ԱԻՆ. Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի
ԱԻՆ հրապարակած վերջին տվյալների համաձայն, պայթյունի, դրան հետևած հրդեհի ու փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է։
«Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-մանրամասնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 քաղաքացու դի՝ (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և երկու անձը չպարզված քաղաքացու դի)։
Օգոստոսի 15-ին ժամը 23։10-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Անհետ կորած է համարվում 23 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով ՔԿ-ն նախաքննություն է իրականացնում
- ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի կապակցությամբ
- «Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում
- Ավագանու Իմքայլական անդամը ծաղրում է Սուրմալու տոնավաճառի պայթյունը
- ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
- Սուրմալուի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը դուրս գրվեց հիվանդանոցից
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ