Քաղաքական 12:17 25/08/2022 Հայաստան

Արման Ղուկասյան. Պետք է գիտակցենք, որ ռուս խաղաղապահների այլընտրանքը կարող են լինել թուրքերը

Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունների մեկնարկից՝ այս տարվա փետրվարից ի վեր «Ժողովրդի ձայնը» ակումբն ուսումնասիրում է Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ տրամադրությունները։

Հայելի ակումբում  «Ժողովրդի ձայն»-ի փորձագետ Արման Ղուկասյանն ասաց՝  մեր տարածաշրջանում շահերի լուրջ բախում է տեղի ունենում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։

«Հաշվի առնելով, թե ինչ ախորժակ ունեն Ադրբեջանն ու Թուրքիան այս տարածաշրջանում, բնականաբար, հակառուսական տրամադրությունների տարածումն ունի հստակ պատճառներ։ Երբ Ուկրաինայում Ռուսաստանը սկսեց գործողությունները, տարբեր երկրներում ակտիվացան հակառուսական ուժերը, գործակալները։ Հիմնականում դա տեղի ունեցավ այն երկրներում, որտեղ Ռուսաստանն ունի կենսական աշխարհքաղաքական շահեր։ Այս առումով Հայաստանը լիդերներից մեկն է, այստեղ տեղի են ունեցել տասնյակ հակառուսական պիկետներ, ակցիաներ, թեկուզ դրանք բազմամարդ չէին, բայց տեղեկատվական մակարդակում, ակտիվության առումով գործի դրվեց հատուկ գործակալական ցանց, որը տարիներ շարունակ աճեցվել է արևմուտքի կողմից»,-ասաց Ղուկասյանն ու վկայակոչեց ակումբի անցկացրած  «Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ տեղեկատվական մանիպուլյացիաներ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին» խորագրով  ուսումնասիրության արդյունքները։

Ղուկասյանը, հակառուսական տրամադրությունների գործում ակտիվ քաղաքական ուժերի, գործիչների անուններ նշեց.

««Ազգային ժողովրդավարական բևեռ», «Եվրոպական կուսակցություն», Ստյոպա Սաֆարյան, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունց, Լևոն Բարսեղյան, Հովսեփ Խուրշուդյան, Ստեփան Գրիգորյան։ Նրանց հայտարարություններից ու գործողություններից տպավորություն է, որ այդ ամենն ուղղորդվում է մեկ կետից, բոլորս գիտենք, որ նրանք ֆինանսավորվում են արևմուտքից։ Մեր երկրում ստեղծում են հակառուսական տրամադրություններ, որը Հայաստանին որևէ դրական բան բերել չի կարող»։

Ղուկասյանի ու ակումբի մյուս անդամների ուսումնասիրությունը ներառում է նաև տեղեկություն, ըստ որի՝ փետրվարի 27-ին Երևանի կենտրոնում Տարաս Շևչենկոյի արձանի մոտ տեղի ունեցած ակցիային մասնակցել են ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներ։

«Ակցիան տեղի ունեցավ Եվրոպական Հայաստան» և «Ազգային-ժողովրդական բևեռ» (ԱԺԲ) քաղաքական միավորումների ներկայացուցիչները, ՀՀ-ում ուկրաինական համայնքի ներկայացուցիչները և այլ ակտիվիստներ: Ակցիան կազմակերպել էր Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը և զարմանալի է, որ Ուկրաինայի դեսպանատունը քաղաքական ուժերի հետ համատեղ անցկացնում է քաղաքական ակցիա արևմտյան երկրների դրոշների ներքո, երբ դա հակասում է դիվանագիտական էթիկային և դիվանագիտական ծառայությանը ընդհանրապես»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ակցիան ունեցել է հստակ աշխարհքաղաքական բովանդակություն։

Բանախոսը հիշեց՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի այցի օրը Հանրային հեռուսատընկերություն որպես հյուր էր հրավիրել արևմտամետ քաղաքական և հասարակական գործիչ Արման Բաբաջանյանին։

«Նա ողջ եթերը նվիրեց հակառուսական տրամադրություններ սերմանալուն։ Պատահական չէ, որ դա արվեց հենց Լավրովի այցի օրը։ Կան օդում կախված լուրեր, որ  Հանրային հեռուստատեսությունը գտնվում է որոշ արևմտյան դեսպանատների ուշադրության կենտրոնում, նույնիսկ կորդինացման շրջանակում»,-ասաց նա։

Նա ցավ հայտնեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն էլ օգտագործվեց հակառուսական տրամադրությունների տարածման նպատակով, մասնավորապես հիշատակեց ԱԺԲ երկու անդամների՝ Հայկ Մարտիրոսյանիու Սամվել Ասլիկյանի գրառումները, ինչին հետևեց  Հայաստանում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա հղեց Հայաստանի ԱԳՆ-ին։

«Ակնհայտ է, որ վերոնշյալ հակառուսական ուժերը որոշ առումով վերահսկվում են նաև հայաստանյան իշխանության շրջանակների կողմից։ Ինչո՞ւ է այդպես, կա երկու պատճառ, 2018-ին Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության գործակալական ցանցի քաղհասարակության ակտիվ մասնակցության արդյունքում, մյուս պատճառն Արցախում ստեղծված իրավիճակն է, գիտեք, այսօր հանձնվում է Բերձորը, Աղավնոն։ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ իր վարկանիշն ընկնում է, սլաքներն ուղղում է դեպի ռուս խաղաղապահներ։ Բայց սա մեզ լավ տեղ չի տանելու։ Ես ասում եմ՝ արևմուտքը նպատակ ունի տարածաշրջանից դուրս բերել ռուս խաղաղապահներին, չեզոքացնել Հարավային Կովկասում ռուսական շահերը, հետևաբար այս ուժերը ջուր են լցնում Թուրքիայի ու Ադրբեջանի ջրաղացին»,- ասաց նա։

Արման Ղուկասյանը համարում է, որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության այլընտրանքն այսօր կարող է լինել միայն թուրքական տիրապետությունը։

«Եթե ասում են՝ ռուս խաղաղապահները պետք է դուրս բերվեն Արցախից, ապա պետք է հասարակությունը գիտակցի, որ դրա այլընտրանքը թուրքերն են։ Կարծում եմ, որ այս առումով իշխանությունները պետք է խելքը գլուխը հավաքեն։ Հիմա մենք պետք է ավելի լուրջ ու խոհեմ լինենք»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}