Իրանը հերքում է Ալբանիայի վրա կիբերհարձակումներին իր մասնակցությունը
Իրանի կառավարությունը Ալբանիայի դեմ կիբերհարձակումներին չի մասնակցում, և դրա պնդումները հիմնավորված չեն։ «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, որի խոսքերը մեջբերել է Euractiv հրատարակությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, լինելով այն երկրներից մեկը, որը ենթարկվել է իր կարևոր ենթակառուցվածքի վրա կիբերհարձակումների, դեմ է և դատապարտում է կիբերտարածության ցանկացած օգտագործում՝ որպես այլ երկրների ենթակառուցվածքների վրա հարձակվելու միջոց»,-ասել է Քանանին:
Եվրամիությունը նախկինում համերաշխություն էր հայտնել Ալբանիայի հետ Իրանի կողմից ենթադրյալ կիբերհարձակումների կապակցությամբ: Մինչ այս Ալբանիայի իշխանությունները մեղադրել էին Իրանին ողջ երկրի պետական ծառայությունների պորտալի վրա կիբերհարձակման փորձի մեջ և հայտարարել Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին։
Իրանի դեսպանատան բոլոր դիվանագիտական և տեխնիկական-վարչական անձնակազմին կարգադրվել է 24 ժամվա ընթացքում լքել Ալբանիայի տարածքը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ռազմական տեխնիկա արտադրող աշխարհի 5 ամենազարգացած երկրների թվում է
- Թուրքիան Bayraktar-ներ է վաճառում Ալբանիային
- ԵՄ-ն համաձայնեցրել է Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի ընդգրկման բանակցությունների սկիզբը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ