Սոս Հակոբյան. Ու դուք պատգամավորի վրա եք դեռ մատ թափ տալիս
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառմամբ ու գրել.
«Զոհված զինծառայողների մասունքները և դիերը դիահերձարանի նկուղում անմխիթար վիճակում տոպրակների մեջ ուղղակի գետնին գցելը պարզվում է, ըստ Դատախազության և քննչականի, հանցակազմ չեն հանդիսանում:
Ստացվում է՝ այս սրիկայության, գարշելի արաքի համար որևէ մեկը պատասխանատու չէ....
Ու դուք պատգամավորի վրա եք դեռ մատ թափ տալի, թե այդ նկարները հայտնվել են գետնին...այդ նկարները, ըստ պլանավորվածի, վստահ եմ առողջապահության նախարարի դեմքին պետք է հայտնվեին և մնային՝ ուղղակի ֆիզիկայի օրենքները մեջ ընկան...
Շատ եմ կարևորում Թագուհի Թովմասյանի գործունեությունը՝ Հայաստանում կենտ օրերին ՄԻՊ, զույգ օրերին ՓԻՊ աշխատող «անկախ» պաշտոնյայի առկայության պարագայում»։
Հարակից հրապարակումներ`
- Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս․ Քրիստինե Վարդանյան
- Մեծամորի հիվանդանոցում, Հերացիում դեռ շատ են սպիտակ պոլիէթիլենային պարկերը. Նաիրա Զոհրաբյան
- Նահատակված զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղում ու արևի տակ պահելու համար ոչ ոք չի պատժվի
- Զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- Փաստաբանը զոհված զինծառայողների մարմինները պարկերում թաքցնելոը փաստի առթիվ դիմել է դատախազություն