել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}