Հասարակություն 12:00 16/07/2022 Հայաստան

Մտավորականները վրեժխնդրություն, արժանապատվություն են ներշնչում. Հովիկ Չարխչյան

Արդյո՞ք հայ ժամանակակից գրականությունը լավն է, թե ոչ, արդյո՞ք արժի կարդալ։ Ո՞ւր են մտավորականները երկրի համար այս դժվարին ու աղետալի պահերին։ Սրանք հարցեր են, որոնք հասարակության տարբեր շրջանակներ պարբերաբար հնչեցնում են տարբեր քննարկումների, զրույցների ժամանակ։

Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ։

Panorama.am-Ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էիք «ներկայումս մեր գրական շուկան հեղեղված է բավականին մեծ ծավալի կասկածելի, անարժեք գրականությամբ»։  Արդյո՞ք այդ գրականությունը ժամանակակից հայ գրողների կողմից են ստեղծում և, առհասարկ, ի՞նչ կասեք  ժամանակակից հայ գրականության մասին։

Հովիկ Չարխչյան-Սովորաբար, երբ խոսք է բացվում ժամանակակից հայ գրականության մասին, առաջին արձագանքը հետևալն է՝ մեր ժամանակակից գրականությունը լավը չէ։ Դա ասում են այն մարդիկ, ովքեր մեկ տող անգամ չեն կարդացել ժամանակակից գրականություն։ Սովորաբար, չեն կարդում, ուղղակի միտում կա՝ եթե մերն է, անպայման վատն է, եթե օտարինն է, անպայման լավն է։

Այսօր էլ է ստեղծվում լավ գրականություն։ Ցավալին այն է, որ վերջին 30 տարվա ընթացքում չի եղել այն գրական խոշոր մեծ թռիչքը, որը մենք անընդհատ սպասել ու ակնկալել ենք։ Դա մեր գրականության ողնաշարը մի տեսակ կոտրում է, այդ չարդարացված սպասումները մեր հայացքը թեքում են արդեն ուրիշ կողմ, մի տեսակ հուսահատվում ենք մեր գրականությունից։

Բացի այդ, այսօր գիրք տպագրել տարածելը շատ հեշտ գործ է, այդ հեշտությունից օգտվելով, շատերը, որոնք նույնիսկ չգիտեն գրականություն բառն ինչպես է գրվում,  հարկ են համարում ունենալ սեփական գրքեր, ժողովածուներ են տպագրում։ Սրանք գալիս ու խառնվում են իրական գրականության հետ։  Մարդիկ խճճվում են, չեն կողմնորոշովում՝  որտեղ է սկսվում ճիշտ գրականությունը, որտեղ են ոտանավորչիներն ու գրամոլները։ Այդ իմաստով բարդ է վիճակը, կարգավորման խնդիր կա։ Մտածում եմ, որ որոշակի ժամանակ է պետք պղտոր ջրերը զուլալվեն, թացը չորից տարանջատվի։ Կարծում եմ՝ կգա ինչ-որ պահ, մենք կտեսնենք, թե որոնք էին այն լավ գործերը, որոնք  ստեղծվեցին մեր ժամանակներում, դրանց վիճակված է երկար կյանք։

Panorama.am- Իսկ այդ թռիչքը մենք կունենա՞նք։

Հովիկ Չարխչյան -Անպայման պետք է ունենանք։ Դա մշակութային կյանքի օրինաչափություններից է։ Շատ-շատ անգամներ է մշակույթը նման անկումներ ունեցել, բայց հաղթահարել է այդ ամենն ու գնացել նորից թռիչքների։ Երբեմն երկար է տևում, երբեմն կարճ, բայց սովորական կյանքի նման մի բան է, կենսական իրավիճակները հատուկ են մշակույթին, արվեստին, գրականությանը։

Panorama.am-Նախարարությունը տարեկան որոշակի գումար է հատկացնում գրքերի տպագրության համար։ Այդ գումարները ճի՞շտ գրականությանն է ուղղվում։

Հովիկ Չարխչյան-Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախարարության գումարները մշտապես գնում են հատուկ շրջանակներ։ Գրական թայֆայություն գոյություն ունի։ Այդ շրջանակներն են սնվում այդ գումարներով։ Շատ գրողներ երբևէ կյանքում որևէ գումար չեն տեսել, ոչ էլ նախարարությունից որևէ բան են ակնկալում, որովհետև գրականությունը նախարարություններում չի ստեղծվում։

Փաստը ցույց է տալիս՝ այն բոլոր գրողները, ովքեր կառչած են մնացել պետության աջակցությունից, որպես գրող երբեք էլ չեն կայացել, իսկ այն մարդիկ, ովքեր ազատ ստեղծագործելու հնարավորություն ունեն, կարողանում են որոշ բաներ զոհաբերելով հավատարիմ մնալ իրենց կոչմանը, հենց նրանք են գրականության և արվեստի իսկական նվիրյալները։ Այնպես որ, երբևէ լուրջ չեմ վերաբերվել այդ գումարներին և, չեմ կարծում, թե կարող են  դրանք որևէ լուրջ դերակատարում ունենալ հոգևոր կյանքի առաջընթացում։

Panorama.am-Այսօր հանրության շրջանում հաճախ է հարց հնչում՝ ո՞ւր է մտավորականությունը երկրի համար այս ծանր պահին, ինչո՞ւ չի արձագանքել, արձագանում մեր երկրի շրջում տեղի ունեցող իրադարաձություններին։

Հովիկ Չարխչյան- Ինքս էլ այդ բողոքները շատ եմ լսում, գրեթե ամեն օր, ուղղակի երբեմն նույնիսկ չեմ պատկերացնում, թե այդ մարդիկ ինչ են պահանջում մտավորականից։ Ի՞նչ անի մտավորականը՝ գա, հրապարակում կանգնի, կոչեր հնչեցնի՞։ Ինչի՞ համար։ Մտավորականությունն ու քաղաքականությունը շատ քիչ համընկնումներ ունեն։

Որպես քաղաքացի, որպես այս երկրի հոգսերով, ցավերով տառապող մարդ, մտավորականը կարող է իր վերաբերմունքն արտահայտել հազարավոր այլ միջոցներով, պարտադիր չէ հրապարակներում ցուցերի, երթերի մասնակցի, որպեսզի հասկանան, որ նա իրական մտավորական է։ Այդպիսի շատ մտավորականների գիտեմ, որոնց ամբողջ կանքն անցավ ցույցերի մեջ, բայց իբրև գրող, մտավորական, արվեստի գործիչ այդպես էլ երբեք չկայացան։

Panorama.am- Այդ դեպքում, մտավորականն ինչպե՞ս պետք է արտահայտի իր վերաբերմունքը։

Հովիկ Չարխչյան-Այն, ինչ անում է, արդեն մասնակցություն է երկրի կայացմանը․ չէ՞ որ մշակույթ ստեղծելը ևս երկրի կայացման ատրիբուտներից է։ Այն, որ հարցում են՝ ո՞ւր է մտավորականությունը։ Այո, իսկապես ո՞ւր է մտավորականությունը։ Հասարակություն դու տեղյակ ես՝ ո՞ւր է մտավորականությունը, տեղյա՞կ ես, թե այդ մարդիկ ինչով են ապրում, ինչ հոգսեր, խնդիրներ ունեն։ Երբևէ դու չես հետաքրքրվել այդ ամեն ինչով, բայց հենց նեղն են ընկնում, անմիջապես՝ ո՞ւր է մտավորականությունը։  Մտավորականությունը միշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի։

Panorama.am-Շփվում եք մտավորականների, գրողների, արվեստի գործիչների հետ։  Կա՞ նրանց շրջանում մտահոգություն Հայաստանում, Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Հովիկ Չարխչյան-Անկասկած, անկասկած։ Ավելին ասեմ՝  այդ մտավորականությունը շատ ավելի խորությամբ, հստակ է պատկերացնում իրավիճակը, քան շատ քաղաքական, հասարակական գործիչներ, որոնց թվում է, թե իրենք են աշխարհի ամենամեծ վերլուծաբանները, միայն իրենք գիտեն լուծման բանալիները։

Մտավորականները ոչ միայն մտահոգված են, այս աղետալի վիճակով ապրում են, փորձում են ելքեր որոնել, հասկանալ, թե ինչ է կատարվում, փորձում են մարդկանց մոտ հավատ, հույս ներշնչել վաղվա օրվա նկատմամբ, փորձում են բացատրել, որ դեռ ամեն ինչ կորած չէ, կարելի է փրկել, ետ վերադարձնել այդ կորցրածը, վրեժխնդրություն, ռևանշիզմ, արժանապատվություն են ներշնչում։ Շատ լավ էլ աշխատում են, ուղղակի մեկը սիրում է այդ ամեն ինչը ցուցադրել, մյուսը գլուխը կախ, լուռ իր գործն է անում։ Կգա ժամանակը, իրավիճակը կհանգստանա ու այն ժամանակ կտեսնենք, թե նրանցից ով ավելի մեծ ծառայություն մատուցեց իր երկրին։

Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}