Տնտեսություն 16:40 23/06/2022 Հայաստան

300 հազար դրամի անկանխիկ գործարքների պահանջը կկրճատի՞, թե՞ կավելացնի տնտեսության ստվերը

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր կարգավորումները, ըստ որոնց՝ պարտադիր է դառնալու 300 հազար դրամը գերազանցող գործարքների անկանխիկ իրականացումը: Գործադիրն իր այդ քայլը հիմնավորեց կանխիկի շրջանառության և ստվերի կրճատման ուղղությամբ կատարվող քայլերով: 

Մինչ գործադիրի հիմնավորմանն անդրադառնալը, հիշեցնենք սակայն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթական զեկույցում ահազանգել էր, որ Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալներն ուռճացված են: Առողջապահության նախարարությունը ստիպված էր «խելքը գլխին» պատասխան մտածել ու  Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները «ենթարկվել էին վերլուծության», ինչը անհամապատասխանությունը որակեց «տեխնիկական խոտան»:
 

Ինչևէ՝ այդ ընթացքում Հաշվեքննիչ պալատը ԱԺ քննիչ հանձնաժողովի պատվերով ուսումնասիրեց համավարակի ժամանակահատվածում Արսեն Թորոսյանի ղեկավարած Առողջապահության նախարարության գործողությունները և մի շարք ակնհայտ չարաշահումներ հրապարակեց: Պալատը հայտնեց, որ ֆինանսավորվող ԲԿ-ներում արձանագրվել է մեկ հիվանդի դիմաց բազմակի վճարման, նույն ապրանքի բազմակի «գնման» և այլ դեպքեր: 

Արսեն Թորոսյանի վրա թողնելով ողջ մեղադրանքի բեռը, որոշում կայացվեց՝ առողջապահության ոլորտը պետք է ամբողջությամբ անցնի անկանխիկ վճարման համակարգի, և 0 դրամից բարձր բոլոր վճարումներն անկանխիկ պետք է արվեն։

Ըստ այդեմ՝ հիվանդանոցների համար անկանխիկ վճարման պահանջը Երևանի դեպքում ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, հենց այն նույն՝ «անկանխիկի օրը»։

Որոշում, որ լրջագույն դժվարությունների առաջ կկանգնեցնի բանկերի հետ գործարք չանող թոշակառուներին, մյուս կողմից էլ պարզ է, որ այն լրացուցիչ ու մեծ շրջանառություն է ապահովում բանկերի համար։

Հետևաբար մեծ հարց է, թե ում են ընդհանարպես այս փոփոխությունները ձեռնտու:

Բացի այդ հավանականությունը մեծ է, որ այս դեպքում առողջապահության ոլորտում ոչ միայն կավելանա ստվերը, այլև արտահիվանդանոցային բուժումը, երբ քաղաքացիների մի մասը պարզապես չի դիմի հիվանդանոց, մյուս կողմից էլ բժիշկներն իրենց ծառայությունները կսկսեն մատուցել հիվանդանոցից դուրս:

Հիմա անցնենք «կառավարական հիմնավորմանը»։
 

Հիմնավորելով անկանխիկ գործարքների թվի ավելացում հետապնդող որոշումը՝ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն օրերս այդ հարցով հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց, որ Հայաստանում տարեկան  20-30 %-ով աճում են անկանխիկ վճարումները, բայց մեր երկիրը շատ հեռու է ընդհանուր վճարումների գոնե 50 %-ն անկանխիկ իրականացնելու ցուցանիշից, և այդ առումով զիջում է նույնիսկ ԵԱՏՄ երկրներին:

Վերջինս նաև հայտնել էր, որ հայաստանում  50 հազար տնտեսվարող ՀԴՄ սարքեր ունեն և նրանց վրա անկանխիկ գործարքների համար պետք է ավելացվի պոստերմինալի ծառայությունները, իսկ այն տնտեսվարողները որոնք կցնկանան առանձին պոստերմինալներ ունենալ, ապա ՀՀ երկու բանկ պատրաստ է դրանք անվճար տեղադրել, որի ամսական սպասարկման կոմիսիոնը կլինի կատարված գործարքների 1 %, որը մոտավորապես 1500 դրամի չափով է լինելու, իսկ գյուղական բնակավայրերի համար տնտեսվարողներից նման տերմինալների սպասարկման համար 1000 դամի չափով սպասարկման վճարներ են պահանջվելու, եթե գործարքների կոլիսիոններով այդքան գուամար չապահովվի:

Նոր կարգավորման դրական և բացասական կողմերի վերաբերյալ Panorama.am-ը հարցեր ուղղեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ` Վիլեն Խաչատրյանին:

Վ. Խաչատրյան-Անկանխիկ վճարման անցնելը շատ երկրներում դիտարկվում է, որպես կանխիկ դրամաշրջանառության կրճատման գործոն, քանի որ վերջինս ինքնին ծախս է՝ փողի տպագրության և դրա հետ կապված այլ ծախսերի տեսքով: Եթե այդ գործոնից վեր կանգնենք՝ մյուս կարևոր արդյունքը, որին կարող է նպաստել այս կարգավորումը, ստվերայնության մակարդակի կրճատումն է և տարբեր արժույթներից դրամով գործարքներին անցումը: Հասկանալի է, որ նման փոխանցումները հնարավոր չի լինի կազմակերպել այլ արժույթներով, քանի որ ՀՀ-ում վճարման միջոցը ՀՀ դրամն է: Այսպիսով` այս կարգավորումը կարելի է դիտարկել անկանխիկի տպագրության հետ կապված և շրջանառության մեջ կանխիկ փողի կրճատման գործոնով: 

Ստվերայնության մակարդակի կրճատման դեպքում տեղի է ունենում այն, որ տարբեր գործարքներ, որոնք վերոնշյալ գումարից ավելի են, պարտադիր կերպով անցնելու են բանկային համակարգի միջոցներով և երևալու են տարբեր հաշիվներում՝ իրական գործարքների տեսքով արտացոլված: Հակառակ դեպքում, երբ այն կանխիկով էր կատարվում և կիրառվում էր արտարժույթներ, գնային տատանումներ կարող էին տեղի ունենալ:

Այնուամենայնիվ, այստեղ չի բացառվում նաև, որ նվազագույն գնային գործարքը տեղի ունենա անկանխիկ տարբերակով, իսկ մնացած բաղադրիչն ապահովվի կանխիկ տարբերակով: Նման մեխանիզմենր կամ շրջանցման գործիքներ ևս հնարավոր է կիրառվեն:
Շատ տնտեսվարողների համար, իհարկե, սկզբնական հատվածում կառաջանան դժվարություններ, որովհետև վերջիններս ստիպված կլինեն ամեն գործարքի համար դիմել բանկ և այդպիսի գործընթացների միջով անցնել: Նախկինում կանխիկը ընդամենը ձեռքից ձեռք էր անցնում, հիմա միջանկյալ օղակ է ավելանում դրան:
Արտարժույթի գործոնի հետ կապված նշեմ, որ եթե կանխիկ գործարքների մի մասը նախկինում տեղի էին ունենում արտարժույթի տեսքով, ապա դրանք այս դեպքում պետք է մտնեն և ֆիլտրվեն, որը կոչվում է ստերիլիզացիայի գործոն, կամ փոխանցվեն արժույթով: Այստեղ հնարավոր է, որ բանկերն  կամ արտարժութային փոխանակման կետերը որոշակի առումով հնարավորություններ ունենան փոխանակման գործընթացում որոշակի կոմիսիաները վերցնել գործարքներով պայմանավորված արտարժույթի փոխանակման գործարքներից,  որը տնտեսվարողի համար կարող է լինել որոշակի գումարի կորստի բաղադրիչ:
Հետևաբար, պետք է առանձնացնել փոփոխությունների և՛ դրական կողմերը, և՛ դժվարությունները, որոնք կառաջանան:

Բայց եթե մարդն իր եկամուտները ստանում է դրամով, գործարքներն անում է դրամով, ապա նրա համար արտարժույթով աշխատելու ռիսկերը, կամ բաղադրիչները դուրս կմղվեն: Արդյունքում՝ նրան, ում պետք չէ արտարժույթ գործարքների համար, արդեն այն չի պահի: Արտասահմանից տարբեր փոխանցումների դեպքում էլ տարբեր բանկեր փորձելու են իրենց տարիֆներով կամ սակագներով կարգավորել:

Բայց այս գործընթացին պետք է պատրաստ լինի նաև բանկային համակարգը, որովհետև այն ավելացնելու է գործարքների քանակը, իսկ վերջինիս դեպքում արդեն, հերթեր, սպասարկման արագություն, ծառայությունների որակի բարձրացման հարցեր կարող են առաջանալ, որին բանկային համակարգը պետք է արձագանքի, բնակչության շրջանում դժգոհություններ չառաջացնելու համար:

Panorama.am-Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ նման սահմանափակումից հետո տնտեսվարողները կդիմեն կատարված գործարքների մի մասն ընդհանրապես ցույց չտալու գործողություններին, դրանով կրճատելով ՀԴՄ կտրոնների տրամադրումը և նպաստելով ստվերի մեծացմանը:

Վ. Խաչատրյան-Այսեղ ըստ ապրանքատեսակների  ձևակերպման խնդիր կառաջանա:Կարող է  լինի 400  հազար դրամ արժողությամբ ապրանք, որը երկու անգամ 200 հազարական դրամի գործարքով արվի, որպեսզի անկանխիկ չիրականացվի: Բայց կան նաև այն կանխարգելող օրենսդրական մեխանիզմենր: Ընդհանրապես ՀԴՄ չտպելու գործոնը միշտ էլ կարող է լինել: Բայց դրա օրենսդրական կարգավորում կա, որ եթե 300 հազարը գերազանցող գործարք է եղել և այն չի ձևակերպվել, ապա այն առոչինչ է համարվում, դրա համար օրենքով վարչական պատասխանատվության է նախատեսված, նաև կտրոնի խնդիր կարող է ունենալ:
Այստեղ նաև քարտերի և անկանխիկ վճարումների սարքերի անհրաժեշտության խնդիրը կարող է առաջանալ, ինչպես նաև բանկերի հետ կապեր հաստատելու, օնլայն գործարքները ֆիքսելու և այլն, որը նաև տեխնիկական ապահովման համար որոշակի ժամանակահատված է պահանջելու, մինչև տնտեսվարողը հարմարվի դրան:

Իհարկե, ցանկացած փոփոխություն ունի նաև հակառակ կողմից հակադրվելու միտում, և պետք է անցնի որոշակի ժամանակահատված դրական փոփոխությունները տեղ հասնելու համար:
Նույն այդ ստվերային գործարքները երբ վերացվում են՝ անկանխիկ գործարքով վճարումները դառնում են բյուջետային մուտքեր, որն էլ իր հերթին վերածվում է թոշակի և այլն: Այսինքն՝ այն ստիպում է մարդկանց գիտակցել նաև փոփոխության այդ դրական կողմը:
Մյուս կողմից էլ նման գործարքների գումարային չափը մեծ է, դրանք հաստատ թոշակառուն չի անելու, այն անելու են հիմնականում տնտեսվարողները: Այս փոփոխությունն ուղղված է հիմնականում տնտեսվարողների գործունեությանը, հասարակության մեջ շատ ավելի փոքր մասին է բաժին ընկնելու գործարքների նման բաղադրիչը: Եթե փորձենք հիշել, թե երբ ենք վերջին անգամ 300 հազարը գերազանցող գործարք արել, ապա կհասկանաք, որ հասարակության մեծ մասի մոտ դրանց տեսակարար կշիռը քիչ է:

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը փոփոխության պարզաբանման համար հրավիրված ասուլիսում հայտնել էր, որ քաղաքացին չի կարողանալու վճարվող գումարը մասնատել 300 հազարից քիչ չափի՝ որոշակի ժամանակահատվածում վճարելու պայմանով, որպեսզի խուսափի անկանխիկ գործարքից, քանի որ այդ հարցը նույնպես կանոնակարգված է օրենքով և կդիտարկվի պահանջից խուսափելու դեպք:

«Գործարքի առոչինչությունը նշանակում է, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ 10 տարվա ընթացքում կարող է դիմել դատարան և կկիրառվի առոչինչության հետևանքները, որը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմից կվերադարձվեն այն ինչ տրվել են»,-պարզաբանել էր Երանուհի Թումանյանցը և տեղեկացրեց, որ եթե ֆիզիկական անձինք օրենքի պահանջն առաջին անգամ խախտեն ապա կտուգանվեն 100 հազար դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնվելու դեպքում 200 հազար դրամ, բայց գործարքն, միևնույնն է, առոչինչ է ճանաչվելու:

Պատրաստեց Ա. Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:19
Կրակոցներ՝ Երևանում
Դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:30
Արցախի պետական ինստիտուտների պահպանման տեսանկյունից չափազանց բարդ ժամանակներ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է, որ 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին...
Աղբյուր` Panorama.am
22:18
Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում...
Աղբյուր` Panorama.am
21:49
Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ»...
Աղբյուր` Panorama.am
21:40
Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են խորհրդարանի դիմացի պողոտան
Թբիլիսիում ակտիվիստները, ովքեր բողոքում են Վրաստանի կառավարության կողմից ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման դեմ, երեքշաբթի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջ-կարգավորումն ուժի մեջ է մտել. ՆԳՆ
ՆԳՆ-ից հայտնում են, որ ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ-կարգավորումն ուժի մեջ է մտել։ «Այսօրվանից ուժի մեջ է մտել...
Աղբյուր` Panorama.am
20:50
ԵՄ-ն «լրացուցիչ միջոցներ կդիտարկի» Վրաստանի նկատմամբ
Դեկտեմբերի 16-ին արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդում Եվրամիությունը կքննարկի «լրացուցիչ միջոցները»՝ ի պատասխան Վրաստանում...
Աղբյուր` Panorama.am
20:38
Կրթությունը միջո՞ց է, թե՞` նպատակ, սա´ պետք է դառնա հանրային դիսկուրսի առարկա․ Անանյան
ՊԵԿ նախկին Նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Կրթվելու բուն ցանկությունը, անկախ դրա նորաձև կամ հնաոճ լինելուց, արդիական է ու հավերժ և դա...
Աղբյուր` Panorama.am
20:24
Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,...
Աղբյուր` Panorama.am
20:13
6 տարում 650-700 արագիլ վերադարձվել է բնություն
«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը հայտնում է․  «Նրանք բոլորը վերադարձել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն  ի՞նչ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն
ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն: Հովիկ Աղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
19:31
ՄԱԿ անդամ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է. Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ուղերձ է հղել  ՄԱԿ-ին և ՄԱԿ անդամ երկրներին, որում, մասնավորապես, ասվում է․ «Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Իսրայելն ավելի քան 250 հարված է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին
Սիրիական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները տասնյակ հարվածներ են հասցրել Սիրիայի ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հովանավորչությունն ու ընտրովի արդարադատությունը չեն դառնա Ձեր մրցանակը ստվերող գործոններ․ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՄՐՑԱՆԱԿ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահի հրամանագիրը Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արտառոց դեպք «Արմավիր» ԲԿ-ում՝ Հովհաննես անվանակոչված երեխայի ծնողներին բժիշկները հայտնել են, որ աղջիկ են ունեցել
SHAMSHYAN.com-ի տեղեկությունենրով՝ դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը Երևանում հայտնի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ՊԵԿ․ ԷԿԵՆԳ-ի համակարգում առաջացած խնդիրների հետևանքով ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առկա է ստորագրության հետ կապված խնդիր
 Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով  պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ալեքսանդր Դուգին. Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին
Ռուս փիլիսոփա, իշխանամետ հայացքներով քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին և այդ համատեքստում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայաստանի դպրոցներից մեկում երեխային ծեծի ենթարկած դասվարն ազատվել է աշխատանքից
ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում
Աղբյուր` Panorama.am
18:00
«Կոչ ենք անում բոլորին միանալ մեր պայքարին՝ պահանջելու, «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»»
«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը կոչ է անում բացել «Գոյ» թատրոնի դեռները, որոնք արդեն փակ է ութ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատարանում պարտվել է Tert.am-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը դատավոր Լիլիթ Սաղոյանի գլխավորությամբ մերժել է «Զանգեզուրի...
Աղբյուր` Panorama.am
17:50
GRECO-ն վաղ կհրապարակի Հայաստանի վերաբերյալ զեկույցը
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն վաղը` դեկտեմբերի 11-ին կհրապարակի Հայաստանի վերաբերյալ զեկույց։ Այս մասին Panorama.am-ը...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանից օգուտ Հայաստանի կբռնագանձվի 860 հազար դրամ
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանից օգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագրավել 860.000 ՀՀ դրամ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:33
Հայաստանում արցախցու վրա, հենց իշխանությունների ձեռամբ, խարան է դրված. Մետաքսե Հակոբյան
«Ադրբեջանը երբևէ որևէ կերպ չի տարբերվել իր գործողություններում։ Սակայն 2023 թվականին, ունենալով բոլոր նպաստավոր պայմանները, նաև Հայաստանի՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դեկտեմբերի 12-ին Արմավիրում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԿԸՀ. ԵՄ ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնության ներկայացրած ստորագրությունները վավերական են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Բարդ է ստեղծված իրավիճակում մնալ այն լեքսիկայի շրջանակներում, որը մեզ պարտադրված է. Վազգեն Սաղաթելյան
«Մեր երկրում, առհասարակ որևէ զարգացած երկրում երևի նման դեպք չի եղել, որ հաղորդումն արգելվի։ Հիմա չափազանց զգուշավոր ենք վարում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Շղթայական վթար Թուրքիայում, կան տասնյակ վիրավորներ
Թուրքիայի արևելյան մասում երեքշաբթի օրը երկու առանձին շղթայական վթարներ են տեղի ունեցել Վան-Էրջիշ մայրուղու վրա։  «Սաբահ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան
15:35 10/12/2024

Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}