Հասարակություն 19:36 20/07/2022 Տարածաշրջան

Ծալկայի շրջանի ամենամեծ հայաբնակ գյուղը

aliq.ge-ի լրագրող Անի Հարությունյանն ծավալուն ակնարկում ներկայացնում է Վրաստանի Ծալկայի շրջանի ամենամեծ հայաբնակ գյուղի պատմությունը:

Հոդվածի հեղինակը գրում է. «Ղզլքիլիսան (Կարմրավանք) Ծալկայի շրջանի հայաբնակ ամենամեծ գյուղն է, և ինչպես տեղացիներն են ասում՝ առաջատարը։ Ղզլքիլիսան հայտնի է իր տեսարժան վայրերով ու պատմական կառույցներով։

Այստեղ է գտնվում Սուրբ Թադեոս մատուռը կամ ինչպես տեղի բնակիչներն են անվանում` «Լույս աղբյուրը». գյուղի հայտնի շինություններից է, 2011 թվականին վերանորոգել են գյուղի բարերարներ Էդգար և Շալվա Արամյանները։ Փոքրիկ մատուռին հարակից ջրավազան կա` ձկներով մշտապես լեցուն։ Հենց սա է բազմաթիվ այցելուներին գրավող պատճառներից մեկը։
Այս և մի շարք այլ շինություններով է աչքի ընկնում հայաբնակ գյուղը։ Բնակչությունն Էրզրումից է գաղթել 1830 թվականին։ 1874–ին ղզլքիլիսեցիների ջանքերով գյուղի կենտրոնում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, ուր հաճախում է գյուղի հավատավոր ժողովուրդը։

«Մեր ժողովուրդը եկել է այստեղ բնակություն հաստատել Էրզրումից` բերելով իրենց ավանդույթները, սովորույթները, մշակույթը. շենացրել են գյուղը, կառուցել եկեղեցիներ», — պատմում է հայոց լեզվի և գրականության 50 տարվա մանկավարժ Վարսիկ Ղուլիկյանը։

Գյուղի տարեց բնակիչ, 75-ամյա Կամառնիք Ոսկանյանն էլ  պատմում է, որ Ղզլքիլիսան հյուրընկալ գյուղ է, ուր ամեն տարի այցելում են տարբեր վայրերից` տեսնելու նպատակով գյուղի գեղեցիկ կառույցները։

Բոլորին հայտնի Ղզլքիլիսայի վանքը, ըստ տեղացիների, կառուցվել է իրենց նախնիների Էրզրումից տեղափոխվելուց առաջ: 2019–ին բարերարներ Եղոյան եղբայրները վերանորոգել են վանքը, հարակից տարածքում նաև մատուռ են կառուցել ու ջրավազան, վերանորոգել են նաև գյուղից դեպի վանք տանող ճանապարհը։

Գյուղում հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, սակայն սա էլ վերջին տարիներին հետին պլան է մղվել։

«Հիմնական պատճառներից մեկը հող չունենալն է, նաև հնարավորություն չկա ապրանքն իրացնելու, դրա պատճառով մեր գյուղացիների հիմնական եկամուտը արտագնա աշխատանքից է։ Գյուղում վերջին տարիներին նկատվում է արտահոսք, որի հիմնական պատճառն աշխատատեղերի սակավությունն է և արտերկրում բարեկեցիկ կյանք ստեղծելու հնարավորությունը։ Ներկա պահին գյուղում ապրում է 286 ընտանիք, իմ աշխատանքի ընթացքում գյուղից հեռացել է մոտ 140 ընտանիք։ Շատ ցավալի է, որ գյուղը հայաթափվում է,այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անենք, որ գյուղը զարգանա, բարգավաճի, և բնակչությունը չցանկանա հեռանալ այստեղից», — ասում է Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Ռադիկ Սարգսյանը, որը 15 տարի անընդմեջ գյուղապետ է աշխատում։

Գյուղն ունի հանրային դպրոց, մանկապարտեզ, ուր հաճախում են գյուղի երեխաները։

Ղզլքիլիսան առաջինն է շրջանում, որ ունի մարզադահլիճ ու բուժկենտրոն, որոնք կրկին գյուղի բարերար Արամյան եղբայրներն են կառուցել։

«Շնորհիվ մեր բարերարների` ունենք նորակառույց մարզադահլիճ իր բոլոր հարմարություններով, ուր հնարավորություն ունի հաճախելու մեր երիտասարդությունը։ Որպես մանկավարժ ասեմ, որ մեր երիտասարդների հետաքրքրությունների շրջանակն այլ էր, իսկ հիմա փոխվել են թե՛ մտածելակերպով, թե՛ ֆիզիկական կեցվածքով, ինչը շատ գովելի և ուրախալի է մեզ համար»,- պատմում է ՝ Վարսիկ Ղուլիկյանը։

«Մեր երիտասարդները առաջավոր տեղեր են գրավում մրցումներում թե՛ Վրաստանում, թե՛ Վրաստանի սահմաններից դուրս, բազմիցս մասնակցել են մրցումների Հայաստանում, նաև Ռուսաստանում։ Աշնանը գյուղում անցկացվում են մրցումներ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից եկած երիտասարդների հետ», — հպարտությամբ պատմում է Կամառնիք Ոսկանյանը։

Տեխնիկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի, միաժամանակ` Ղզլքիլիսայի հանրային դպրոցի համակարգող Թամարա Ոսկանյանն էլ խոսեց գյուղում երիտասարդների առօրյայի մասին։

«Մեր երիտասարդների մի մասը քաղաքում բարձրագույն կրթություն ստանալուց հետո չի վերադառնում գյուղ, մի մասն էլ աշխատանք չգտնելու պատճառով տեղափոխվում է այլ երկիր, շատ քիչ մասն է իր ստացած գիտելիքն օգտագործում հենց գյուղում։ Հասկանալի է, որ պատճառը գյուղում անբավարար պայմաններն են։ Երիտասարդներ կան, որ իրենց փոքրիկ բիզնեսներն ունեն գյուղում. օրինակ՝ ինքս ծաղիկների փոքրիկ բիզնես ունեմ։ Կարծում եմ,  եթե յուրաքանչյուրս պատասխանատվություն վերցնենք մեզ վրա, կարող ենք օգուտ տալ մեր հայրենի գյուղին. ստեղծենք աշխատատեղեր, ժամանցի կենտրններ, այսինքն` բոլոր հնարավոր պայմանները, որ մեր երիտասարդությունը մնա գյուղում»,-ասում է Թամարան։

Վարսիկ Ղուլիկյանն էլ հավելում է. «Պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդները վերադառնան գյուղ և այստեղ շարունակեն իրենց գործունեությունը, քանի որ միայն երիտասարդների ջանքերի շնորհիվ կարող ենք մեր գյուղը զարգացնել»։

Ղզլքիլիսան հայկական գյուղերից միակն է, որը զերծ է մի շարք հիմնախնդիրներից, որոնք առկա են մյուս  գյուղերում։ Ներկա դրությամբ միակ և գլխավոր հիմնախնդիրը գազի բացակայությունն է։

Ռադիկ Սարգսյանը անդրադարձավ մոտ ապագայում իրականացվող պետական ծրագրերին․ «Գյուղին գազով ապահովելու համար խողովակները տեղադրված են, բայց դեռ չեն գործում, մոտ ապագայում այդ հարցն էլ կլուծվի։ Նաև Ղզլքիլիսա-Օզնի ճանապարհը պիտի կառուցվի։ Բարեգործական ծրագրերն էլ չմոռանանք. մոտ օրերս արդեն սկսվելու են մեր Հարսանյաց կենտրոնի վերակառուցողական աշխատանքները, բարերարը կրկին հարգելի Էդգար Արամյանն է»։

Ղզքիլիսան, ի դեպ, բարերարների պակաս չունի. գրեթե ամեն տարի վերանորոգվում են կառույցները, ստեղծվում են նորերը, մարդիկ ֆինանսական օգնություն են ստանում։

Օրինակ՝ Կարեն Քուչուկյանը 2022 թվականին ավարտած շրջանավարտներին դրամական պարգև է տվել, Էդգար Արամյանը գյուղի ամենատարեց բնակչին՝ 100-ամյա Փիլոս Ոսկանյանին է հանձնել 2 սենյականոց նորակառույց բնակարան Թբիլիսիում։

Գյուղացիներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բարերարներին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:42
Քաղաքացիները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց
Քննչական կոմիտեից բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ՁՊՎ-ներ
Աղբյուր` Panorama.am
00:34
Դանիել սարկավագն ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանն ազատ են արձակել
Այս պահին նրանք հիվանդանոցում են։ Բերետավորները Դանիել սարկավագին բացի ծեծելը պատառոտել են նաև նրա սքեմը:
Աղբյուր` Panorama.am
00:25
Թաթոյան. Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը.
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ...
Աղբյուր` Panorama.am
00:09
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է ոստիկանների գործողություններից տուժած...
Աղբյուր` Panorama.am
00:00
Կարմիրբերետավորի գործողություններից տուժած Արման Սարգսյանը հիվանդանոցից կոչ է անում շարունակել պայքարը
Արման Սարգսյանը, ով այսօր ԱԳՆ դիմաց ոստիկանների գործոություններից գլխի վնասվածք է ստացել, դեռ գտնվում է հիվանդանոցում։ Նա հայտնել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:52
Ձերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանը
Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին` զանգվածային անկարգություններ...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կարմիրբերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հրապարակել է Դանիել Սարկավագ Գևորգյանի  և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանի լուսանկարները`...
Աղբյուր` Panorama.am
23:40
ԱԳՆ-ի մոտից ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը հայտնում է, որ իր հայրիկին տեղափոխում են ձերբակալվածներին պահելու վայր։
Աղբյուր` Panorama.am
23:08
ՔԿ. Ձերբակալվել է ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով
Քննչական կոմիտեն հայտնում է. «2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
22:39
Իշխանության մեծ ու փոքր «ժուլիկությունները» կանցնեն ու կգնան, պատմությունն էլ սրանց կսրբի կտանի.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանության ևս մեկ քաղաքական, քարոզչական փուչիկ...
Աղբյուր` Panorama.am
22:18
Հունիսի 1-ին ժամը 11:30 -ին Սրբազան շարժումն ավտոերթով կշարժվեի դեպի Գյումրի
Ազգային ճակատը հայտնում է, որ Սրբազան շարժումը բագրատ սրբազանի առաջնորդությամբ մեկնելու է  Գյումրի «11:30 - Ավտոերթի մեկնարկ...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պոլսո Պատրիարքական Աթոռը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
Պոլսո Պատրիարքական Աթոռի տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Պոլսոյ Պատրիարքական Աթոռը օրերէ ի վեր ուշադրութեամբ կը հետևի՝ Մայիսի...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ձեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:27
Վրաստանի վարչապետը հայտարարել է արտասահմանյան ՀԿ-ների կողմից հեղափոխություն սկսելու փորձերի մասին
ԱՄՆ-ից ֆինանսավորվող վրացական ոչ կառավարական կազմակերպությունները փորձում էին երկրում հեղափոխություն իրականացնել։ «ՌԻԱ նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
21:23
«Ոնց կարելի է չհաղթել, երբ մեզ լույսն է առաջնորդում»․ Շուշան Պետրոսյանը կատարում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը
«Մի բան եմ ընդամենն ուզում ասել՝ ոչ մի վայրկյան չթուլանաք, ոչ մի վայրկյան հետ չկանգնեք։ երբ ինձ հարցնում են՝ հըն, մի բան կլինի, ասում եմ՝...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վաղը մեկնելու ենք Գյումրի,որտեղ կլինի նաև հանրահավաք․ Բագրատ սրբազան
«Վաղը մեկնելու ենք Գյումրի, որ թե որ ես գյումրեցի եմ դրա համար,քանի որ երեխաների միջազգային տոնն է և երեկոյան ժամը 6-ին հանրահավաք ունենք...
Աղբյուր` Panorama.am
21:13
Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Այսօրվա խայտառակ միջադեպի առթիվ ես չեմ պատրաստվում որևէ կեղծավոր կամ առավել ևս սուտ բան ասել։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Այն, ինչ մենք անում ենք, ճիշտ ենք անում, որովհետև դա հակասում է մեր թշնամիների շահերին․ Վարուժան Գեղամյան
Առաջին անգամ, վերջին չորս տարիների ընթացքում, Թուրքիայում և Ադրբեջանում լուսաբանելով «Սրբազան պայքար»-ը ոչ թե ծաղրում են կամ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Ստեղծվել է քննչական խումբ, արագացված կերպով աշխատում են, արդեն 29 անձ ձերբակալված է․ փաստաբան
Այսօր տեղի ունեցավ հերթական խտրական արդարադատության դրսևորումը։ Այս մասին սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ փաստաբան Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Դու խոստացար, բայց ձեռքդ չկտրիր, բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու այդ ձեռքը․ Բագրատ սրբազան
«Դու խոստացար, բայց ձեռքդ չկտրիր, բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու այդ ձեռքը։ Մեզ ասում էիր՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով էդ...
Աղբյուր` Panorama.am
20:12
ՈՒՂԻՂ․ Եթե մահը չի՛ վախեցնում, ոչ մի կալանք էլ չի՛ վախեցնի, ուզո՞ւմ եք իմ ոտքով գնամ կալանավայր․ Բագրատ սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Բագրատ սրբազանն ամփոփում է շարժման օրը, անդրադարձավ նաև շարժման անդամների նկատմամբ քրեական գործեր հարուցելուն,...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար ․ Բագրատ սրբազան
 «Մենք արել ենք այն, ինչը մեր պատասխանատվությունն է և մեր անելիքներ է ճշմարտության համար։ Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար և...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մեր ծնողներից Էդիկին տարան,բայց ճանապարհին իջեցրել են, երբ իմացել են, որ զոհվածի ծնող է․ Արա Ռոստոմյան
«Որդիների կանչ» ՀԿ համահիմնադիր Արա Ռոստոմյան պարզաբանեց, թե  արսյո՞ք եղել են բերման ենթարկվածների շարքում զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:04
Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը․ «Ապրելու երկիր»
«Ապրելու երկիր»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան...
Աղբյուր` Panorama.am
18:50
Ռուսական 1-ին ալիքի հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է
Ռուսական առաջին ալիքը պարտքն ամբողջությամբ մարել է և հեռարձակումը վերականգնվել է։ Այս մասին «Ազատության»  փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:43
Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է․ փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Մանրամասն դիտարկել եմ բախման տեսագրությունը: Բերման են ենթարկվել Սրբազանի կողքը կանգնած...
Աղբյուր` Panorama.am
18:29
Լռում են, որովհետև անհամաչափ սատարումն են հայտնում այս իշխանություններին․ Սարգսյանը՝ իրավապաշտպաններին ու միջազգային կառույցներին
«Ձեր հարցի մեջ որոշակի միտում եմ տեսնում»,- դատական նիստից հետո լրագրողի հարցին, թե  իրավապաշտպանները քննադատում են ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
18:13
Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Հայաստանի, Շվեդիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և Բելառուսի շուրջ 110 մարզիկ մասնակցում է Երևանում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը Գոռ Հակոբյանն է
ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների գործողությունների հետևանքով գլխի հատվածում վնասվածք  է ստացել հոգևորական Գոռ Հակոբյանը։ Քաղաքագետ Արա...
Աղբյուր` Panorama.am
17:58
Համոզված ենք՝ արդարացման դատավճիռ կայացնելը նաև դատավորի համար էր դժվար. Սերժ Սարգսյանի պաշտպան
«Այո, սպասելի էր Սերժ Սարգսյանի գործով արդարացման դատական ակտը»,- լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան
17:52 31/05/2024

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}