Քաղաքացիները մոլորվել են Հաղարծինի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել ավտոմեքենայի մոտ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ