Քաղաքական 12:10 06/08/2022 Աշխարհում

Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիվանագիտության շրջանակներում հակազդելու գործին լծվել է Հայ դատի գրեթե ամբողջ կառույցը

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, պայմանավորված ադրբեջանական հերթական ագրեսիայով, մի շարք աշխատանքներ են իրականացրել աշխարհի տարբեր երկրներում, որոնք ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը.

«Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի և զորամասերի ուղղությամբ ադրբեջանական նախահարձակ ագրեսիան դատապարտելու և Ադրբեջանի լկտի պահվածքը վերացնելու համար Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները կատարել են լայնածավալ հարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապես էթնիկ զտման ենթարկելն է և Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակության անհաղթահարելի խնդիրներ ստեղծելը, ինչպիսին օրինակ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատման փորձն է՝ հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության, որով Լաչինի միջանցքը գտնվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տիրույթում։

Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիվանագիտության շրջանակներում հակազդելու գործին լծվեց Հայ դատի գրեթե ամբողջ կառույցը։ Առավել մեծ ակտիվություն դրսևորեցին Հայ դատի Ամերիկայի, Եվրոպայի, Կանադայի և Հարավային Ամերիկայի հանձնախմբերը, ինչպես նաև Հայ դատի Արցախի գրասենյակը։ Վերջինս Հայ դատի միջազգային ցանցին ապահովում էր տեղում իրավիճակի զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկություններով։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անհապաղ իրազեկել է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ խնդրելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, և Ադրբեջանի մասով վերանայման ենթարկել 2023 թ․ համար ԱՄՆ արտաքին օժանդակության ֆոնդը և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտը», ինչպես նաև վերականգնել 907-րդ բանաձևի կիրարկումը։

Ադրբեջանական ագրեսիան դատապարտել և Պետդեպարտամենտին ու Յունեսկոյին Ալիևի սանձարձակ պահվածքին վերջ տալու կոչով է հանդես եկել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև կոնգրեսական Ջեքի Սփեյերը՝ ամերիկյան գործադիր իշխանությանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օժանդակությունը։

Ավելի ուշ հայտարարություններով են հանդես եկել և ադրբեջանական ագրեսիան խստորեն դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջենիս Շակովսկին, Լորի Թրահանը։

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ադրբեջանական հարձակումների առաջին ժամերից ինտենսիվ աշխատանքային կապ է պահել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների և Արցախյան հիմնախնդրին առնչվող ԵՄ ղեկավար այլ կառույցների հետ։ Գրասենյակը նաև հայտարարություն է տարածել և Եվրոպական Միության ղեկավարությունից պահանջել՝ հրաժարվել հավասարակշռող հայտարարություններից և իրերն իրենց անունով կոչել, Ադրբեջանին ստիպել դադարեցնել էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործություններին տալ թիրախային գնահատականներ և կանխել Թուրքիայի ռազմական ներգրավումը հակամարտությունում և այդ պետության կողմից տարածաշրջանի ապակայունացումը։

Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը նկարագրող գրություն է ուղարկել  Արգենտինայի ազգային գործերի նախարարությանը և խորհրդարանի բոլոր անդամներին։ Հայ դատի Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի հանձնախմբերն էլ համապատասխան գրություններ են հասցեագրել հարավամերիկացի լրագրողներին և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին։

Հայ դատի Կանադայի հանձնախումբը հարաբերական աշխատանքներ է կատարել ինչպես կանադական իշխանության օրենսդիր, այնպես էլ գործադիր թևի ներկայացուցիչների հետ։ Կատարված աշխատանքների արդյունքները հավանաբար տեսանելի կլինեն առաջիկա օրերի ընթացքում:

Հայ դատի Հունաստանի հանձնախումբը նամակ է հասցեագրել Հունաստանում Եվրոպական Միության ներկայացուցչությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակն ու ԵՄ ղեկավարությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելով ուղղակիորեն դատապարտել ադրբեջանական հարձակումները, վերջ տալ ոչ որոշակի խոսույթին, դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ու կանխել Արցախյան հակամարտությունում Թուրքիայի ռազմական ներգրավումը։

Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի գործողությունների արդյունքում Եվրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամավոր, ԵԽ-ում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ կոչ անելով անհապաղ և պարտադրողական միջոցառումներ կիրառել և ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։

Հայ դատի Բելգիայի հանձնախումը օգոստոսի 4-ին նամակ է հղել երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարին՝ պահանջելով անվերապահորեն դատապարտել Ադրբեջանի հարձակումը, կոչել ագրեսորին իր անունով և Արցախի հիմնախնդրում ցանկացած դիրքորոշման պարագայում հաշվի առնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնարար կետերը, ինչպես նաև  2020 թվականի դեկտեմբերին Բելգիայի Դաշնային խորհրդարանում միաձայն ընդունված կարևոր բանաձևը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայ դատի Մերձավոր Արևելքի գրասենյակը` արաբական երկրների հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի վրա և նկատելով, որ կատարվածը հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության շարունակություն է։

Հայ դատի գրասենյակը նաև արաբերենի է թարգմանել և արաբական լրատվամիջոցներով տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակացությունների՝ օգոստոսի 4-ի համատեղ հայտարարությունը Ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, որով միջազգային հանրությունից ակնկալվում է հասցեական հայտարարություններով ու կոնրետ գործողություններով սանձել ադրբեջանական նախահարձակ ագրեսիան։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտարարություն է տարածել օգոստոսի 5-ին, որով Ավստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական նախահարձակ գործողությունների վրա՝ մանրամասնելով դրանց բնույթն ու հեռահար նպատակները՝ այդ թվում Հայաստանի ու Արցախի մինչև ցամաքային կապը խափանելու ադրբեջանական ծրագիրը։



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}