Պառավաքարի բնակչին մահացած են գտել
Փրկարարները Պառավաքրի անհետ կորած բնակչին մահացած են գտել։ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ այսօր ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։
Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ռ․ Բ․-ի (ծնված 1963 թ.) դին։
Հիշեցնենք որ, հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 18 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը