Տնտեսություն 19:27 07/09/2022 Հայաստան

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2021 թ․-ի դափնեկիր Լեոն Ստոկն այցելել է Վիվա-ՄՏՍ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2021 թվականի դափնեկիրը IBM-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահը Լեոն Ստոկն է:

Վիվա-ՄՏՍ-ի փոխանցմամբ, երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ, Հայաստան ժաամանած Լեոն Ստոկին հանձնվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նրա արժանի վաստակը գնահատող մրցանակը:

«Տասներկու տարի անընդմեջ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկերն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը:

Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում 13 գյուտի արտոնագիր ունեցող գիտնականն այսօր այցելել էր Վիվա-ՄՏՍ՝ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցելու և մտքերի փոխանակության համար:

Մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցների հարցերին են պատասխանել մրցանակի դափնեկիր Լեոն Ստոկը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:

Լեոն Ստոկի աշխատանքային հարուստ կենսագրությունը ներկայացրել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Ստոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է IBM-ի այնպիսի արտադրանքների համար, ինչպիսիք են Automation, Robotics, Artificial intelligence, Cloud computing, Consulting, Blockchain, Computer hardware, Software, Quantum computing մշակումները: Դրանք  ապահովում են IBM-ի հիմնական ուժեղ կողմերը՝ ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի բիզնեսներում։ Լեոն Ստոկի թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների՝ IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։

«Այս մրցանակաբաշխությունը կարևոր դեր է խաղում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի հստակ տեղն ամրագրելու հարցում: Նման գիգանտ ընկերությունների առաջին դեմքերի այցելը Հայաստան՝ նպաստում է մեր երկրում զգալի նեդրումների խթանմանն ու բիզնես համագործակցությունների կայացմանը», - եզրափակել է Երվանդ Զորյանը:

«Առօրյայում մենք հաճախ չենք զգում, որ աշխարհն իր քաղաքակրթական ձեռքբերումներով պարտական է կոնկրետ անհատների՝ իրենց գյուտարարության, իսկ հետագայում՝ նաև դրանց մասսայականացման համար: Պարոն Ստոկն այդ գիտնականներից մեկն է: Այն, որ մրցանակի գործընկերը ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունն է, ամենևին պատահական չէ: Հեռահաղորդակցությունը բիզնես է, որը կարող է միավորել, մեծ հնարավորություններ ստեղծել ու պահանջարկ ձևավորել գիտության զարգացման, տեխնոլոգիական ու ՏՏ լուծումների, մեդիայի, բիզնեսի զարգացման, մարդու զարգացման ու նրա առօրյա կյանքը հեշտացնելու համար: Մենք տարիներ շարունակ եղել և մնում ենք ՏՀՏ համայնքի կողքին՝ համաշխարհային կարևոր ներդրում ունեցած դափնեկիրներին Հայաստանում ներկայացնելու և ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դերն ամրապնդելու համար: Այս մրցանակի շնորհիվ բազմաթիվ հայ երիտասարդներ ոգեշնչվում են և լուրջ մոտիվացվում՝ ձգտելով ոտք չդրած արահետներով գնալ դեպի հաջողության նոր պատմություններ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը ՀՀ նախագահից, և ես շնորհակալ եմ մրցանակաբաշխության կոմիտեին և միջազգային ընտրող հանձնաժողովին՝ ինձ որպես ՏՏ համաշխարհային մրցանակի դափնեկիր ընտրելու համար: Ես տպավորված եմ այն տաղանդով, որ տեսնում եմ Հայաստանում և այն ոգևորությամբ, որ զգում եմ իմ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիվա-ՄՏՍ-ին այս մրցանակը հովանավորելու և այսօր մեզ հյուրընկալելու համար: Հեռահաղորդակցությունը հսկայական դեր է խաղում ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում և ես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի առաջադեմ ընկերություն: Երկուշաբթի ես այցելեցի «Սինոփսիս Արմենիա»-ի կրթական բաժինը և զարմացա՝ տեսնելով ուսանողներին և դասախոսներին, որոնք մշակում են գործընթացների նախագծման փաթեթներ (three nanometers process design kits): Սրանք աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներից մի քանիսն են, և հիանալի է, որ Հայաստանում ուսանողները կարողանում են գործընթացների նախագծման փաթեթներ տրամադրել մնացյալ աշխարհի ուսանողներին՝ դրանք օգտագործելու համար», - ասել է դոկտոր Ստոկը:

«Շնորհակալություն եմ հայտնում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի միջոցառումը կազմակերպելու և բարձր մակարդակով իրականացնելու համար։ Վստահաբար այն լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային ՏՏ ոլորտում ամրապնդելու և բարձրացնելու համար: Ի թիվս կարևոր այլ թիրախների՝ մրցանակը միտված է երիտասարդների շրջանում ՏՀՏ ոլորտում կայացած և հաջողակ մասնագետի կերպարի ստեղծմանն ու տարածմանը: Հայաստանում կան խոստումնալից երիտասարդներ, որոնք կոգևորվեն այս մրցանակի դափնեկիրների հաջողություններով և նրանց օրինակով կընտրեն ՏՀՏ-ն որպես ապագա մասնագիտություն», - ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

«Այս մրցանակաբաշխությունն ունի կարևոր առաքելություն. մեր երկիր բերել մարդկության կյանքի ընթացքը փոխելու հարցում հեղափոխական ներդրում կատարած, համաշխարհային ճանաչում ունեցող լեգենդների և նրանց անցած ճանապարհը ներկայցնել հայ երիտասարդներին: Դա ուսանելի և հետաքրքիր փորձ է ոչ միայն նրանց, այլև գիտակրթական տեխնոլոգիական ոլորտի հանրության համար»,- ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները կարգավորող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Բացման խոսքին հետևեց հարցուպատասխան: 

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ մրցանակակիրներն են՝

«Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010 թ.)
«Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011 թ.)
«Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012 թ.)
Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013 թ.)
«Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014 թ.)
«Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015 թ.)
«Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզեն (2016 թ.) «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադել (2017 թ.)
Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության համահիմնադիր Դր Ջեյմս Թրուշարդ (2018 թ)
«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը (2020 թ) 

Մրցանակաբաշխության հիմնական նախաձեռնողն ու կազմակերպիչները Սինոփսիս Ինք․ ընկերությունն է և նրա Սինոփսիս Արմենիա ստորաբաժանումը»,- ասվում է հաղորդագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:05
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:57
Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
«1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647.5 մլն դրամ սոցիալական վճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
«Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության»,-...
Աղբյուր` Panorama.am
10:49
Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր չեն եղել. ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանել է «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածին։
Աղբյուր` Panorama.am
10:39
«Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակությունն Մալմյոյում է։ Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
«Այն ինչ կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու...
Աղբյուր` Panorama.am
10:19
Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին հանդես է եկել դասախոսությամբ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}