Էդգար Ղազարյան. Նիկոլական ավանդույթները չեն շրջանցել նաև Վայոց ձորի մարզը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Իշխանության ժառանգականության հայկական ավանդույթները
Մեծ Բրիտանիան չի կարող մեզ զարմացնել իշխանության ժառանգական փոխանցման իր ավանդույթներով։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնում, Երասխի գինու գործարանի տիրոջ, Ռազի տղան (Երասխի դուքսը) իր հորը փոխարինել է` նրա կենդանության օրոք։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ ՀՀ Տավուշի մարզպետ է նշանակվել ոչ միայն իր հարսանիքի քավորը, այլև նրա եղբայրը` Հայկ և Վահե Ղալումյանները։
Նիկոլական ավանդույթները չեն շրջանցել նաև Վայոց ձորի մարզը։ Սկանդալային պատմության մեջ հայտնված ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատակազմի ղեկավար, այնուհետև Ազգային ժողովի պատգամավոր կարգելուց հետո, նրան փոխարինել է իր փաստաբանը` մարզպետի տեղակալ նշանակելով Տրդատի եղբորը (Տրդատ Երկրորդին)»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. ЗИЛ-ի վարորդը սիրում է ճախրել ուղղաթիռով
- Էդգար Ղազարյան. Դերակատարների հստակեցմանը հաշված օրեր են մնացել
- Էդգար Ղազարյան. Քիչ ժամանակ է մնացել, որ մենք արդարություն հաստատենք մեր երկրում
- Էդգար Ղազարյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի մասին. Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում
- Բոլորի աջակցությունն անհրաժեշտ է զոհված զինծառայողների ծնողներին․ Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար
- Ահազանգ. ՀՊՏՀ ռեկտորն առանց որևէ հիմքի աշխատանքից հեռացրել է Էդգար Ղազարյանին
- Սեպտեմբերի 2-ի հանրահավաքին պետք է մասնակցի նաև նորընտիր վարչապետը․ Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չկայացավ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը