Հաջորդ շենքերը լինելու են Խնձորեսկում, Որոտանում և Գորիսում․ Առուշանյան
«Գորիսում և Գորիսի բոլոր գյուղերում պետք է անտուն մարդիկ չլինեն: Պատերազմը ուղղակի փոփոխություն մտցրեց այն առումով, որ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին ենք բնակարան տալիս»,- Շուռնուխում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Նա նշեց, որ Գորիսում նույնպես պետք է բնակարաններ կառուցվեն։
«Քաղաքը պետք է զարգանա, Գորիսում կա 86 ընտանիք, որոնք դեռ ապրում են դոմիկներում։ Նրանք խնդիրը լուծելու համար նախագծման փուլում է շենքը ։ Այսինքն ՝ շենքը կա, պետք է վերակառուցենք։ Համայնքը բազմաթիվ տարածքներ ունի, որոնք չեն օգտագործվում, կան բազմաթիվ հողեր, որոնք կարող են տրամադրվել ներդրողներին, քաղաքացիներին՝ որևէ բան կառուցելու համար»,- ասաց նա։
Առուշանյանը հայտնեց, որ հաջորդ շենքերը լինելու են Խնձորեսկում, Որոտանում և Գորիսում։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ