Յուրաքանչյուր հարցում ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը նույնատիպ է, ինչ Ադրբեջանինը և Թուրքիայինը. Հովհաննես Հարությունյան
«Բոլորիս հայտնի է, որ տարիներ շարունակ Ադրբեջանն աչքի է ընկել հայտնի սև ցուցակով, որտեղ հիմնականում ընդգրկվում էին այն անձինք, ովքեր արցախանպաստ հայանպաստ գործունեություն էին իրականացնում»,-ԱԳՆ-ի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց «Երիտասարդի ձայն» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյան և նկատեց, որ այսօր արդեն նույն սև ցուցակն առկա է նաև ՀՀ-ում, ինչը խայտառակություն է:
Նրա խոսքով՝ գործող իշխանություններն առաջին իսկ օրվանից աչքի էին ընկնում հայաստանցիներ-արցախցիներ բաժանարար գիծ անցկացնելով՝ փորձելով պառակտել Հայաստանը և Արցախը և բոլորը տեսան, թե այն ինչի բերեց:
«Այժմ սկսել են ակտիվորեն պառակտել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Իշխանությունների այս գործողությունները միտված են սփյուռքի մեր հայրենակիցներին Հայաստանից կտրելուն, նրանց միջև ջրբաժան անցկացնելուն»,-ասաց հարությունյանը և վստահեցրեց, որ իշխանությունների այս գործողությունը սփյուռքը չի դիտարկելու որպես հայաստանցիների դիրքորոշում, այլ դիտարկվելու է թրքահպատակ, թուրքի գործակալ իշխանությունների դիրքորոշում:
Նրա խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն վերջին տարիներին իրականացնում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից բխող քաղաքականություն:
«Յուրաքանչյուր հարցում այս մարդկանց դիրքորոշումը նույնատիպ է, ինչ Ադրբեջանինը և Թուրքիայինը»,-ասաց «Երիտասարդի ձայն» նախաձեռնության ղեկավարը:
Նա հայտարարեց, որ իշխանությունների այս գործողություններն ընդդիմությանը չեն կոտրելու և պայքարելու են մինչև վերջ:
«Երբեք որևէ մեկին չի հաջողվել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ սեպ խրել և չի հաջողվելու նաև այս իշխանություններին»,-խոսքն ավարտեց Հովհաննես Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 3-ին ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի, Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան գործող իշխանությունների կողմից արգելելու դեպքերի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր երկու մարդու մոտ կա հայերի սև ցուցակ՝ Ալիևի և Փաշինյանի. Քրիստինե Վարդանյան
- Բողոքի ակցիա ԱԳՆ-ի դիմաց՝ օգոստոսի 3-ին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան