Հասարակություն 17:29 05/08/2022 Հայաստան

Հայաստանցի կանանց ստեղծած «Safe YOU» հավելվածը 300 նախագծից ընտրված 10 հաղթողներից մեկն է

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը ներկայացնում է «Համատեղ նորարարական մարտահրավերներ» առաջին մրցույթի հաղթողներին։ Այն ֆինանսական աջակցություն կտրամադրի սոցիալական ձեռնարկություններին, որոնք ամբողջ աշխարհում կանանց և աղջիկների հզորացմանը նպաստելու նորարական լուծումներ են առաջարկում։ Հաղթած նախածերն առաջարկում են մի շարք նորարարություններ՝ նախաէկլամպսիայի համար շարժական ախտորոշման համակարգից մինչև սեղանի խաղ, որը տեղեկատվություն է տրամադրում սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների մասին:

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ  2022 թվականի մրցույթը, որը ֆինանսավորվում է ՄԱԲՀ-ի «Հավասարության աքսելերատոր» ֆոնդի կողմից և իրականացվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ, կպարգևատրի կանանց կողմից ղեկավարվող 10  կազմակերպությունների, որոնք ներկայացնում են աշխարհի հինգ տարբեր տարածաշրջաններ։ 

«Ստեղծագործական մտածողությունը և նորարարական լուծումներն առանցքային են ամբողջ աշխարհում կանանց և աղջիկների առաջընթացը խթանելու համար։

«Equalizer»-ի միջոցով ՄԱԲՀ-ն ուրախ է աջակցելու ձեռնարկատերերի ակտիվ խմբերին և նրանց «իրավիճակ փոխող» գաղափարների իրականացմանը։ Շնորհիվ Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի և Դանիայի կառավարությունների ֆինանսական աջակցության, կյանքեր փոխող նման ծրագրերի իրականացումը հնարավոր դարձավ», - ասում է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմը։

Մրցույթի ընթացքում ստացվել է 300 հայտ՝ 61 երկրից: Եզրափակիչ փուլում 20 մասնակիցներ փորձագիտական խմբին են ներկայացրել իրենց գաղափարները, որից հետո ՄԱԲՀ-ն 10 հաղթողների հետ ստորագրել է ինը ամսվա պայմանագիր և տրամադրել 60,000 ԱՄՆ դոլար՝ առանց նախապայմանների: Ֆինանսավորումը թույլ կտա այս կազմակերպություններին փորձնական փուլից անցնել ծրագրի մասշտաբային իրականացման: ՄԱԲՀ-ն և գործընկեր կառույցները կշարունակեն հետագայում ևս աջակցել սոցիալական ձեռնարկություններին` նպատակային մենթորությամբ, վերապատրաստման հնարավորություններով, ինտերակտիվ սեմինարներով և տրամադրելով բացառիկ հասանելիություն ՄԱԿ-ի ցանցին:

ՄԱԲՀ-ի «Հավասարության աքսելերատոր» ֆոնդը, որը հիմնադրվել է 2021 թ.-ին, աջակցում է կանանց և աղջիկների համար մայրական առողջության ծառայությունների և բեղմնականխման միջոցների հասանելիությանը և գենդերային բռնության վերացմանը նպաստող ծրագրերին։ Հիմնադրամը առանց նախապայմանների աջակցություն է տրամադրում այն սոցիալական ձեռնարկություններին, որոնք ղեկավարում կամ համաղեկավարում են կանայք, և որոնք կարող են փաստարկված ցույց տալ իրենց ծրագրերի իրական ազդեցությունը՝ նրանց հնարավորություն ընձեռելով փորձարկել և ընդլայնել այդ նախագծերը։

«Համատեղ նորարարական մարտահրավերներ» մրցույթի հաղթողներն են.

«Paniamor» հիմնադրամ, Կոստա-Ռիկա.
● Հիմնադրամը մշակում է նոր թվային գործիքակազմ դեռահաս աղջիկների համար՝ օգնելու կանխել առցանց բռնությունը։

«GerHub», Մոնղոլիա.
● «GerHub»-ը շարժական կլինիկաների և հեռաբժշկության համակարգի միջոցով հեռավոր շրջանների կանանց և աղջիկներին տեղեկություններ է տրամադրում սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների մասին:

Նախաէկլամպսիային ուղղված գլոբալ նախաձեռնություն, Ուգանդա.
● Դյուրակիր ախտորոշիչ համակարգ, որն օգնում է հղիների մոտ վաղ հայտնաբերել, ժամանակին ուղղորդել և արդյունավետ կառավարել նախաէկլամպսիան՝ կյանքին սպառնացող հիպերտոնիկ հիվանդություն, որը Աֆրիկայում հղիության հետ կապված մահերի մինչև 10%-ի պատճառն է։

«Hillspring Diagnostics» ախտորոշիչ ընկերություն, Նիգերիա.
● Արտարգանդային հղիությունը հայտնաբերելու հեղափոխական մեթոդ, որը ժամանակին չախտորոշվելու և չբուժվելու դեպքում վտանգավոր հետևանքներ է ունենում, այդ թվում՝ հանգեցնելով մահվան։

«Իմփակտ ինովացիաների ինստիտուտ», Հայաստան.
● «SafeYou» հավելվածը բացառիկ  թվային լուծում է, որը, տրամադրելով անվտանգության գործիքներ, հնարավորություն է տալիս կանանց և աղջիներին պաշտպանվելու բռնությունից, ինչպես նաև առաջարկում է գործիքներ բռնության ենթարկված անձանց համար։

«KızBaşına», Թուրքիա.
● Իմերսիվ տեխնոլոգիաների կիրառում, որը նպատակ ունի կանխելու գենդերային բռնությունը՝  մարդկանց առաջարկելով սիմուլյացիոն իրավիճակներ՝ հիմնված կանանց կյանքի փորձի վրա:

«Tirando X Colombia», Կոլումբիա.
● Ժամանակակից չաթ-բոթ, որը դեռահաս աղջիկներին տրամադրում է սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ որակյալ տեղեկություններ և ծառայություններ՝ օգնելով վերջ դնել դեռահասության շրջանում հղիությամբ պայմանավորված աղքատության շրջապտույտին։

«ToguMogu», Բանգլադեշ.
● Ընտանիքի առողջության և բարեկեցության «մեկ պատուհան» հարթակ, որը ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկություններ և ծառայություններ է տրամադրում երիտասարդ կանանց և նորածիններ ունեցող մայրերին:

«Urukundo» նախաձեռնություն, Ռուանդա.
● «Urukundo» կյանքի հմտությունների սեղանի խաղը ցածր տեխնոլոգիական լուծումներով առաջին արտոնագրված կրթական խաղն է Ռուանդայում, որը տեղեկություններ է տրամադրում սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների մասին:

Կանայք և ձեռներեցության ու տեխնոլոգիաների ոլորտում (WETECH), Կամերուն.
● Համայնքային հաբ և կանանց նորարարական կենտրոն, որն առաջարկում է թվային գործիք, որը թույլ է տալիս բռնություն վերապրածներին և գենդերային բռնության ռիսկային գոտում գտնվող անձանց անվտանգ և կոնֆիդենցիալ հաղորդագրությունների հարթակի միջոցով կապ հաստատել միմյանց հետ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}