Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև 33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի և 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-ի և 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում, Երևանում առաջիկա օրերեին ջերմաստիճանը կհասնի 33-34 աստիճանի։
Երևանում մայիսի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ