Քաղաքական 16:00 13/09/2022 Հայաստան

Մամիջանյանը հրապարակեց, թե ինչ առաջարկություններ է ներկայացրել «Պատիվ ունեմ»-ը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ ցանկանում է ներկայացնել իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել հայտարարության տեքստի հետ կապված։

Ըննդիմադիր խմբակցության ՀՀԿ-ական ղեկավարը ներկայացրեց, թե ինչ առաջարկներ են հնչել խմբակցության կողմից։

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են։ Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունը՝ ուժի միջոցով լուծել  Ղարաբաղյան հակամարտությունը, ավելին, անպատիժ մնալով  Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ նախկին ոտնձգություններից հետո, արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։

Այս գործելաոճով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Ստեղծված իրավիճակը նաև Հայաստանի կողմից հետպատերազմական ժամանակահատվածում անվտանգային ներուժի վերականգնմանն ուղղված գործողությունների ու դիվանագիտական աշխատանքի ոչ լիարժեք իրականացման հետևանք է։

Ստեղծված իրավիճակն ապացուցում է, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսակցությունները համարժեք չեն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին, տարածաշրջանային իրողություններին ու աշխարհքաղաքական  զարգացումներին։ Ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը պետք է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ, քանի որ այդ երկու հիմնախնդիրների տարանջատումը հղի է Հայաստանի ու Արցախի համար գոյաբանական անդառնալի խնդիրներով»,-առաջարկություններն ընթերցեց Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ի պատասխան այս առաջարկությունների, «իշխող խունտան» ընդունել է դրանց մի մասը, որը բացարձակապես չէր ներառում «ողջ աղը, հետագա բանակցային գործընթացի համար կարևոր իմաստը»։

Մամիջանյանի խոսքով, ինքն ասել է, եթե ներկայացրած կետերը լավն են, օգուտ են տալիս ու բխում են Հայաստանի Հանրապետության շահերից, ո՞րն է պատճառ, որ դրանք չեն ներառվում հայտարարության տեքստի մեջ։

«Այստեղից հետևություն. Արյունոտ շոուն, որը նրանք կազմակերպեցին մեր զինվորների արյան վրա այս դահլիճում, ոչ այլ ինչ է, քան այս կամ այն քաղաքական ծուղակը ձևակերպել։ Նորից եմ ասում, եթե առաջարկները լավն էին, մեր քվեարկության համա՞ր էիք դրանք ներառում։ Ինչո՞ւ չեք ներառել այս առաջարկությունները վերջնական տեքստում։ Մեզ անընդհատ ասում են՝ ինչո՞ւ չեք վերադառնում դահլիճ։ Երբ մեր սահմանների վրա ագրեսիա է, վերադառնամ դահլիճ, որ Սիմոնյան Ալենը քննարկի, թե ընդդիմությունը ոնց աշխատի՞։ Արդյոք այս մեսիջները պե՞տք է երկրի թիվ մեկ ամբիոնից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը հնչեցնի»,-ասաց նա՝ ավելացնելով, մինչդեռ կարելի էր աշխատեցնել խորհրդարանական դիվանագիտությունն ու կոչով դիմել դաշնակից երկրների օրենսդիր մարմիններին։

Մամիջանյանը համոզված է, որ ՔՊ-ականների միակ նպատակն ընդդիմադիր խմբակցություններից քվեարկություն կորզելն էր, ոչ թե ՀՀ շահերը սպասարկելը։

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։

Թշնամու  հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}