Տնտեսություն 17:35 24/06/2022 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. Հերթական փաստերը․ կառավարման ձախողում, իրականության խեղաթուրում, անսահման պոպուլիզմ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում գրում է.

«Սա օրվա իշխանական խմբակի հավաքական և առարկայական գնահատումն է հերթական անգամ։ Եվ այս հաստատումներն են նաև մեր երկրում նախորդ չորս տարիներին տնտեսական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառները։

Մինչև սոցիալ-տնտեսական իրավիճակի հերթական խեղաթուրումներին անդրադառնալը՝ պետք է փաստենք ամենակարևորը։

Փաստ 1. այսօրվա իշխանությունները հանձնել և հանձնում են ՀԱՅԻ հայրենիքը։
Հիմա՝ ամփոփ ներկայացնեմ սոցիալ-տնտեսական օբյեկտիվ միտումները և իրական վիճակի պարզունակ և փնթի խեղաթուրումները ձախողակների այս իշխանության կողմից։

Փաստ 2. Մեր տարածաշրջանի վեց երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան) 2021 թվականին միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։

Փաստ 3. Եվ սա էր այն հիմնական պատճառը, որ 2022 թվականին օրվա իշխանություններն ընդունեցին հակասոցիալական բնույթի պետական բյուջե։
Մասնավորապխես, 2020 թվականի սկզբից չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը՝ ահագնացող գնաճի պայմաններում։ Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 28,2 տոկոսով կամ 17200 դրամով։ Այսինքն՝ նվազագույն աշխատավարձ ստացողի իրական եկամուտները նվազել են շուրջ 25 տոկոսով, միջին կենսաթոշակ ստացողինը՝ 38 տոկոսով, աղքատության նպաստ ստացողինը՝ 44 տոկոսով։

Փաստ 4. Սոցիալական հետևանքները չեն ուշանում։ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում միայն վերջին երեք ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով, ընտանիքների 56 տոկոսին սնունդը հազիվ է բավարարում, իսկ 21 տոկոսն ապահովված չէ սննդով։ Նվազում է մարդկանց իրական եկամուտները և այդ հարվածն առավելապես զգում են անապահով ընտանիքները։ Աճում է աղքատությունը։

Փաստ 5. Իրականությունը թաքցնելու համար պարբերաբար նկարագրում են աղճատված իրավիճակ՝ կառավարության նիստերին իրենց նկարած որոշ ցուցանիշները հայտարարելով։
2022 թվականի մասիսի համար հնչեցված վերջին ցուցանիշներին անդրադառնամ ստորև։
Պատմում են, որ այս տարի ավելացնելու են պետական բյուջեի կապիտալ ծախսերը, քանի որ 2022 թվականի առաջին կիսամյակում իրենց պլանավորածից 46 միլիարդ դրամով ավելի հարկ են հավաքել։
Առաջին կիսամյակում ավել են հավաքել 46 միլիարդ դրամի չափով հարկեր, բայց ամբողջ տարվա համար պետական բյուջեում ավելացնում են 40 միլիարդ դրամ։

Փաստ 6. 2022 թվականի երկրորդ կիսամյակի համար կառավարությունը կանխատեսում է տնտեսական անկում և հարկային մուտքերի պլանավորվածից ավելի քիչ հավաքագրում։

Փաստ 7. 2022 թվականի առաջին կիսամյակում ավել հավաքագրված հարկային եկամուտների ընդամենը 25-30 տոկոսով կարող են այս տարի արձանագրված սննդամթերքի միջին գնաճի չափով (15 տոկոսով) բարձրացնել կենսաթոշակների և աղքատության նպաստների չափերը։ Փոխարենը ավելացնում են կապիտալ ծախսերը՝ լավ իմանալով, որ չեն իրականացնելու և դա մնալու է թղթի վրա։ Ընդ որում, կապիտալ ծախսերը 2022 թվականի պետական բյուջեով արդեն իսկ ավելացրել են շուրջ 60 տոկոսով, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակու այդ ծախսերը փաստացի թերակատարվել են 55 տոկոսով։
Պարծենում են, որ շահութահարկի բազան՝ համախառն շահույթի չափն աճել է 30 տոկոսով և դա բացառապես իրենց շնորհիվ է, կապ չունի արձանագրված բարձր գնաճի հետ։

Փաստ 8. առաջանցիկ գնաճը բերել է ծախսերի և իրացման գների աճի, իսկ շահույթի միջին նորման չի նվազել։ Հետևաբար՝ գնաճն անխոսս հանգեցրել է շահութահարկի բազայի և շահութահարկի ընդհանուր անվանական չափի ավելացման։ Այս պարզ կանոնի հակառակն է պնդում օրվա իշխանությունը՝ իրեն վերագրելով շահութահարկի աճի «դափնիները»։

Փաստ 9. չեն ասում, որ ահագնացող գնաճի և իրենց հակասոցիալական քաղաքականության հետևանքով բիզնեսի համախառն շահույթները ավելացել են շուրջ չորս անգամ ավելի բարձր տեմպով, քան աշխատողների աշխատավարձերը։
Սրան զուգահեռ՝ 2020 թվականի հունվարի 1-ից շուրջ 40 տոկոսով նվազեցրել են բարձր եկամուտներ ունեցողների եկամտահարկի բեռը, իսկ աշխատող աղքատների համար եկամտահարկի դրույքաչափը մնացել է նույնը։
Կառավարության նիստերում պարբերաբար և հատուկ շուքով հայտարարում են գրանցված աշխատողների թվի «ռեկորդների» մասին։
Կառավարության թելադրած վիճակագրության համաձայն 2022 թվականի մայիսին՝ 2021 թվականի մայիսի համեմատ գրանցված աշխատողների թիվն աճել է 38273-ով կամ 6 տոկոսով, աշխատավարձերի համախառն ֆոնդը ավելացել է 4,531 միլիարդ դրամով կամ 2,8 տոկոսով, իսկ միջին աշխատավարձի աճը կազմել է 12 տոկոս։
Հիմա ներկայացնեմ ամբողջական պատկերը։

Փաստ 10. աշխատաշուկայի վերաբերյալ հայտարարված ցուցանիշներում առկա է ակնհայտ հակասություն։ Եթե աշխատավարձի հախառն ֆոնդն աճել է 2,8 տոկոսով, իսկ աշխատողների թիվը՝ 6 տոկոսով, ապա միջին աշխատավարձը պետք է նվազած լիներ, քանի որ վերջինս ստացվում է աշխատավարձի ֆոնդը աշխատողների թվի վրա բաժանելով։ Հակառակ այս պարզ տրամաբանության՝ կառավարության նիստում հայտարարում են, որ միջին աշխատավարձն աճել է, այն էլ 12 տոկոսով։

Փաստ 11. 2022 թվականի մայիսին նախորդող 12 ամիսներին պետական լիազոր մարմնի տվյալներով աշխատանքի է տեղավորվել ընդամենը 10789 մարդ։ Այսինքն՝ նոր գրանցված աշխատատեղերի ընդամենը 25 տոկոսն է իրականում նոր աշխատատեղ, որը համալրվել է և այդպիսով լուծվել է սոցիալական խնդիր։ Ավել ցույց տրվող աշխատատեղերի 75 տոկոսը ստվերի կրճատման կամ առկա մեկ հաստիքային միավորը մի քանի աշխատողներով զբաղեցնելու արդյունք է, որը չունի սոցիալական ուղղակի ազդեցություն։

Փաստ 12. աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, իսկ 45 տոկոսը ստանում է մինչև 79000 դրամ աշխատավարձ՝ առանց հարկերի։ Այսինքն՝ աշխատողների մոտ կեսը աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։

Փաստ 13. 2022 թվականի մայիսին միջին աշխատավարձն առանց հարկերի կազմել է 171500 դրամ, որի իրական աճը նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 19000 դրամ է։ Ստացվում է՝ միջին աշխատավարձ ստացողները չափավոր աղքատ են, քանի որ այն չի բավարարում նույնիսիկ երկու անդամից բաղկացած ընտանիքի նվազագույն կենսամակարդակը։ Մյուս կողմից, միջին աշխատավարձ ստացողների՝ միջին խավի կյանքի որակը ևս նվազել է, քանի որ կրճատվել են նրանց իրական եկամուտները։ Օրինակ․ չորս հոգանոց ընտանիքում երկու ծնողն էլ աշխատում են միջին աշխատավարձով։ Նախորդ տարվա մայիսի համեմատ այս ընտանիքի իրական եկամուտներն ավելացել են ամսական 38000 դրամով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն այս նույն ժամանակահատվածում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն ավելացել է 11800 դրամով։ Այսինքն՝ այս ընտանիքի կյանքը մեկ ամսվա հաշվարկով թանկացել է 47000 դրամով, որը շուրջ 9000 դրամով կամ 25 տոկոսով գերազանցում է այս ընտանիքի իրական եկամուտների աճը (38000 դրամ)։ 

Փաստ 14. գնաճի տեմպերն ահագնանում են։ 2022 թվականի մայիսին աննախադեպ աճել են սննդամթերքի գները։ Օրինակ․ առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը և կաթնաշոռը թանկացել են՝ 23 տոկոսով, ալյուրը՝ 18,5 տոկոսով, բուսական յուղ՝ 25 տոկոս, բանջարեղենը՝ 51 տոկոսով, մակարոնեղենը՝ 28 տոկոսով, կարտոֆիլը և կաղամբը՝ կրկնակի։ Ազգային արժույթի գերարժևորման պայմաններում ներմուծվող բենզինը և դիզելային վառելիքը էժանանալու փոխարեն՝ թանկացել են համապատասխանաբար շուրջ 25 և 50 տոկոսներով։ Գումարենք նաև՝ այս տարվա հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։

Փաստ 15․ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին, իսկ քաղաքացիների առնվազն կեսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։

Ամփոփելով՝ բնակչության կյանքի որակը շարունակաբար նվազում է, իսկ Հայաստանի քաղաքացիներն անցնող ամեն օրն ավելի վատ են ապրում, քան նախօրդ օրը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}