Քաղաքական 11:41 18/06/2022 Հայաստան

Արմեն Գևորգյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին. Չենք համակերպվելու, որ ԵԽ-ն վերածվում է 44-օրյա պատերազմի հետևանքների օրինականացման հարթակի

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ հայկական պատվիրակության որոշ անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը, ով հանդես է եկել հայտարարությամբ:

Հանձնաժողովը հրապարակել է  Արմեն Գևորգյանի խոսքն ամբողջությամբ.

«Տիկին գլխավոր քարտուղար,
Բարի գալուստ Հայաստան։

Շատ ցավալի է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ առանձին հանդիպում չունեք: Վատ ավանդույթ է ձևավորվում, երբ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները խուսափում են Հայաստանի հիմնական քաղաքական ընդդիմության հետ ուղիղ երկխոսությունից և շփումից: Այնուամենայնիվ կցանկանայի ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի շարք կարևոր հարցերի վրա։

Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքը հասել է իր եռման կետին, քանի որ մեծ անարդարություն է կատարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Կարծում եմ՝ հայ պաշտոնյաների հետ ձեր հանդիպումների ընթացքում հաճախ եք լսել տարածաշրջանում «խաղաղության օրակարգի» մասին։ Կրկնեմ, որ Հայաստանում ոչ ոք նոր պատերազմ չի ցանկանում: Բայց ավելի շատ են մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ երեսուն տարվա ազատ ու անկախ պետականաշինությունից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ապրել Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնպես դեմ է դրան։

Մենք մեծապես մտահոգված ենք, օրինակ, նրանով, որ, ի տարբերություն Եվրախորհրդարանի, տեսնում ենք Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու ձգտումը՝ փորձելով «ավելի քիչ զայրացնել» Ադրբեջանին և Թուրքիային նրանց քաղաքականությանը վերաբերող քննադատական բանաձևերով և գնահատականներով։ Ի դեպ, այս համատեքստում կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ, խուսափելով ընդդիմության հետ ուղիղ երկխոսությունից և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում՝ դուք, ըստ էության, անուղղակի հավասարության ևս մեկ նշան եք դնում այս երկու երկրների միջև՝  իրենց ժողովրդավարության հավատարմությունների առումով։

Հայ հանրությունը մինչ օրս Ադրբեջանի կողմից 2020 թվականին հայերի դեմ հրահրված անհիմն և անարդարացի պատերազմ սկսելու վերաբերյալ որևէ համապատասխան բանաձև չի տեսել: Եվրոպայի խորհդին չի հաջողվել պատժամիջոցներ ընդունել 2021 թվականի մայիսից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Ադրբեջանը շարունակում է անտեսել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորներին ազատելու միջազգային հանրության կոչերը և շարունակում է իր ռասիստական և այլատյաց քաղաքականությունն ու քարոզչությունը հայերի դեմ։ Կարծում եմ, որ դա կհաստատվի նաև Արդարադատության միջազգային դատարանում ներկայումս ընթացող համապատասխան վարույթներով։

Սրանք բոլորը հիմնական մտահոգիչ կետեր են, որոնք, ըստ էության, հարցականի տակ են դնում, թե արդյո՞ք մենք ընդհանրապես կարող ենք պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի հետ որևէ բանի շուրջ: 

Կարող եք հարցնել՝ իսկ ի՞նչ կարող է անել Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրն արդարացի լուծելու համար։ Համոզված եմ, որ առաջին հերթին մեր կազմակերպությունը պետք է սկսի իրավիճակի օբյեկտիվ գնահատականներից, ինչը, կարծում եմ, լավ զսպող միջոց կլինի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների դեմ, բայց նաև կպաշտպանի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարական կառավարման որակը։ Դա նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղության համար ապագա ցանկացած երկխոսությանը:
Մեր կազմակերպությունը պետք է արդար և հետևողական լինի մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների  և առաջին հերթին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում։

Տիկին Գլխավոր քարտուղար,

Միևնույն ժամանակ մենք խորապես մտահոգված ենք, որ Եվրոպայի խորհուրդն անտեսում է մեր երկրում ժողովրդավարության նորմերից և ավանդույթներից ակնհայտ շեղումները։ Խոսքի և լրատվամիջոցների ազատության սահմանափակումները, դատական և քննչական մարմինների աճող կախվածությունը գործադիր իշխանությունից, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի հալածանքները դարձել են Հայաստանում այսպես կոչված ժողովրդավարական ավանդույթների «նոր նորմա»։ Նույնիսկ միջազգային կազմակերպությունները չէին կարող անտեսել վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վիճելի որակը։

Անցած երկու ամիսների ընթացքում նման անընդունելի երևույթների այս երկար ցանկը համալրվել է քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիաների իրավունքի ոտնահարումներով, ինչպես նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից դաժան և անհամաչափ ուժի կիրառմամբ։ Հունիսի 3-ին ոստիկանությունը խլացուցիչ նռնակներով ցրեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը՝ առանց պատշաճ նախազգուշացման և անհրաժեշտության, որի արդյունքում բազմաթիվ ոստիկաններ և ցուցարարներ ծանր վիրավորվեցին և տեղափոխվեցին հիվանդանոցներ։
Ներկայումս շուրջ 31 ընդդիմադիր գործիչ ձերբակալված է տարբեր ապօրինի հիմքերով և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով:

Ուզում եմ հիշեցնել բոլոր ներկաներին, որ Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ընդունվել է իրական ժողովրդավարության մասին բանաձև, որը մեջբերելով՝ կրկնում եմ, որ «ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան չէ»։

Եզրափակելով՝ հավելեմ, որ մենք մտադիր չենք Եվրոպայի Խորհուրդը դարձնել գլադիատորական մենամարտերի տարածք ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ՝ Ադրբեջանի դեմ։ Բայց մտադիր էլ չենք համակերպվելու այն փաստերի հետ, որ մեր կազմակերպությունը վերածվում է 44-օրյա պատերազմի հետևանքների օրինականացման հարթակի, հարթակ, որը հստակորեն առաջ է մղում Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորած թյուրքական կոալիցիայի շահերը՝ ի հաշիվ հայ ժողովրդի, կամ էլ մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացները լուռ դիտարկող կազմակերպության»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}