Իրավունք 10:21 06/06/2022 Հայաստան

Հելսինկյան կոմիտե. Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է ՀՀ-ում խաղաղ հավաքների մշտադիտարկումը։ Հաշվի առնելով հունիսի  3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաք-երթի վերաբերյալ բազմաթիվ անդրադարձները և գնահատականները, Կոմիտեն հրապարակում է իրականացրած դիտարկման արդյունքները։

Կոմիտեի դիտորդի կողմից արված տեսանյութերը, որոնց հղում է կատարվում սույն զեկույցում, հասանելի են հետևյալ հղումով:

Դիտարկման արդյունքները

Հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքը մեկնարկեց ժամը 16։00-ին, որից հետո տեղի ունեցավ երթ՝ դեպի ՀՀ կառավարության նստավայր։ Մասնակիցները շրջափակեցին նստավայրը՝ նպատակ ունենալով թույլ չտալ ներսում գտնվող անձանց դուրս գալ։ Այնուհետև, ժամը 19։10-ին երթը շարունակվեց՝ դեպի Պարոնյան փողոց։ Երթին մասնակցում էին բազմաթիվ տարեցներ և երեխաներ։
  
«Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաք-երթի մասնակիցները ՀՀ կառավարության նստավայրի մոտ։

Ժամը 20։10-ին երթը կանգ առավ դեպի կառավարական առանձնատներ տանող ճանապարհի մուտքի մոտ՝ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկին, որտեղ հավաքի կազմակերպիչները բարձրախոսով ելույթներ ունեցան։ Ոստիկանությունը, բազմաշարք շղթայով արգելափակել էր ինչպես առանձնատներ տանող ճանապարհի մուտքը, այնպես էլ Դեմիրճյան փողոցը։ Հատկանշական է, որ նախկինում նշված փողոցը ոստիկանության կողմից չէր արգելափակվել և դրանով «Դիմադրություն» շարժմումը երթեր էր անցկացրել, օրինակ՝ 2022 թ․ մայիսի 4-ին։ Նույն ժամին, փողոցի արգելափակված հատվածից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Սարյան փողոցում, անցկացվում էր «Երևանի գինու օրեր» փառատոնը:
  
ժամը 20։30-ին հավաքի ղեկավարը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ի․ Սաղաթելյանը հայտարարեց, որ երթը շարունակվելու է Դեմիրճյան փողոցով, որը այդ պահին արգելափակված էր ոստիկանության բազմաշարք շղթայով։ Ոստիկանների մի մասը սպառազինված էին վահաններով, սաղավարտներով և մահակներով։ Հավաքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկաններից շատերը տեսանելի կերպով կամ առհասարակ չէին կրում տարբերանշաններ։ Հավաքի վայրում, ենթադրաբար, ներկա էին համազգեստ չկրող ոստիկաններ։

Ի․ Սաղաթելյանը, հավաքի մասնակիցների հետ մոտեցավ ոստիկանության շղթային՝ ոստիկանների կողմից չբացելու պարագայում նպատակ ունենալով ճեղքել այն։ Մասնակիցները սկսեցին հրել վահաններ կրող ոստիկաններին, սակայն վերջիններս չընկրկեցին և ուժով ետ պահեցին ցուցարարներին, տեղի ունեցան ընդհարումներ։ Հավաքի մասնակիցները շարունակում էին հրել՝ շղթան ճեղքելու նպատակով։ Ոստիկանության մյուս ծառայողներ ուժով հեռացնում էին ցուցարարներին։ Իրավիճակը ծայրահեղ լարվեց։

Հավաքի մասնակիցները պատրաստվում են ճեղքել ոստիկանության շղթան։

Ոստիկանները գործողությունների ընթացքում դրսևորեցին աննախադեպ բռնություններ՝ որոնք արձանագրված են կցված և համարակալված տեսանյութերում։ Ցուցարարներից մեկին ոստիկանության մի քանի ծառայողներ գցեցին գետնին՝ բռունցքով հարվածելով դեմքին: Մեկ այլ ցուցարարի բերման ենթարկեցին՝ մի քանի հոգով քաշքշելով հագուստից և հարվածելով ոտքով: Մի քանի րոպե անց ոստիկանները հարվածներով բերման ենթարկեցին ևս մեկ ցուցարարի , այնուհետև խմբով ծեծի ենթարկեցին ուրիշին՝ մի քանի հոգով բռունցքներով հետևից հարվածներ հասցնելով: Հավաքի մասնակիցներին ծեծի ենթարկելու և հարվածելու մի շարք այլ դեպքեր են արձանագրվել հավաքի վայրից հեռարձակող լրատվամիջոցների տեսանյութերում:

Տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ոստիկանության երկու ծառայողներ ծեծում բերման ենթարկվող քաղաքացուն, որից հետո այլ ոստիկան արգելում տեսանկարահանումը: Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժի միջոցով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց։
  
Ընդհարում հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև։ Հավաքի ընթացքում ոստիկանությունը, առաջին անգամ 2018 թ․-ից ի վեր, կիրառեց լուսաձայնային նռնակներ։ Առաջին լուսաձայնային նռնակը պայթեց կառավարական առանձնատուն տանող ճանապարհի՝ մուտքից աջ գտնվող լուսացույցի մոտ, որտեղ շղթա կազմած կանգնած էին ոստիկանության ծառայողները: Նռնակների հաջորդ կրակոցները ճշգրտված էին և պայթում էին օդում։

Միջադեպի ընթացքում հավաքի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետում էին պլաստիկ շշեր և այլ առարկաներ, որոնք, ոստիկանների կողմից, ետ էին շպրտվում մասնակիցների ուղղությամբ: Որոշ ժամանակ անց ոստիկանության զորքերը շղթա կազմեցին Պռոշյան փողոցի լայնքով՝ մասնակիցներին հեռացնելով Դեմիրճյան փողոցի սկզբնամասից: Կրքերը որոշակիորեն հանդարտվեցին և հավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ երթը կվերադառնա Ֆրանսիայի հրապարակ՝ Բաղրամյան պողոտայով։ Հավաքի վայրում տեսանելի էին պատառոտված հագուստով, դեմքի և մարմնի այլ մասերի վնասվածքներով բազմաթիվ քաղաքացիներ։ Հատկանշական է, որ Բաղրամյան պողոտայով անցնելիս երթի մի մասը չէր ուղեկցվում ոստիկանության կողմից:

 
Ոստիկանության ծառայողը մշակում է հավաքի մասնակցի գլխի վերքը։
Միջադեպից հետո ՀՀ ոստիկանությունը տարածեց հայտարարություն, ըստ որի հավաքի վայրից տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ, հարուցվել է քրեական գործ:

Եզրակացություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված նախորդ զեկույցներում տեղ գտած առաջարկությունները, ցավոք, ողջ ծավալով շարունակում են մնալ արդիական:

Չնայած ոստիկանության կողմից կիրառված աննախադեպ բռնություններին՝ տարբեր պետական պաշտոնյաներ, քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակության այլ անդամներ 2022 թ․ հունիսի 3-ին տեղի ունեցած իրադարձությունները ներկայացրեցին խիստ միակողմանի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հավաքը համարել էին ոչ խաղաղ, ցուցարարներին անվանել «ագրեսիվ զանգված», «խուլիգաններ» և այլն: Թեև հավաքի մասնակիցների կողմից փորձ արվեց ուժ կիրառելով ճեղքել ոստիկանության շղթան, նման գործելաոճը նոր չէ Հայաստանում տեղի ունեցած հավաքների պարագայում և բավարար չէ հավաքը ոչ խաղաղ որակելու համար։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հարկ է համարում մեջբերել 2018 թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքի դիտարկումների արդյունքներից հատված, որոնք ամբողջությամբ հասանելի են Կոմիտեի զեկույցում:

 2018 թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում Ն․ Փաշինյանը առաջնորդում էր հավաքը և ոստիկանության կողմից կազմած պատնեշին մոտենալուց հետո հայտարարեց՝ «մենք՝ Ազգային ժողովի չորս պատգամավորներս, ձեր ուղեկցությամբ, հիմա գնալու ենք մեր աշխատանքի վայրը»։ Այնուհետև, հավաքի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանության պատնեշը։ Ընդհարման ընթացքում որոշ հավաքի մասնակիցներ ձեռքերով պահում էին ոստիկանների պարզած մահակները, հրում վահանները, տեղափոխում ցանկապատերը։ Հավաքի մասնակիցներից մեկը ոստիկանների ուղղությամբ նետեց աղբարկղում գտնվող աղբով լի տոպրակ։ Մի քանի այլ մասնակիցներ ոստիկանության ծառայողից խլեցին վահանը և մահակներ, հրում էին ոստիկաններին։ Դիտարկվել են փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ։ Այնուհետև ոստիկանությունը հավաքի նկատմամբ կիրառեց լուսաձայնային նռնակներ։

Նշված իրադարձությունների վերաբերյալ համացանցում առկա են բազմաթիվ տեսանյութեր:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}