Քաղաքական 16:00 06/08/2022 Հայաստան

Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. 

«Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը

Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այսպիսի պայմանավորվածության նպատակը մեկն է․ և՛ թուրք-ադրբեջանական տանդեմի, և՛ Հայաստանի փաստացի ղեկավարների համոզմամբ հենց այդ տարբերակն է ամենաքիչ վնասը հասցնում Նիկոլի բռնապետությանը։ Նիկոլին դա պետք է իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար, Թուրքիային և Ադրբեջանին այս տարբերակը պետք է իրենց հնարավորությունների պատուհանը հնարավորինս երկար բաց պահելու համար։

Որտե՞ղ են ազգային ուժերը

Այս կոնտեքստում պետք է խուսափել անգամ ընդդիմություն տերմինի օգտագործումից, որովհետև չկա ընդդիմություն- իշխանություն պայքար։ Կա ազգային դաշտ և կան թշնամու շահերը սպասարկողներ։

Այսպիսի պայմաններում անիմաստ եմ համարում որևէ ուժի, կամ անհատի պաշտպանելու փորձն անգամ։ Բոլորս պաշտպանելու մի բան ունենք՝ Հայերնիքը։ Քաղաքական ուժերն առաջնային պատասխանատվություն և մեղավորություն ունեն այս իրավիճակի համար, այստեղ վիճելու շատ բան չկա։

Բայց մենք պետք է խուսափենք մի ծայրահեղությունից մյուսի գիրկն ընկնելուց։ Ազգային ուժերից անհարժեշտ է պահանջել քաղաքական իրավիճակի փոփոխություն, որն անխուսափելիորեն հանգեցնելու է գետնի վրա իրավիճակի փոփոխությանը։

Ազգային դաշտից անիրատեսական է իշխանություն չլինելու պարագայում պահանջել որևէ տարածքի պաշտպանություն, վերաբնակեցում, կրթական ռազմավարության փոփոխություն ․․․։

Սրանք բացառապես պետության լիզորությունների ներքո են և անիմաստ են, եթե համահունչ չեն պետական քաղաքականությանը։ Աղավնոյի գյուղապետը դաշնակցական է, Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, գյուղը կառուցվել և բնակեցվել է սփյուռքից ստացված ներդրումների շնորհիվ։ Այսինքն, ազգային դաշտն ունի գյուղը պահելու ցանկությունը, այդ ուղղությամբ իր ուժերի ներածին չափով իրականացրել է ամեն ինչ, բայց գյուղը հանձնվում է թշնամուն դավադիր քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Նույն պատկերն է նաև Քարվաճառի և Քաշաթաղի դեպքում, որտեղ տարիների ընթացքում ազգային ուժերի կողմից կատարվել է 7 մլն դոլարի ներդրում, բայց շրջանները մի ստորագրությամբ հանձնվել են թշնամուն։

Գալով հարցին՝ ազգային ուժերն ու անհատները նույն տեղերում են, փորձում են իրավիճակից ելքեր գտնել ու իրատեսական լուծումներ առաջարկել՝ փորձելով հնարավորինս խնայել աղետից, կեղծիքից ու կործանարար պոպուլիզմից հոգնած մեր ժողովրդի նյարդերն ու համբերությունը։

Այս մասով միայն մի բան կարող եմ ասել, անթույլատրելի է նեղանալ և կամ փորձ իսկ անել հեգնել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր հուսահատ և ճարահատված հայացքն ուղղել են ազգային ուժերին։ Բոլոր այդ մարդկանց էլ պետք է վստահեցնել, որ ցանկացած պատասխանատու ազգային ուժ հասկանում է, որ սա բախտորոշ ժամանակաշրջան է և մեծ հաշվով կասկածի տակ է դրված իր գոյության իմաստը, ուստի ստեղծված իրավիճակից ելքեր գտնելը դառնում է առաջին հերթին ազգային ուժերի փրկության ճանապարհը։

Ի՞նչ կարող ենք անել մենք

Նախ մեր՝ ազգային դաշտում պետք է դադարենք իրար հայհոյելուց և մեղադրելուց․ դա Նիկոլի օրակարգն է։ Վստահեցնում եմ, սցենարի ամեն տեսակ զարգացման պարագայում դրա համար բավական ժամանակ մնալու է, այս բոլոր գործընթացներն էլ թույլ են տալու մեզ հասկանալ ամեն մի դերակատարի նպատակներն ու կարողությունները։ Այնպես որ, փոխադարձ մեղադրանքներն ու որևէ նշանակություն չունեցող պարզաբանումներն անհրաժեշտ է թողնել հետագային։

Վստահ եմ՝ հնարավոր փրկության տարբերակ առաջարկվելու է, ևս մեկ անգամ անհրաժեշտ է լինելու բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը։ Ամենամեծ դժվարությունը երևի այդ ժամանակ է լինելու, երբ հարկ է լինելու մի կողմ թողնել կասկածները, անվստահությունը և դարձյալ փորձել։ Սա էլ դեռ բավարար չի, հրակ է լինելու նաև համոզել մեր դեռևս անտարբեր մնացած հայրենակիցներին։
Բայց իրականությունն այն է, որ այլ ելք մենք չունենք, ու այլ տարբերակ, քան բոլորով դա անելն է, նույնպես չունենք»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}