Քաղաքական 17:39 02/07/2022 Հայաստան

Կստանաք այնպիսի տեղեկատվություն, որը երբևիցե չի լուսաբանվել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարության է տարածել՝ տեղեկացնելով նոր նախաձեռնությամբ հանդես գալու մասին. 

«2022թ․ ապրիլին մենք հաշվետվություն ներկայացրեցինք անցած մեկ տարում մեր ծավալած գործունեության մասին։ Հետահայացը ցույց է տալիս, որ մեր կառույցի գործունեության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է՝ մեզ բերելով հավասարակշռված մտքի ու խոսքի, իրականությունը սթափ գնահատող հարթակի համարում։

Վստահելով մեզ՝ մարդիկ ուզում են ավելին իմանալ ԱԱԾ գործունեության, կատարած աշխատանքների, երկարատև ու վաստակ ունեցած ծառայակիցների կենսագրության, նրանց անցած ճանապարհի մասին, ուզում են հավասարակշռված, ճիշտ գնահատականներ լսել ներքաղաքական և արտաքին զարգացումների վերաբերյալ, հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանալ հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի, իրադարձությունների մասին, որոնց առնչվել է ԱԱԾ-ն:

Մենք շատ կարևորում ենք այս գործընթացը, քանի որ այն նպաստում է ԱԱԾ կառույցի և աշխատակիցների հեղինակության բարձրացմանը, հայրենիքին նվիրյալ սերնդի դաստիարակմանը,  կոտրվում են կարծրատիպերը, այն թյուր կարծիքը, որ կառույցը միայն բռնաճնշման գործիք է իշխանության ձեռքում:

Եվ ահա վերոգրյալ նպատակների իրականացմանը հասնելու և ձեզ հետ շփումն ավելի  անմիջական դարձնելու համար  մենք որոշել ենք հանդես գալ նոր նախաձեռնությամբ՝ ներկայացնել մեր միության հիմնադիրների, խորհրդի անդամների,  առանձին մասնակիցների կենսագրությունը,  անցած ճանապարհը, ծառայության ընթացքում տեղի ունեցած լայն հնչողության ստացած  դեպքերի, մասնակիցների հետ կապված որոշ մանրամասներ, որոնց   մեր գործընկերներն առիթ են ունեցել անձամբ առնչվելու։ Այսինքն՝ ծանոթացնել վավերագրական փաստերին՝ իհարկե, չխախտելով պետական, ծառայողական, անձնական և այլ բնույթի գաղտնիքի շեմը։ Այդ հրապարակումներից դուք կստանաք  այնպիսի տեղեկատվություն, որը երբևիցե չի լուսաբանվել։

Մենք դիտարկում ենք  դրանք հրապարակելու երկու տարբերակ՝ գրքի տեսքով, որի համար կպահանջվի ոչ միայն տևական ժամանակ, այլև լրացուցիչ ֆինանսական միջոց, որի սղությունը զգացել ենք մեր գործունեության այս ողջ ժամանակաշրջանում և կամ  հրապարակումները շարունակել հանրայնացնել մեր կայքով՝ փուլ առ փուլ ներկայացնելով առկա նյութերը:

Քանի որ մենք  առանձնապես ենք կարևորում ձեր կարծիքը և առավել  քան շահագրգռված ենք, որ հրապարակումները լինեն հետաքրքիր ու բովանդակալից, ուստի խնդրում ենք արձագանքել հետևյալ երկու հարցին՝ 
1․ կոնկրետ ո՞ր ժամանակաշրջանին, իրադարձություններին, դեպքերին ու անհատներին կցանկանայիք, որ առավել խորությամբ  անդրադառնայինք,
2. հրապարակումները լինեն գրքի՞, թե՞ էլեկտրոնային տեսքով:

Միաժամանակ դիմում ենք մեր բոլոր գործընկերներին՝ եթե կամենում եք մեր հարթակում տեղադրել ձեր անցած ճանապարհի հուշերը, լուսանկարները, առանձին փաստերի ու իրողությունների վերաբերյալ  պատմություններն  ու  ձեր գնահատականները, ապա վստահաբար կարող եք դիմել մեզ»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:51
Նախնական՝ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ
«Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա»:
Աղբյուր` Panorama.am
18:21
Մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ. Միրզոյան
Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Աղբյուր` Panorama.am
16:30
Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան. Թաթոյան
«Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»։
Աղբյուր` Panorama.am
16:22
ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմի իրականացված պատերազմական հանցագործություններին. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ. «Սոցիալական ցանցերում...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
ՀՀ ՄԻՊ  Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
22:28
Սահմանային իրավիճակը՝ ժամը 22:00-ի դրությամբ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթև Բարոյանը ելույթ կունենա Երևանում
Հոկտեմբերի 5-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա Նյու Յորքի Քաղաքային օպերայի մենակատար, բազմաթիվ միջազգային մրցույթների...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հոկտեմբերի 2-ից 9-ը Իրանից Թուրքիա գազատարից հոսքը կդադարեցվի տեխնիկական սպասարկման համար
Իրանից Թուրքիա մայրուղային գազատարից հոսքը հոկտեմբերի 2-ից 9-ը կդադարեցվի պլանային կանխարգելիչ սպասարկման համար: «Ինտերֆաքս»-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:35
Daily Mail. Բրիտանացի զինվորականները հրաժարվել են ուկրաինացիներին բնակեցնել 1,3 հազար դատարկ տներում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը քննադատության է ենթարկվել գերատեսչությանը պատկանող 1,3 հազար դատարկ տներում ուկրաինացի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ժամկետային զինծառայողը մտածել է՝ մոտեցողը հակառակորդի զինծառայող է և կրակել է ծառայակցի ուղղությամբ, վերջինս մահացել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գենետիկները կարողացել են մոծակներին կարճ կյանք «ծրագրավորել»՝ մալարիայի դեմ պայքարելու համար
Կենսաբանները մալարիայի դեմ պայքարելու նպատակով մոծակների գենետիկ մոդիֆիկացիայի փորձեր են անցկացրել։ EuroNews-ի ռեպորտաժին անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը՝ երևանյան բեմում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվի Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վստահ ենք՝ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտված հաղթանակները կրկին կվերադառնան. Արցախի թեմի առաջնորդ
«Համաքրիստոնեական բազում սրբերի մասունքները, նահատակների թափած արյունը և դրանց հիմքի վրա կառուցված բազմադարյա մեր վանքերն ու եկեղեցիները այս փոքրիկ երկիրը դարձրել են իսկական Սրբազան Մասունք»:
Աղբյուր` Panorama.am
18:20
ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) քննարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության տարածք...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՊՆ-ն կոչ է անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկական միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները
«ՊՆ-ն յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու նպատակով»:
Աղբյուր` Panorama.am
17:55
Մոսկվայում ոստիկանության գնդապետն անցել է կարմիր լույսի տակով, բախվել մեքենային ու վրաերթի ենթարկել հետիոտներին
Մոսկվայի հյուսիսում ամենագնացի վարորդն անցել է կարմիր լույսի տակով և բախվել մեկ այլ մեքենայի։ Դրանից հետո, նա նաև վրաերթի է ենթարկել երկու...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, քանի դեռ նրանք չեն կատարել իրենց խոստումները: Լուրը...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը․ Սանասարյան
«Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եվ այդ զավթողական քաղաքականությունը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց կես տարի...
Աղբյուր` Panorama.am
17:24
Արցախի պետնախարարն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Փոխհատուցման ծրագրերի իրագործման կարգում նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների ու...
Աղբյուր` Panorama.am
17:15
Էրդողանը կրկին չի բացառում Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում հնարավոր է իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ։...
Աղբյուր` Panorama.am
17:05
Շոյգու.Մասնակի մոբիլիզացիայի շրջանակում կանայք չեն զորակոչի
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ կանայք չեն զորակոչվի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իրանի հարավ-արևելքում ապստամբների հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ապստամբների խումբը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի հետևանքով զոհվել է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Զելենսկու հայտարարությունից հետո թուրքերը ցանկանում են լքել ՆԱՏՕ-ն
Haber 7 թուրքական հրատարակության ընթերցողները քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին արագացված մուտք գործելու հայտ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Խստաշունչ ոճ» ցուցահանդեսը
Հոկտեմբերի 8-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «Խստաշունչ ոճ»  ցուցահանդեսը:...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ռուսաստանի և Վրաստանի սահմանը մեքենայով հատելը տևում է առնվազն 5 օր
Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի և Վրաստանի սահմանային անցակետի անցումը հերթում սպասողների համար տևում է առնվազն հինգ օր: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ Թբիլիսիում անցկացվում է Քաղաքի օրը
Քաղաքի օրվա կապակցությամբ շաբաթ օրը Թբիլիսիում զանգվածային տոնական միջոցառումներ են անցկացվում, տոնակատարությունները կազմակերպվում են առաջին...
Աղբյուր` Panorama.am
16:03
Այս անբեկանելի փաստերն աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կա՛մ թուրքական գործակալ լինի կամ ավարտված ստախոս. Բագրատ Միկոյան
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
15:52
Ալեն Սիմոնյանին հրավիրել են Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
21:07 28/09/2022

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}