Ձեր պատասխանը հարիր չէ ձեր պաշտոնին. Քաղաքացին՝ Վահան Քերոբյանին
«Դուք հարմար պահին համապատասխան մարմիններին իմ խոսքը կփոխանցե՞ք, օրինակ, որ ես կարողանամ 3 հազար դոլարով հիփոթեքով տուն վերցնել: Ես որևէ մեկից ողորմություն չեմ ուզում, չեմ էլ ուզում վիզս ծռեմ, մեկից պարքով փող վերցնեմ, դարձնի իր ճուտը։ Պետությունից ակնկալում եմ»,- կառավարության դիմաց դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ ասաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:
Վ.Քերոբյանը նախ հետաքրքրվեց, թե արդյոք աշխատում է քաղաքացին և արդյոք հարկեր վճարում է պետությանը:
«Արհեստանոցում եմ աշխատում, ցավոք, հարկեր չեմ վճարում»,- ասաց քաղաքացին։
«Դուք ձեր պարտավորությունները պետության նկատմամբ չեք կատարում, բայց ձեր կողմից պահանջներ եք ներկայացնում: Շնորհակալություն, ցտեսություն:
Գնացեք ձեր ընկերությունը գրանցեք, հարկերը վճարեք, հետո նոր եկեք պահանջեք»,- արձագանքեց Քերոբյանն ու հեռացավ:
«Ձեր պատասխանը հարիր չէ ձեր պաշտոնին: .. Հարկ վճարեմ, որ մենակ պարգևավճար տա՞ն։ Ասում է՝ երբ հարկ վճարես, այդ ժամանակ էլ պետությունը կտա: Հիմա ես էլ ասեմ. եթե պատերազմ լինի, երբ դուք պատերազմին կմասնակցեք, այդ ժամանակ էլ ես կգնամ կմասնակցեմ, հա՞»,- ասաց քաղաքացին:
Տեսանյութը՝ news.am-ի։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ