«Հրապարակ». Այն, ինչ մեկ տարի փորձում էր անել Նիկոլ Փաշինյանը, իր քայլով արեց Թագուհի Թովմասյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների միջև խոր անջրպետ է առաջացել։ Պատճառը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից չհրաժարվելն է: «Հայաստան» դաշինքում ավելի քան համոզված են, որ նա ստացել է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի «դաբրոն»։ Հակառակ դեպքում կա՛մ կհայտարարեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահությունից հրաժարվելու մասին, կա՛մ նրան կզրկեին խմբակցությանը անդամակցությունից և ավտոմատ՝ նաև պաշտոնից:
ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցնում են, որ կուսակցությունում չեն քննարկել այդ հարցը, սակայն ՀՀԿ-ականների հարցազրույցներից և պատասխաններից կարելի է եզրակացնել, որ հարցը փակված է։ Փաստորեն, այն, ինչ մեկ տարի փորձում էր անել Նիկոլ Փաշինյանը՝ պառակտել խորհրդարանական ընդդիմությանը, իր քայլով արեց Թագուհի Թովմասյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան