Այս տարիների ընթացքում 127 անգամ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ․ Արմեն Սմբատյան
ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Քանի որ իմ պաշտոնավարման 11 տարին լրանալու կապակցությամբ խոստացել եմ հաշվետվությունների շարք, ներկայացնում եմ հերթականը՝
- այս տարիների ընթացքում 127 անգամ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. առավելագույնը մեկ օրում՝ 482 համայնքում, ընդհանուր առմամբ 2456 առանձին ընտրություններ, որոնցից 51-ը եղել են համամասնական ընտրակարգով։
-մինչև 2016 թվականի նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ տեղի էին ունենում միայն Երևան քաղաքում, 2016թ-ից՝ նաև Վանաձոր և Գյումրի քաղաքներում, իսկ 2021թ-ից՝ 4000-ից ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում։
- համամասնական ընտրակարգով առաջադրում իրականացրած կուսակցությունները կվկայեն, թե քանի քանի անգամներ էր ընտրական ցուցակը փոփոխվում, քանի որ բազմաթիվ սխալներ էին տեղ գտնում ձեռքով մուտքագրելու ընթացքում,
-Այժմ կուսակցություններն իրենց կողմից առաջադրած ընտրական ցուցակները հավաքում են օնլայն ռեժիմով և տվյալների բազան նույնականանում է բնակչության ռեգիստրի հետ, ինչը բացառում է թեկնածուի անձնական թվյալների(անուն, ազգանուն, ծննդյան օր) սխալ լրացնելը։
Կից՝ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ցանկը, համամասնական ընտրակարգով ընտրությունների առաջադրման ժամկետն է՝ օգոստոսի 11-ից 21-ը, մեծամասնական ընտրակարգի դեպքում՝ օգոստոսի 21-ից 26-ը»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ