Տնտեսություն 15:20 20/05/2022 Հայաստան

Համեղ ու հյութեղ, քաղցր ու թթու. ֆուդ-բլոգերները գնահատում են «Homeland»-ը

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Բանջարեղենային պահածոներ, կոմպոտներ, մարինադներ. սրանք այն մթերքներն են, որոնք մշտապես գտնվում են գրեթե բոլորի սեղաններին։ Ժամանակները փոխվել են, և այսօր կանայք նախընտրում են գնել պատրաստի պահածոներ` նախ ժամանակ են խնայում, ժամերով գազօջախի մոտ չեն կանգնում, իսկ ամենակարևորն՝ անվտանգ են։

Բայց ինչպե՞ս ընտրել բարձրորակ և համեղ պահածոներ խանութներում առաջարկվող հսկայական տեսականուց, որ լինեն միայն բնական բաղադրիչներով՝ առանց քիմիական հավելումների և կոնսերվանտների:

Ֆուդ-բլոգերներն այս հարցում ևս օգնության են հասնում մարդկանց։

FS Projects-ը «Ծիրանի ծառ» ռեստորանային համալիրում կազմակերպել էր «Gurman day» միջոցառումը, որտեղ ներկայացվեց տարբեր ընկերությունների արտադրանքը, իսկ համտեսողներն ու հանրությանը հայտնի մարդիկ գնահատեցին դրանց համն ու որակը։

Ֆուդ-բոլգերներին մատուցվեց «Homeland» պահածոների գործարանի արտադրանքը։ Նախ ներկայացվեց ստեղծման պատմությունը, թե ինչպես են երեք տարվա ընթացքում հայկական արևահամ մրգերից, բանջարեղենից պատրաստված պահածոներն իրենց ուրույն տեղը զբաղեցրել տեղական շուկայում։ Այնուհետև նրանց մատուցվեց խավիար՝ քաղցր և կծու, աջիկաներ, իմամ բայալդի։ 

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը հատկապես գնահատեց այն փաստը, որ այդքան կարճ ժամանակահատվածում «Homeland»-ի արտադրանքն իր կայուն տեղն է գրավել շուկայում։

«Ուրախ եմ, որ արդեն երեք տարի մեր շուկայում կա նման ապրանքատեսակ։ Ես միայն կողմ եմ, որ խթանենք հայկական արտադրությունը։ Շատ համեղ էր, փորձեցի «Homeland»-ի խավիարը, ինձ դուր եկավ։ Այն կարելի է մատուցել թե՛ որպես խավարտ, թե՛ որպես նախուտեստ։ Բացի այդ, եթե չես հասցրել որևէ բան պատրաստել տանը, ապա կարող ես հանգիստ երեխայիդ տալ «Homlend»-ի արտադրանքը»,- նշեց դերասանուհին։

Համտեսի ընթացքում ֆուդ-բոլգերները հատկապես կարևորեցին ներկայացված տեսականու վառ գույները, ախորժալի տեսքը, համը, հոտը, հյութեղությունը և իհարկե փաթեթավորումը։

«Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի Իրինա Թովմասյանն առաջին անգամ էր փորձում «Հոմլենդ»-ի պահածոները։ Բայց մեկ անգամ փորձելուց հետո խոստովանեց՝ համեղ է, իսկ դա նշանակում է, որ այն անպայման կօգտագործի տանը տարատեսակ ուտելիքներ պատրաստելու համար։

Իրինան վստահ է, որ այդ պահածոները տան անդամներին ևս դուր կգան։ «Կարծում եմ, որ նաև շատ հարմար է տանը տարբեր կերակուրներ պատրաստելիս օգտագործել, քանի որ այնքան տարբեր ապրանքատեսականի կա, որ կարող ես ճաշերի մեջ օգտագործել և հետաքրքիր համադրություն ստանալ։

Իրականում, ես հպարտանում եմ մեր հայկական արտադրանքով, իսկապես այնքան լավ հայկական բրենդներ կան, որ կարող ես վստահ ներկայացնել դրսում»,- ասաց նա։


Ֆուդ-բլոգերներից մեկին հատկապես դուր եկավ կծու խավիարը. մտովի գնաց մանկություն, հիշեց ամառային տաք օրերը, տատիկի և մայրիկի խավիար պատրաստելը, որը կարծես մի մեծ արարողություն լիներ։

«Այդ կծու համն ինձ հիշեցրեց ամեն տարի մեր տանը խավիարի պատրաստման ժամանակ տեղի ունեցած հումորային դրվագները։ Ամեն անգամ հայրս ասում էր՝ «մի քիչ կծու կանեք», իսկ մայրս անմիջապես արձագանքում էր՝ «երեխաները կծու չեն ուտում»։ Մի պահ աչքիս առաջ եկան այդ պահերը, կարծես զգացի խորոված բադրիջանի, բիբարի հոտը։ Իսկապես «Homland»-ի պահածոները հրաշալի են, կարծում եմ՝ ցանկացած քիմքի այն հաճելի կլինի», - նշեց ֆուդ-բլոգերը։

Խոհարար Գուրգեն Սարգսյանը համեղ, համադամ ուտելիքներ պատրաստելուց օգտագործում է նաև պահածոյացված սնունդ։ Ամեն անգամ փնտրում է նոր համ, որ իր ուտեստներն ավելի յուրահատուկ լինեն։ Խոհարարը նշեց, որ իրեն հատկապես դուր են գալիս «Homeland»-ի պահածոները, դրանք առանձնանում են իրենց բնական համով, իսկ կարևորը՝ պատրաստված են թարմ բանջարեղենից։

Առավել հաճախ օգտագործում է ընկերության մարինադացված պահածոները, իսկ հաճախորդները նախապատվությունը տալիս են խավիարներին։ Նա ֆուդ-բլոգերներին առաջակեց փորձել մի քանի արտադրատեսակ՝ առանց որևէ հավելումների, որպեսզի զգային դրանց իրական  համը։

Գուրգեն Սարգսյանը նշեց, որ եթե համեմատեն այլ պահածոների հետ, ապա այն միանշանակ տարբերվում է իր համային բարձր հատկանիշներով և որակով. «Այդ պատճառով ես նախընտրում եմ «Homeland»-ի արտադրանքը։ Տնային տնտեսուհիներին, խոհարարներին ևս խորհուրդ կտամ տարբեր ուտեստների ժամանակ օգտագործել հենց այս ընկերության արտադրանքը։ Հաստատ չեն փոշմանի»։

«Homland» պահածոների գործարանը բացվել է 2017 թվականին, իսկ արդեն 2019-ին բազմատեսակ պահածոներով մտել է տեղական շուկա, իսկ կարճ ժամանակ անց արտահանվել է Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական մի շարք երկրներ՝ Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Ամստերդամ: Ընկերությունն առաջարկում է պահածոների ավելի քան 100 անուն տեսականի, այդ թվում՝ մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և օշարակներ։

Առաջարկվող պահածոների պատրաստման ընթացքում նվազագույնի են հասցվել արհեստական հավելանյութերի, կոնսերվանտների և այլ հավելումների օգտագործումը՝ սպառողի առողջության հանդեպ մշտական հոգածությամբ ու նրա սննդային նախասիրությունները հաշվի առնելով:

Պահածոների գործարանի կոմերցիոն տնօրեն Արման Ամիրխանյանը նշեց, որ «Homeland»-ը կարճ ժամանակ անց իր ուրույն տեղն է գրավել շուկայում, ավելին, այն նաև պահանջարկ ունի արտերկրում։ «Մենք ընդամենը երեք տարվա պատմություն ունենք, բայց ամեն ամիս նոր շուկաներ ենք գրավում»,- ասաց նա։

«Մեր սարերի համն ու հոտը». հենց այս կարգախոսն է ընտրել իր արտադրանքի համար «Հոմլենդը»։ Գործարանն ի սկզբանե իր առջև դրել է խնդիր՝ ներկայանալ շուկայում որպես բարձրորակ ապրանք մթերող և արտադրող ընկերություն։

«Մեր խնդիրն է եղել մատակարարել միայն բարձրակարգ մթերք։ Մենք համարվում ենք պրեմիում դասի ապրանք արտադրող գործարան։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մատուցվող ապրանքատեսականին միշտ լինի թարմ»,- ընդգծեց Արման Ամիրխանյանը։

«Homeland»-ն առաջին տարին մթերել է 2 մլն տարայի չափով բանջարեղեն և միրգ, այս տարվա համար նախատեսում են արտադրել 5 և ավելի միլիոն տարա պահածո։ Ամեն տարի ընկերությունն ունենում է նորություններ, վերլուծում են շուկան՝ հասկանալու, թե որ պահածոներն են ավելի շատ պահանջված։ Ի վերջո ժամանակի ընթացքում խոհանոցները զարգանում են, մարդկանց պահանջները փոփոխվում են, իսկ նրանց կարծիքն, ինչպես նշեց Արման Ամիրխանյանը, հաշվի չառնել չեն կարող։

Գործարանի կոմերցիոն տնօրենը փաստում է, որ արտերկրում սիրում են «Homeland»-ի թե բաջարեղենային պահածոները, թե մուրաբաները, թե կոմպոտները, աշխարհում այն լավ է ընդունվում։ Որակի լավագույն գրավականը նաև միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատներն են, որն ունի գործարանը։

«Homeland»-ը հագեցած է նոր սերնդի տեխնոլոգիաներով, ամեն տարի վերազինվում է, նոր հոսքագծեր են ավելանում, քանի որ տարեցտարի նաև արտադրության ծավալներն են մեծանում։  Գործարանն աշխատում է մթերքի մանրէազերծման ժամանակակից համակարգով: Աշխատանքային գործընթացը գրեթե ամբողջությամբ ավտոմատացված է. սարքավորումների հետ աշխատանքում մարդկային գործոնը շատ քիչ է:

Արման Ամիրխանյանը նշեց, որ ընկերության արտադրանքի համար մթերվում է բացառապես բարձրորակ տեղական հումք՝ անմիջապես գյուղացուց:

Կոմպոտների, մուրաբաների, բանջարեղենային պահածոների և ուտեստների համար ընտրվում են լավագույն բաղադրատոմսերը՝ սկսած հայկական ավանդական տեսակներից մինչև համային հետաքրքիր համադրություններ: Կիրառվող տեխնոլոգիաները բացառապես նոր են ու ժամանակակից: Պահածոյացումը կատարվում է հատուկ վակուումային սարքավորման միջոցով՝ երաշխավորելով երկարաժամկետ պահպանումը:

Մանրէազերծումից հետո արտադրանքն անցնում է կարանտինային շրջան, իսկ հետո՝ լաբորատոր փորձարկումներ: Այնուհետև՝ վերջիններիս դրական արդյունքների հիման վրա որակի հավաստում անցած պահածոները պահեստից բաց են թողնվում և հասնում սպառողին:

Նշենք, որ «Homeland» ապրանքանիշը պատկանում է «Դերժավա-Ս» ընկերությունների խմբին: Արտադրության կազմակերպման համար ներդվել է ավելի քան 3,5 միլիարդ դրամ, ստեղծվել է ավելի քան 250 աշխատատեղ։




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիման ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}