Աբովյանում «Opel Astra G» մակնիշի մեքենա է այրվել
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի վերջնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի փողոցի վերջնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:17-ին: Այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․Ս) սրահի և շարժիչի հատվածը` մասամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան