Հասարակություն 16:33 15/07/2022 Հայաստան

«...Որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա»

Անազատության մեջ պահվող Արմեն Գրիգորյանի  մահվան մեջ համացանցի օգտատերերը մեղադրում են օրվա իշխանություններին ու դրանց «կամակատար դարձած» դատախազներին, քննիչներին, դատավորներին։

Աժ պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.

«Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում որովհետև քննիչը գտել էր որ պետք է արգելի: Պատկերացրեցիք այսքան ամիս արգելել են:
Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում..»։

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է պատերազմում, գրում է.

«Արմեն Գրիգորյան ջան, ինչ ասեմ, մեզ ներիր։ նիկոլ, արա, ինչու էլի։ Հազարավոր տղերքը, Մանվելը, հղի կինը, հիմա էլ Արմենը։ Արա փախեք։ Իրոք փախեք գնացեք»։

«Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրապարակել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լուսանկարն ու գրել.

«Ծանոթացե՛ք արուսյակ ալեքսանյանն է, սույն տականքի թեթև ձեռքով այսօր դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը: Սրան դատավոր է նշանակել գերագույն գլխավոր դավաճան վիժվածքի կատարածու Գագիկ Ջհանգիրյանը և դարձրել իր կոշիկի տակի շորը:
Արմեն Գրիգորյանը էս ռեժիմի հերթական զոհը դարձավ...»։



«Ապօրինության հերթական զոհը!
Ակնհայտ անհիմն ու ապօրինաբար ազատազրկված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը քիչ առաջ մահացավ իր իսկ դատավարության ընթացքում։
Լույսերի մեջ հանգչեք, տաղանդավոր ու արդարամիտ մարդ»,-գրել է Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը գրում է
«Դուք չեք կարող ազատ ոգին փակի տակ պահել։
Արմեն գնաց, ընտրելով ազատությունը, այնտեղ, արդեն երկնային կյանքում։
Ինքը գնաց` ազատ ու հաղթած..
Բոլորիդ հաղթած
Աստված հոգիդ լուսավորի, Միխալիչ»։

Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է.

«ՍՊԱՆԵՑԻՆ ընդամենը ԽՈՍԵԼՈՒ համար, ՀԱՅՐԵՆԻՔԻ կորստի ցավից խոսելու համար»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է

«Հայերին արդեն սպանում են Հայաստանում։ Արմեն Գրիգորյանի սպանությանն օժանդակած քննիչներ, դատախազներ ու դատավորներ... Բռնվեք»։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.  
«Դավաճանների հերթական զոհը... հանգչիր խաղաղությամբ Արմեն Միխալիչ ջան»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Արմեն Գրիգորյանը մահացավ… Շոկ, զայրույթ, անճարություն… Արմենը դարձավ Նիկոլի հերթական զոհը, ում փրկել չկարողացանք…

Աստված հոգիդ լուսավորի, Արմեն ջան…
Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին և ընկերներին»։

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.

«Բազմաթիվ մասնագետներ անդրադարձել են Արմեն Գրիգորյանին վերագրվող արարքի և իր կողմից հնչեցրած խոսքերի միջև քրեաիրավական կապի բացակայությանը...

Հետևաբար, այո՛, Արմեն Գրիգորյանի մահը իշխանությունների և որոշում կայացրած դատավորի ուսերին է:
Շատ ցավալի է....»։

Ռուբեն Մխիթարյանը գրում է.

«Արմենը չմահացավ, Արմենին սպանեցին: Մի վախեցեք, ձևակերպումը ճիշտ տվեք՝ Արմենին ՍՊԱՆԵՑԻՆ: Սպանեցին ցինիկաբար և «ժողովրդի» տված մանդատով՝ այնպես, ինչպես սպանեցին հղի աղջկան և 4000-ից ավել ջահելի: Իսկ վաղը նրան հուղարկավորելու կգան բազմաթիվ նախկին квн-շիկներ, որոնք 4 տարի է լուռ հետևում են, թե ինչպես է կործանվում երկիրը: Կգա նաև Ալենը ու կբերի երևի ամենամեծ պսակը: Կգան Արմենի նախկին գործընկերները, որոնց մեծ մասը 4 տարի է ծպտուն անգամ չի հանել ոչ մի բանի վերաբերյալ, ԵՐԲԵՔ: Նրանք բոլորով կտանեն ու կթաղեն Արմենին: Արմենի հետ էլ կթաղեն իրենց «տղամարդկությունը»: Վերջնականապես»։

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. 

«Նիկոլ Փաշինյանը՝ սերիական մարդասպան։

Քիչ առաջ դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը՝ КВН–ի մեր հայտնի թիմի անդամը։
Արմենը վատառողջ էր։ Նրան ապօրինաբար կալանավորել էին։
Արմենը Նիկոլի հերթական զոհն է։

Նիկոլն իշխանության եկավ ու մահեր բերեց։ Սկսած կալանավայրում մահացած լրագրողից վերջացրած պատերազմով, հղի կնոջը վրաերթի ենթարկելով ու այսօր արդեն Արմենով։
Ու որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա, պետք է օր առաջ վերացնել այս մահաբեր մեքենան»։

«Իրազեկ և պշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է.

«Դատարանում, որտեղ էմոցիոնալ բարձր ֆոն է, չունենալ առաջին բուժ օգնություն ցուցաբերո՞ղ: Հետն էլ այն դեպքում, երբ գիտեք, որ կան բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող անձի՞նք»։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը գրել է.

«Հանցագործ համակարգի հերթական զոհը։
Մարդասպանությունն արդեն ջուր խմելու պես բան ա դարձել։
Իրավապաշտպաններն ասելիք չունե՞ն»։

Լուսանկարն արվել է այսօր դատարանի դահլիճում։ Հեղինակը լրագրող Սյուզի Բադոյանն է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}