Ամեն ինչ տրամաբանող մարդու համար պարզ է դառնում․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․
«Ադրբեջանը Լաչինի միջանցքն է պահանջում։ «Ալտերնատիվ» ճանապարհը իրենք համարյա ավարտել են, իսկ հայկական կողմը մեր հատվածը դեռ չի էլ սկսել կառուցել։ Այսինքն 2020-ին պայմանավորված ալտերնատիվ ճանապարհը տեխնիկապես գոյություն չունի, բայց ներկա միջացնքն էլ Ադրբեջանը պահանջում է հանձնել։
Նորմալ մարդու մոտ տրամաբանական հարց կառաջանա, իսկ ինչու հայկական կողմը չի կառուցել մինչև հիմա մեր մասը։ Բայց հետո նայում է Տաթևի ճանապարհի վիճակը, որը Գորիս-Կապանը հանձնելուց հետո մնաց միակ կապող ուղին, ու էլ հարց չի տալիս։ Ամեն ինչ տրամաբանող մարդու համար պարզ է դառնում»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ