«Այս ճանապարհով են Երևան մեկնում Բավրա մաքսակետից մուտք գործած ծանր բեռնատարները»
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ահազանգում է.
«Շիրակի մարզի, Գյումրի-Արմավիր քարուքանդ գլխավոր մայրուղու Լուսակերտ գյուղի դիմաց գտնվող կամուրջը կամացից ինքնափլուզվում է:
Այս ճանապարհով են Երևան մեկնում Բավրա մաքսակետից մուտք գործած ծանր բեռնատարները: Մի երկու օր առաջ մի ծանր բեռնատար էլ ընկել էր այս փոսը:
Մի խոսքով այս՝ տարածաշրջանում ամենաքարուքանդ և անանցանելի ճանապարհն ու ինքնափլուզվող կամուրջը իրապես կարելի է համարել Շիրակի մարզի դեմքը...
Ի դեպ դեռևս նախորդ տարվանից խոստանում էին այս ճանապարհը կառուցել, փաստորեն գիտեին, որ իմաստ չուներ...»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը