Քաղաքական 20:52 15/09/2022 Հայաստան

Ինչու՞ Նիկոլը չգնաց Սամարղանդ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը գրում է.

«Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), որն այսօր Սամարղանդում կանցկացնի իր հերթական գագաթնաժողովը, թերագնահատվում էր համաշխարհային քաղաքականության մեջ։ Դաշինքը ստեղծվել է 1997թ. Ռուսաստանի և Չինաստանի կողմից, որի գլխավոր նպատակը դիտարկվում էր որպես Արևմտյան քաղաքա-տնտեսական հզորության հակակշիռ: Հենց սկզբից ՇՀԿ-ին անդամակցեցին Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։ Քանի, որ ՇՀԿ-ն ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, բնականաբար այն ունի նաև համագործակցության ռազմական բաղադրիչ:

Սակայն կազմակերպության անդամների միջև պաշտպանական ու ռազմա-քաղաքական համագործակցությունը երբեք այնքան ինտենսիվ չի եղել, որքան ՆԱՏՕ-ի արևմտյան ռազմական դաշինքի պետությունների համագործակցությունն է:
2002թ. ՇՀԿ անդամ պետությունների գագաթնաժողովի ընթացքում ստորագրվեց ՇՀԿ կանոնադրությունը, համաձայն որի, կազմակերպության հիմնական նպատակներն են անդամ պետությունների միջև փոխադարձ վստահության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային, ինչպես նաև կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի, բնապահպանության և այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության խթանումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովումը, ժողովրդավարական, արդար և ռացիոնալ նոր միջազգային քաղաքական և տնտեսական կարգի ստեղծման առաջմղումը:

Երբ 2017-ին Հնդկաստանն ու Պակիստանն անդամակցեցին ՇՀԿ-ին, առաջ եկան հարցեր, թե որքանո՞վ է ընդունակ այդ դաշինքը, համագործակցություն ապահովել հակամարտող երկրների միջև։ Այնուհետ, երբ 2020թ. ամռանը Հիմալայներում հնդկա-չինական սահմանային հակամարտությունը վերածվեց բախումների, որի արդյունքում առաջ եկան կանխատեսումներ, որ ներքին հակամարտությունները թույլ չեն տա ՇՀԿ-ին զարգանալ։

Սակայն այսօր սկսված գագաթաժողովը կարող է շրջադարձային լինել ՇՀԿ-ի համար: Առաջին հերթին, շնորհիվ Նյու Դելիի և Պեկինի՝ մրցակցությունը հետին պլան մղելու որոշման։ Բոլորովին վերջերս, երկու կողմերի զորքերը դուրս են բերվել Հիմալայներում հակամարտող գծից: Սա կարող է բացատրվել նրանով, որ Հնդկաստանը, չնայած Չինաստանի հետ ունեցած լուրջ տարաձայնությունների, հակված չէ արևմտյան պետությունների՝ Մոսկվայի և Պեկինի հետ իրենց քաղաքական պայքարում դիտարկվել որպես Չինաստանի դեմ հանդես եկող գործոնի։ Հնդկաստանի գործող իշխանությունները, իրենց երկրի ապագան, կարծես թե տեսնում են ոչ թե որպես Արևմուտքի դերակատար, այլ որպես նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհում հանդես եկող անկախ միավոր:

ՇՀԿ-ի զարգացման մյուս կարևոր փուլը Իրանի մուտքն է կազմակերպություն, որն այսօր կարձանագրվի Սամարղանդում։ Սա նոր հեռանկարներ է բացում Իրանի համար, որին Արևմուտքը երկար տարիներ փորձում է կոտրել դաժան պատժամիջոցներով, և ավելի է նվազեցնում անդրատլանտյան տերությունների՝ Մերձավոր Արևելքում գերիշխող դիրքերը պահպանելու հնարավորությունները։ Հատկապես այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Քաթարը և Եգիպտոսը ցանկություն հայտնեցին դառնալ «երկխոսության գործընկերներ» ՇՀԿ-ի հետ։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) նույնիսկ մտածում է կազմակերպության լիիրավ անդամ դառնալու մասին։

Ապագայում Ծոցի երկրները, որոնք Չինաստանի և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության շնորհիվ հաղթահարում են իրենց միակողմանի կախվածությունը Արևմուտքից, գուցեև ՇՀԿ-ում գտնեն համապատասխան հարթակներ, որտեղ կկարողանան լուծել Իրանի հետ ունեցած իրենց սուր հարցերը։ Առայժմ սա ապագայի խնդիր է։ Այնուամենայնիվ, ՇՀԿ-ն արդեն ավելի ու ավելի է վերածվում ծանրության կենտրոնի Ասիայի ու Արևելքի ուժերի համար, որոնց նպատակն է լինելու կասեցնել տարածաշրջանում Արևմուտքի գերակայությունը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. մասնակցել և ելույթով հանդես է եկել ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և ՇՀԿ համատեղ գագաթնաժողովին: Հայաստանը 2016թ. ապրիլից հանդիսանում է ՇՀԿ գործընկեր անդամ:

Հայաստանը հրավիրված էր այսօր Սամարղանդում սկսված գագաթաժողովին, որին վերջին պահին (երեկ) Նիկոլը հրաժարվեց մասնակցել: Ի՞նչն էր պատճառը, կարելի է գլխի ընկնել: Սակայն չի բացառվում նաև այն հանգամանքը, որ Նիկոլի վրա եղել է ճնշում, որին ինչ-ինչ պատճառներով վերջինս ենթարկվել է:

ՇՀԿ գագաթաժողովը կարող էր ծառայել Հայաստանի դեմ սկսված ադրբեջանական ագրեսիային միջազգային հչեղություն տալը: Այն լավ հնարավորություն էր հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ, տարածաշրջանում Հայաստանի կենսական շահերից բխող դիրքորոշումները պաշտոնապես հնչեցնելու համար:  Սակայն կապիտույլանտը հրաժարվեց այդ բացառիկ հնարավորությունից: Գուցե իշխանությունը կորցնելու վախից, որոշեց չբացակայե՞լ երկրից...
Սամարղանդից հետո Հայաստանի և Արցախի շուրջ զարգացումներն ավելի հստակ կբացատրեն, թե ինչո՞ւ Նիկոլը հերթական անգամ խուսափեց սեփական երկրի շահերը պաշտպանելուց՝ այդ բեռը թողնելով Մոսկվայի և Թեհրանի վրա:

Հայաստանի բացակայությամբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, հնարավորություն կստանա լայն քայլերով առաջ շարժվել նաև ՇՀԿ-ում՝ իրավիճակն ամբողջությամբ շուռ տալով ագրեսիայի ենթարկված Հայաստանի դեմ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}