Մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ ուղղելու, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք. Հրաչյա Սարգսյան
«Նախորդ շաբաթ արձանագրվել է կծվածության 75 դեպք, որից տեր ունեցող շների դեպքերը 30 է, իսկ անհայտ, թափառող շներից կծվածության դեպքերի թիվը՝ 42 , մյուս երեքը կատուներն են կծել»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ հայտնեցին, որ Երևանի ստորաբաժանման թեժ գծին նախորդ շաբաթ գրանցվել էր 8 ահազանգ, որոնց տրվել է ընթացք և շաբաթվա ընթացքում արտառոց դեպքեր չեն գրանցվել:
Երևանի Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վերադարձավ նախորդ զեկույցին և, անդրադառնալով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի գործունեությանը, ասաց. «Քանի որ խոսքը գնաց շների մասին, ապա, հարգելի ոստիկաններ, խնդրում եմ մեր ՀՈԱԿ-ի հետ սերտ աշխատեք, քանի որ քաղաքացիները մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ են ուղղում, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք»,-հայտնեց Հրաչյա Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սահակ Վարդանյանը՝ մետրոպոլիտենի նոր տնօրեն
- Լավ է՝ ավտոյի տակ չի ընկել. Հրաչյա Սարգսյանը՝ մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին