Հասարակություն 10:24 18/12/2015 Աշխարհում

Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի վաճառք՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում

Հոկտեմբերի 14-ից 18-ը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպվել էր 1949թ. ի վեր կազմակերպվող գրքի միջազգային ամենամյա տոնավաճառը՝ «Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը» (Frankfurter Buchmesse):

Գերմանիայի գրքի ամենախոշոր տոնավաճառին այս տարի ներկա էին 7100 մասնակիցներ ավելի քան 100 երկրներից, ավելի քան 275.000 այցելու (նախորդ տարվանից 2,3%-ով ավել), շուրջ 10.000 լրագրող և բլոգեր:

Տոնավաճառի պաշտոնական մասնագիտական ամսագրի հոկտեմբերյան համարի ավելի քան քառորդ մասը տրամադրված է Հայոց ցեղասպանության թեմային: Այստեղ, մասնավորապես, ներկայացվում են մեջբերումներ Հայոց ցեղասպանությունը փաստող բազմաթիվ արխիվային փաստաթղթերից՝ նշելով, որ 2015թ. ապրիլի 24-ին լրացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչը ժամանակին Էլի Վիզելն անվանել էր «Հոլոքոստ Հոլոքոստից առաջե: Ցավով է ընդգծվում այն փաստը, որ մինչ օրս Ցեղասպանության ճանաչման հարցը մերժվում է Թուրքիայի կողմից և որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերն այսօր քչերին են հայտնի:

Համարում տեղ է գտել գերմանական հռչակավոր «Der Spiegelե ամսագրի արտաքին կապերի նախկին խմբագիր և թղթակից, www.armenocide.net պորտալի  համահիմնադիր, «1915/1916թթ. Հայոց ցեղասպանությունը. փաստաթղթեր Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Քաղաքական արխիվից» աշխատության հեղինակ Վոլֆգանգ Գուստի հետ ամսագրի կողմից անցկացված  լայնածավալ հարցազրույցը: Դրա ընթացքում վերջինս առանձնահատուկ կարևորություն է տալիս այս տարի Հռոմի պապի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի և դաշնային նախագահ Յոախիմ Գաուկի կողմից արված հայտարարություններին:

Անդրադառնալով 2005թ. Բունդեսթագի ընդունած բանաձևին, որտեղ բացակայում է  «Ցեղասպանությունե եզրույթը՝ Վ. Գուստը ենթադրում է, որ դրա հիմնական խոչընդոտողներից մեկը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան էր: Նա ցավով է նշում, որ ներկայումս Գերմանիայում Հայոց ցեղասպանություն ուսումնասիրող մասնագետ պատմաբան գոյություն չունի՝ բացառությամբ, թերևս, Միհրան Դաբաղի: Այն հարցին, թե ինչու Գերմանիան մինչ օրս չի որակում Հայոց ցեղասպանութունը  որպես այդպիսին, Վոլֆգանգ Գուստը հիշատակում է Շոայի դեպքերի քննարկումները Գերմանիայում և նշում, որ հարցը բաց է մնացել, քանի որ շատերը մտածում են «Աստծու սիրուն, ևս մի երկրորդ ցեղասպանություն, այս անգամ հայերի նկատմամբ…»:

Ինչ վերաբերում է թուրքական արխիվներից օգտվելու հնարավորությանը, Վ. Գուստը որպես օրինակ է բերում Յուրգեն Գոթշլիշի՝ այդ արխիվներից օգտվելու ապարդյուն փորձերը, որոնք ապացուցեցին, որ թուրքերի այն պնդումները, թե  արխիվային փաստաթղթերը բաց են, «բացահայտ սուտ են»:

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի պաշտնական ամսագրի հոկտեմբերյան համարում  ներկայացվում են, ի թիվս այլոց, Պոտսդամում գտնվող «Լեփսիուսի տան» ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի «Յոհաննես Լեփսիուս. Գերմանական բացառություն. Հայոց ցեղասպանությունը, հումանիտարիզմ և մարդու իրավունքներ» (2013թ.) և
«Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն»  գիրքը (2015թ.): Վերջինում հեղինակը նշում է, որ Թալեաթ փաշան, Էնվեր փաշան և Ջեմալ փաշան վարում  էին ազգայնական-իսլամական և թուրքայնացման քաղաքականություն, որն առաջին հերթին ուղղված էր Փոքր Ասիայի հայկական բնակչության դեմ: Այդ  աշխատությունը չի վերաբերում զուտ դիվանագիտական հարցին, թե արդյոք հայերի նկատմամբ իրականացված պետական ահաբեկչությունն իրոք կճանաչվի որպես ցեղասպանություն, թե ոչ: Խոսքը գնում է այն մասին, որ թույլ չտրվի, որպեսզի ցեղասպանությանը (գենոցիդին) հետևի մնեմոցիդը (պատմության և արմատների մոռացությունը):

Համարում խոսվում է նաև Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը  և հայ որբերի գորգերըե բրոշյուրի անգլերենից գերմաներեն թարգմանությունը  (2014թ.), ինչպես նաև Գերմանահայկական հասարակության 100-ամյակ. հիշել, հիշատակել, ձևակերպելե ժողովածուն (2014թ.): Ժողովածուի մեջ պատմվում է Առաջին աշխարհամարտի ընթացքում գիտական-ակադեմիական փոխանակման վրա հիմնված հայ-գերմանական կայուն համագործակցության, ինչպես նաև «Գերմանահայկական հասարակության» կողմից հրատարակվող ամսագրի մասին:

Համարում տեղ գտած Բոխումի Ռուրի համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հարցերի ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միհրան Դաբաղի և նույն համալսարանի սոցիալական հոգեբան Քրիստին Պլատի «Կորուստ և կտակ. հիշում են Հայոց ցեղասպանություն վերապրածները»  գիրքը հիմնված է Ցեղասպանությունը վերապրած աշխարհասփյուռ հայերի հետ անցկացված 140 հարցազրույցների վրա, որոնցից ամսագիրը մեջբերում է մի հատված. «Լուռ շարունակեցինք ճանապարհը: Մենք նման էինք կենդանիների: Մենք ի վիճակի չէինք մտածելու… Մարդիկ ընկնում էին ճանապարհին. ընկնում էին, ինչպես պտուղը՝ ծառից. նրանք մահանում էին. առանց ձայնի, առանց ճիչի…

Ցեղասպանությանը նվիրված բաժնում ներառվել է նաև Յուրգեն Գոթշլիշի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերը ոչնչացման ընթացքում» (2015թ.) գիրքը, որում հեղինակը հանդես է գալիս հիմնական հարցադրմամբ՝ ի՞նչը, ինչպե՞ս, ե՞րբ և ի՞նչ պատճառներով տեղի ունեցավ, և ինչպիսի՞ն էր Գերմանիայի դերը:

Համարում ներկայացվում է Ռոյ Քնոքեի և Վերներ Թրեսի «Ֆրանց Վերֆելը Հայոց ցեղասպանությունը»  (2015թ.), Պայլադզո Կապտանյանի «1915թ. Հայոց ցեղասպանությունը. զեկուցում է մի վկա» (2015թ.) գրքերը, Ազատ Օրդուխանյանի «Հայերը Գերմանիայում. պատմություն և ներկաե Էրֆուրտում կայացած զեկույցի հրապարակումը (2008թ.):

Տոնավաճառին ցուցադրված գրքերի շարքում էր նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի քաղաքական կրթության դաշնային կենտրոնի աշխատակից, «Stuttgarter Zeitungե-ի նախկին խմբագիր Զիբիլե Թելենի «Հայկական հարցը Թուրքիայում»  գրքի երկրորդ լրամշակված հրատարակությունը (2015թ.), որտեղ հեղինակի կողմից հետևյալ հիմնական հարցադրում է արվում՝ ինչո՞ւ են թուրքական իշխանություններն այդքան ցավագին ընդունում 1915թ. Հայոց ցեղասպանության հարցը:

Ինչ վերաբերում է Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»  գրքի անգլերենից գերմաներեն թարգմանությանը (2015թ.), ապա վերջինիս նախաբանի համար հեղինակը նշել էր, որ ցանկանում էր գրել վեպ հայ և թուրք կանանց մասին, ովքեր այնքան են նման միմյանց, որ կարելի է նրանց քույրեր համարել:

Համարում ներառվել է նաև Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանություն. Առաջին աշխարհամարտի ամենախոշոր հանցագործության վերաբերյալ Վատիկանի արխիվի չհրապարակված փաստաթղթերով» գրքի երկրորդ հրատարակությունը (2015թ.), որտեղ առաջին անգամ օգտագործվել են Վատիկանի գաղտնի արխիվից ընդհանուր առմամբ շուրջ 2000 էջ ծավալով մի շարք փաստաթղթեր: Գրքում մանրամասն անդրադարձ է կատարվում Բենեդիկտոս 15-րդ պապի ջանքերին՝ նախ կաթոլիկ, ապա նաև մյուս քրիստոնյա հայերին փրկելու հարցում:

Պարույր Սևակի «Ու ծակում հոգիսե բրոշյուրը (2015թ.)՝ հայերեն և գերմաներեն լեզուներով, ինչպես նաև Վոլֆգանգ Գուստի ծննդյան 80-րդ տարեդարձիի առթիվ լույս տեսած հոդվածների «Ի՞նչ կարող է տալ մարդը մարդուն բացի ճշմարտությունից» ժողովածուն (2015թ.):








Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
 Կիրանցից ոստիկական զորքը շուրջ մեկ ժամ առաջ հեռացել է, թեև դեռ հերթապահող ոստիկաններ կան։ Չնայած այն բանին, որ երեկ ականազերծող խումբը...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։Այս մասին գրում է «Ազատությունը»։ Գյուղի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
19:43
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
 այաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարարի հետ
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
19:20
Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյանը շնորհավորել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գրելով․ «Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Դուք այդտեղ «կալցո» օպերացիայի մեջ եք, մենք էլ այստեղ՝ շրջափակված ենք տարբեր կողմերից»․ Սրբազանը հեռախոսազրույց ունեցավ Կիրանցի բնակչի հետ
Երբ թույլ չտվեցին մտնել Կիրանց, Բագրատ Սրբազանն ու Սուրեն Պետրոսյանը հեռախոսով կապվեցին կիրանցեցի տիկին Ալվարդի հետ, բարևներ փոխանցեցին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության`...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։ «Օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրած քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}