Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել է 35-ամյա Արման Մ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 3-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի մեղադրանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերման մասին հայտնվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ