«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցություն են հայտնել
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցական ուղերձ են հրապարակել օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:
«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ («Սուրմալու» առևտրի կենտրոնի) տնօրինությունն ու ողջ անձնակազմը խորապես ցավակցում են 14.08.2022 թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին՝ կիսելով այս ահռելի կորուստն ու անտանելի վիշտը:
Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի: Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին, աջակցենք և հնարավոր ամեն բան անենք, որ գոնե մի փոքր սփոփենք անմեղ զոհերի հարազատներին և տուժած հայրենակիցներին: Բոլոր զոհերին՝ երկնային խաղաղություն, իսկ տուժածներին սրտանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում:
Խաղաղություն, համբերություն և ուժ բոլորիս»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Սուրմալուի պայթյունի հետևանքները մթնոլորտային օդում
- ՔԿ-ն հորդորում է չօգտագործել «Սուրմալու»-ից գնված հրավառության նյութերը և ներկայացնել ոստիկանություն
- Ղազինյան. Ի՞նչ մեգա շահեր են բախվել Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի կրակի ու ծխի ներքո
- Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան. Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված եղբոր թոռան մասին
- Ես այստեղ եմ՝ որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու․ Տիգրան Ավինյանը «Սուրմալու»-ում էր
- «Սուրմալու»-ի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ
- Դատախազություն. Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան
- «Հրապարակ». «Սուրմալու»-ի դեպքով արդեն կա մեղադրյալ` տոնավաճառի աշխատակիցներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ