Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ