Շեյխ Իմրան Հուսեյնը Ծիծեռնակաբերդի բարձունքում եղևնի է տնկել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Բելգիայում բնակվող հայտնի փիլիսոփա, իսլամ և համամարդկային արժեքների քարոզիչ Շեյխ Իմրան Հուսեյնը ցանկություն էր հայտնել Ծիծեռնակաբերդի բարձունքում տնկել արծաթափայլ եղևնի:
Հայոց ցեղասպանության թանգարանից նշում են, որ Շեյխ Իմրան Նազար Հուսեյնը համարվում է Ղուրանի այն եզակի մեկնաբաններից, որը մասնագիտացած է իսլամական կատարածաբանության, համաշխարհային քաղաքականության, տնտեսագիտության, ժամանակակից սոցիալ-տնտեսական, քաղաքական և միջազգային հարցերում: Հեղինակ է «Երուսաղեմը Ղրիմում» և այլ գրքերի։
Նա խիստ ելույթով հանդես է եկել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային։
Ընդառաջելով իսլամ վարդապետի ցանկությանը՝ ՀՑԹԻ տնօրենությունը կազմակերպել է այդ ծառատունկը: Այսօր՝ հուլիսի 16-ին, Հիշողության պուրակի մերձակա տարածքում Շեյխ Իմրան Հուսեյնը տնկել է արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ծիծեռնակաբերդի բարձունքում նա իր աղոթքի ձայնը բարձացրել է Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Հ
ՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրին ներկայացրել է Հիշողության պուրակի և դրան կից կանգնեցված երեք խաչքարերի ստեղծման պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Շեյխ Իմրան Հուսեյնը շնորհակալություն հայտնել ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին ընձեռված հնարավորության համար։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ