Քաղաքական 10:20 16/12/2015 Աշխարհում

«Պետք է լռեցնել Ադրբեջանի կրակոցները. Հնարավոր չէ բանակցել և կռվել միաժամանակ». Սասունյան

Ավելի քան երկու տասնամյակ միջազգային հանրությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների գլխավորությամբ, որ ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, փորձում է բանակցություններ վարել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: 

Բանակցությունների հիմնական խոչընդոտը Ադրբեջանի կողմից կրակոցները չդադարեցնելու համառությունն է, և նրա հարձակումների սաստկացումը հակամարտության կարգավորման ամեն վճռորոշ հանդիպման նախօրեին: Նրա ապակառուցողական վարքագիծը միանգամայն անընդունելի է բոլոր նրանց համար, որոնք ներգրավված են խաղաղ կարգավորման գործընթացում: Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը նման առիթներով, ճնշում գործադրելու համար միջազգային հանրության վրա՝ ստիպելու համար Հայաստանին գնալ միակողմանի զիջումների Արցախում:

Ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերը հարձակում են Արցախի և Հայաստանի վրա, Մինսկի խմբի միջնորդները, ավելի լարելով իրավիճակը, հերթական հայտարարությունն են տարածում, կոչ անելով երկու կողմերին դադարեցնել կրակը, այդպիսով հավասարության նշան դնելով մեղավորի և տուժողի միջև:  Բացի այդ, միջնորդները քողարկում են իրենց անպատասխանատու հայտարարությունը՝ պնդելով, որ իրենք համոզված չեն, թե որ կողմն է առաջինը կրակել:

Հոկտեմբերին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի (հանրապետական) և գլխավոր դեմոկրատ Էլիոթ Էնգելի նախաձեռնությամբ Ներկայացուցիչների պալատի 85 անդամների ստորագրությամբ մի նամակ ուղարկվեց Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ուորլիքին՝ հորդորելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը հետ քաշելու դիպուկահարներին սահմանից, տեղակայել կրակոցների ուղղությունը ճշտող համակարգեր շփման գծի երկայնքով և ավելացնել տարածքի մոնիտորների թիվը: Այս միջոցառումները ընդունվել էին Հայաստանի, Արցախի, ԱՄՆ Կոնգրեսի և Մինսկի խմբի համանախագահների կողմից, սակայն մերժվել Ադրբեջանի կողմից՝ իր ռազմատենչ նախաձեռնությունները թաքցնելու և դրանք շարունակելու մտադրության պատճառով: Նման անհուսալի պայմաններում, երեք միջնորդները կարող են քննարկել կրակորսիչ համակարգերի տեղակայումը արցախյան սահմանի ներսում՝ հարձակումների աղբյուրը գրանցելու համար: Եթե միջնորդները չեն ցանկանա նման քայլեր ձեռնարկել, ապա Հայաստանը ինքը պետք է գնի ամերիկյան «Ռեյթեոն» (Raytheon) ընկերության արտադրած կրակորսիչ համակարգերը և հավաքագրի անկախ օտարերկրյա հասարակական կազմակերպությունների՝ վերահսկելու և արդյունքների մասին միջազգային հանրությանը զեկուցելու համար:

Հենց որ հայտնաբերվի կրակոցների աղբյուրը՝ միջնորդները պարտավորված կլինեն դատապարտել հանցագործին, հակառակ դեպքում նրանք կխրախուսեն Ադրբեջանին սաստկացնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա:

Այդ ընթացքում միջնորդները պետք է զգուշացնեն Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևին, որ եթե նա չդադարեցնի և հետ չկանգնի սպառնալիքներից ու Հայաստանն ու Արցախը ռմբակոծելուց՝ նրանք ստիպված կլինեն Ադրբեջանի խախտումները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ տնտեսական պատժամիջոցներ պահանջելով նրա երկրի դեմ:

Միջնորդները կարող են նաև ժամանակավորապես դադարեցնել իրենց խաղաղարար առաքելությունը, առարկելով, որ Ադրբեջանի շարունակական կրակոցները խանգարում են հակամարտության լուծում գտնելու գործընթացին: Անկասկած, հնարավոր չէ կռվել և բանակցել միաժամանակ...

Քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմելու՝ եթե լիներ, վաղուց էր այն սկսել, պարզապես սպառնալու փոխարեն, ուստի նա այլընտրանք չունի, քան հետևել միջնորդների կոչին դադարեցնելու կրակը և սկսել լրջորեն բանակցել: Բանակցությունների սառեցումը լուրջ նահանջ կլինի Ադրբեջանի համար, քանի որ սա միակ ճանապարհն է, որով նա կարող է հույսեր տածել որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելու  Հայաստանի և Արցախի հետ: Մյուս կողմից, հայերն արդեն հասել են իրենց նպատակին՝ ազատագրելով Արցախն ադրբեջանական բռնագրավումից և որևէ ակնկալիք չունեն հետագա բանակցություններից:

Եթե միջնորդները չսառեցնեն բանակցությունները՝ Հայաստանի կառավարությունը կարող է որոշել դադարեցնել իր մասնակցությունը այդ անարդյունավետ բանակցություններին, դրանով իսկ հստակ ուղերձ հղելով Բաքվին, որ Հայաստանի և Արցախի հրետանային ռմբակոծությունը վնասում է հենց Ադրբեջանի սեփական շահերին:

Եթե բանակցությունները չեն դադարեցվում և Արդբեջանը շարունակում է իր հարձակումները, ապա Հայաստանի կառավարությունը կարող է վերջին հաշվով պատասխանել «զանգվածային և անհամաչափ հարվածներով», ինչպես նա բազմիցս զգուշացրել է: Թեև ոմանք կարող են մտահոգություն արտահայտել, որ նման գործողությունները կհանգեցնեն բռնությունների հետագա սրացման, սակայն իրականում, դա կնվազեցնի, եթե ոչ կկանգնեցնի սահմանի վրա տեղի ուենցող անթիվ բախումները, հենց որ Ադրբեջանի ղեկավարները հասկանան, որ իրենք ավելի շատ են կորցնում կռվելիս, քան բանակցելիս: Ցավալի է, որ նախագահ Ալիևը շահարկում է երիտասարդ ադրբեջանցի զինվորների կորուստն առաջին գծում՝ շեղելու համար իր ժողովրդի ուշադրությունը երկրում առկա քաղաքացիական իրավունքների զանգվածային խախտումներից, իր կառավարության վերնախավերում տիրող կոռուպցիայից և ահավոր տնտեսական պայմաններից՝ նվազող նավթային եկամուտներով պայմանավորված:

Անցյալ շաբաթ ես առիթ ունեցա այս հարցերից մի քանիսը քննարկել Վաշինգտոնում տարբեր պաշտոնյաների հետ, երբ Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ԱՄՆ մայրաքաղաքում հանդիպում էր Կոնգրեսի անդամների և ԱՄՆ միջնորդ դեսպան Ուորլիքի հետ: Երկու ընդունելություն էր կազմակերպվել Արցախի արտգործնախարարի պատվին Հայաստանի դեսպանատանը և  Կապիտոլիումում, վերջինիս  համակազմակերպիչներն էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խումբը, ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, և ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը: Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ, դեսպան Ուորլիքը և այլ բարձրաստիճան անձինք մասնակցեցին Կոնգրեսի ընդունելությանը՝  զայրացնելով Ադրբեջանի դեսպանությանը, որը ադրբեջանցի ցուցարարների մի փոքր խումբ էր ուղարկել բողոքելու միջոցառման դեմ: Նախագահ Ռոյսը ընդունելության ժամանակ հայտարարեց, որ նա խնդրել է դեսպան Ուորլիքին այս շաբաթ հանդես գալ Ներկայացուցիչների պալատում Արցախյան հակամարտության վերաբերյալ ճեպազրույցով:  

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մեծ թվով ակտիվիստներ Ամերիկայի տարբեր կողմերից, այդ թվում տողերի հեղինակը, անցյալ շաբաթ Վաշինգտոնում միացան Արցախի արտգործնախարար Միրզոյանին՝ Արցախի համար խաղաղության և ժողովրդավարության ուղերձ հղելու Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամներին՝ կոչ անելով նրանց ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}