Պարոն Աղազարյանին երեկ դոշով բրթբրթող բուղեքը, թող պատրաստ լինեն՝ մենք իրենց կարիքն ունենք 2-րդ, 1-ին բանակային կորպուսներում.Անդրանիկ Քոչարյան
«Մեր երկրին պետք է համերաշխություն, իսկ առանց համերաշխության մեր սահմանների խնդիրները չունեն լուծումներ»,-զորակոչից տարեկետում տալու խնդիրները կարգավորող օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ ասաց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա հայտնեց, որ սահմանային և բանակային ռեֆորմները, որոնք ՔՊ-ն որպես խնդիր դրել է իր առաջ, անում են առանց ընդդիմադիր դաշտի պատգամավորների:
«Մեր լեգիտիմությունը կասկածի տակ դնելը մենք հաղթահարել ենք, բայց այսօր մեր սահմաններին լարված իրավիճակ է և դրանք հաղթահարելու համար մեր երկրում պետք է համերաշխություն, իսկ համերաշխությունը մենք պետք է օգտագործենք սահմանային դիրքերից սկսած մինչև Երևանի կենտրոն»,-ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը:
Նա ընդունեց, որ այդ գործում կարող են լինել ժամանակավոր անհաջողություններ, որոնք պետք է արագ ստանան լուծումներ:
«Բայց մեր զինված ուժերին վստահությունը խոչընդոտող որևէ գործողություն պետք է դատապարտվի: Պատերազմի ժամանակ չեն լինում անհանդուրժողականության իրավիճակներ»,-ասաց նա և հավելեց. «Երեկվանից սկսած ինչ-որ երգիչներ, պոետներ, խմբեր և դրանցից բխող այլ անձնակազմեր փորձում են երկրում մեր ուժերի նկատմամբ անվստահություն սերմանել, չի կարելի: Հիմա էլ տարածել են, թե ԱԺ պատգամավորների տներն են գնալու: Անհամբեր սպասում ենք բոլորիդ, համեցեք: Բայց կարծում եմ, որ սահմանի վրա են ձեզ սպասում և էն բուղեքը, որ երեկ պարոն Աղազարյանի դոշով բրթբրթում էին, չգիտեմ ՀՀ քաղաքացի են, թե ոչ, թող պատրաստ լինեն՝ մենք այսօր իրենց կարիքն ունենք 2-րդ, 1-ին բանակային կորպուսներում և ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրենք գան ու աջակցեն մեր զինված ուժերին»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն առաջարկում է սովորող և տարեկետում ստացած քաղաքացիների զորակոչային տարիքը 27-ից տարեկանից բարձրացնել 28-ի
- Խնդրում եմ օրենքի նախագիծն ընդունել և հնարավորություն տալ մարդկանց հանգիստ ապրել.Կարեն Գիլոյան
- ՔՊ-ն միաձայն ընդունեց 30 օրենք, որոնցից մեկով կարգավորվում է ինքնապաշտպանության նպատակով զենք կրելու իրավունքը