Ժաննա Լևինա. Եկել եմ բարի, պայծառ, ուժեղ, ուրախ ու տաղանդավոր մարդկանց երկիր՝ Հայաստան
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ գրող Ժաննա Լևինան ինստագրամի իր էջում ողջունել է հայաստանցի հետևորդներին։
Նա եռագույն ներկված քարի մոտ արված լուսանկար է հրապարակել ու գրել.
«Եկել եմ բարձր լեռների և ձյունաճերմակ ամպերի երկիր, հյութալի նռան, հասած ծիրանի և սաթե խաղողի երկիր, ամենահամեղ ջրի ու բուրումնավետ կոնյակի երկիր, երաժշտության, պարերի և հոգևոր տոների երկիր, բարի,պայծառ, ուժեղ, կենսուրախ, տաղանդավոր մարդկանց երկիր, հոգով ինձ հարազատ բարեկամների ու ընկերների երկիր։
Ողջույն, արևոտ, գեղեցիկ ու հյուրընկալ Հայաստան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան