323 խոցելի երեխա արձակուրդն անցկացրել է ամառային ճամբարում
Մեկնարկել է Վորլդ Վիժն Հայաստանի «Երազանքի ճամբար» բարեգործական նախաձեռնությունը, որի շնորհիվ կազմակերպությունում գրանցված 323 խոցելի երեխա հնարավորություն է ստացել ամառային արձակուրդներին ուրախ և ջերմ օրեր անցկացնել Հանքավանի «Զեփյուռ» ամառային ճամբարում։
Օգոստոսի 1-ից 14-ը Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզի երեխաները երկու հերթափոխով հյուրընկալվեցին Հանքավանի «Զեփյուռ» ամառային ճամբարում։
Կազմակերպությունից հայտնում են՝ այստեղ երեխաների համար նախատեսված է կրթական և ժամանցային ծրագիր։ Մասնակցելով ճամբարային զանազան խաղերի և հետաքրքիր միջոցառումների՝ երեխաները ձեռք են բերում օգտակար գիտելիքներ ու հմտություններ։ Երգեր, պարեր, բեմադրություններ, զանազան խաղեր, երեկոյան խարույկներ․․․ Ճամբարային կյանքին բնորոշ այս մեծ ու փոքր ուրախությունները միտված են կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին կյանքում նոր և ուրախ գույներ բերելու՝ մի պահ կտրելով նրանց գորշ իրականությունից։
Երեխաները տուն են վերադառնում նոր գիտելիքների և հրաշալի տպավորությունների պաշարով՝ կիսելով այդ ամենն իրենց ընտանիքի ու ընկերների հետ:
Շուրջ 20 տարի է, ինչ կազմակերպությունն ամռան ամիսներին անցկացնում է ճամբարներ` անմոռանալի ամառային հանգիստ նվիրելով խոցելի ընտանիքներում ապրող երեխաներին, այս տարիների ընթացքում «Վորլդ Վիժն»-ի ճամբար է այցելել ավելի քան 40.000 երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան