Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում՝ նախազգուշացնող նոր ազդանշան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․
«Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին:
Առաջին ազդանշանը տեղադրվել և գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ - Արշակունյաց խաչմերուկում:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն իրականացվել է Ճանապարհային Ոստիկանության հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին