Խառնաշփոթ դատարանի դահլիճում, փաստաբանները նստելու տեղ չունեն. Ավետիսյանների սպանության գործ
Այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունն ընդմիջվել է, քանի որ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանների համար նստելու տեղն ապահովված չէր: Ռուսական ռազմաբազայի տարածքի անցակետում փաստաբաններին երկար էին զննել, և նրանք դահլիճ մուտք գործեցին փոքր-ինչ ուշացումով: Նրանց համար, սակայն, Ավետիսյանների իրավահաջորդների կողքին տեղ չէին ապահովել: Դատավորի ներկայությամբ կարգադրիչները դահլիճ բերեցին սեղան-աթոռներ, սակայն դարձյալ հնարավոր չէր նրանց տեղ ապահովել:
Ավետիսյանների ընտանիքի անդամ Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Պողոսյանը անընդհատ դժգոհում էր դատարանի պայմաններից ու մեղադրում դատական իշխանություններին Ռուսաստանին ենթարկվելու մեջ:
«Ինչի եք սրան բերել ստեղ, մենք հայկական դատարան չունե՞նք, ինչի՞ եք բերել նրան ստեղ», -անընդհատ հարցնում էր կինը:
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նույնպես դահլիճում է և փորձում է ապահովել բոլորին հարմար պայմաններով, սակայն փաստաբան Լուսինե Սահակյանը դժգոհ է այդ պայմաններից:
«Ես հարմար պայմաններ չեմ տեսնում այստեղ աշխատելու համար», -հայտարարեց նա:
Փոլադյանն ի պատասխան հրահանգեց լրացուցիչ սեղան-աթոռ բերել նիստերի դահլիճ:
«Ըսիգ ի՞նչ է, խայտառակություն է, էս ինչ դատարան է, հորս արև կապիկություն է, մեզի իշու տեղ են դրել», -հայտարարեց Ավետիսյանների հարազատներից մեկը, ով ասաց, որ Ռուսաստանից հատուկ այս դատի համար եկել է Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան