Քաղաքական 12:43 30/09/2022 Հայաստան

«Հենակետ». Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ հակիրճ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հակիրճ հրապարակել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին երկու շաբաթվա՝ սեպտեմբերի 16-30-ը, կարևոր իրադարձությունները.

«Ռազմական իրադրություն

• Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել 155 մմ/52 տրամաչափի RCH-155 ինքնագնաց հաուբիցների արտադրությանը և Ուկրաինային վաճառելուն։ Ինքնագնաց հրետանային միջոցը իրենից ներկայացնում է BTR Boxer-ի շասսիի վրա տեղակայված մարտական մոդուլ՝ գերմանական PZH 2000-ի հրետանային մասով, որն ակտիվորեն կիրառում է Կիևը մարտական գործողությունների գոտում։ Ուկրաինան կդառնա այդ համալիրների առաջին օտարերկրյա պատվիրատուն։

• ՌԴ ռազմական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարը հայտարարել է. «Ռուսաստանը խնդիրներ չունի անօդաչուների հետ, դրանք մեզ մոտ ամենալավն են։ Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հաջողությամբ է զարգանում»։

• Սեպտեմբերի 19-ին Զապորոժիեում ոչնչացվել է ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերի սպասարկման արտադրամասը։ Նովո Կախովկայի շրջանում օդում խոցվել է ամերիկյան երկու AGM-88 HARM հակա ռադիոլոկացիոն հրթիռ:

• Սլովենիան Ուկրաինային կփոխանցի M-55s 28 միավոր մարտական տանկ, որոնք հին խորհրդային Տ-55-ի արդիականացումն են: Փոխարենը Լյուբլյանը Գերմանիայից կստանա 35 բեռնատար և ջրի համար նախատեսված 5 ավտոցիստեռն։

• Պենտագոնը պայմանագիր է կնքել՝ Ուկրաինային մինչև 40 կմ հեռահարությամբ Switchblade 600 զինամթերք փոխանցելու վերաբերյալ։

• ՌԴ ՊՆախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. «Ուկրաինական բանակն ամբողջությամբ վերահսկվում է արևմտյան երկրների կողմից, Կիևում ամբողջությամբ նստած է Արևմտյան հրամանատարությունը։ Ուկրաինան կորցրել է բանակի կադրերի կեսը՝ 200 հազարից 100 հազարը, դրա համար էլ նրանց մոտ զանգվածային մոբիլիզացիա է տեղի ունենում։ Ուկրաինայում ավելի քան 2 հազար օտարերկրյա վարձկաններ են զոհվել։ Մեր կորուստները 5937 մարդ է, իսկ Ուկրաինան տվել է 61 207 զոհ, 49 368 վիրավոր։ Հատուկ գործողության ընթացքում վերջին երեք շաբաթվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 7 հազար ուկրաինացի զինվորական, 970 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 208 տանկ»։

• Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 215 գերիների, որոնց թվում են «Ազով» գումարտակի հրամանատարներ Դենիս Պրոկոպենկոն, Սվյատոսլավ Պալամարը և ծովային հետևակի 36-րդ առանձին բրիգադի հրամանատարի պաշտոնակատար Սերգեյ Վոլինսկին: Էրդողանի հետ պայմանավորվածության համաձայն՝ նրանք Թուրքիայում կգտնվեն մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտը՝ Թուրքիայի նախագահի «անձնական պրոտեկտորատի» ներքո։

• Ուկրաինայի իշխանությունները դիտարկում են կին բժիշկների զանգվածային մոբիլիզացիայի հնարավորությունը՝ սանիտարական անձնակազմի մեծ կորուստների պատճառով։

• Ամերիկյան Կոնգրեսի 17 անդամներ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին կոչ են արել արագացնել Պենտագոնի կողմից «MQ-1C Grey Eagle» 4 միավոր հարվածային անօդաչու սարքերի վաճառքի վերաբերյալ Ուկրաինայի հարցման քննարկումը:

• Բրիտանական հետախուզության տվյալներով՝ այն տարածքները, որտեղ այս օրերին հանրաքվեներ են անցկացվում, մինչև հոկտեմբերի 14-ը կանցնեն Ռուսաստանի կազմի մեջ։

• «Ես չհասկացա, թե ինչ է տեղի ունեցել։ Ես չեմ հասկանում, թե ինչու Իսրայելը չի կարող մեզ զենիթային հրթիռներ մատակարարել, Իսրայելը մեզ ոչինչ չի տրամադրել։  Ոչի՛նչ։ Զրո։ Այս պահին Ուկրաինան Չինաստանի հետ կապուղի չունի, և դա խայտառակություն է»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին ֆրանսիացի լրագրողներին տված հարցազրույցում։

• Գործարկվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության արդիականացված ТУ-214р ինքնաթիռը, որը արդեն կիրառում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։

• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ստացել է NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր։

• ՌԴ ՊՆ-ն-ի տվյալներով Ուկրաինայի ռազմական գործողությունների սկսվելուց մինչ օրս ոչնչացվել է ուկրաինական զինուժի 307 ինքնաթիռ, 155 ուղղաթիռ, 2107 ԱԹՍ, 377 ԶՀՀ, 5147 տանկեր և այլ զրահամեքենաներ, 855 ՀԿՌՀ, 3439 դաշտային և այլ տեսակի հրետանային միջոցներ։

• Ուկրաինայի ՊՆ-ի տվյալներով ռուսական կողմի ընդհանուր մարտական կորուստները 24.02-ից 30.09-ը կազմել են մոտ 59080 (+500) անձնակազմ, 2338 (+13) միավոր տանկեր, 4932 (+23) զրահապատ մարտական մեքենաներ, 1391 (+6) միավոր հրետանային համակարգեր, 177 միավոր ՀՕՊ համակարգեր, 266 մավոր ինքնաթիռ, 226 միավոր ուղղաթիռներ, 1011 միավոր ԱԹՍ, 246 միավոր թեւավոր հրթիռներ, 15 միավոր նավեր, ռազմանավեր / նավակներ, 3775 միավոր տրանսպորտային միջոցներ և վառելիքի բաքեր։

Բանակցային գործընթաց

• Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Ուկրաինայում խաղաղությունն ապահովելու ջանքերը և հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ ղեկավարների հետ նոր բանակցությունների մասին:

• Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն եւ փոխվարչապետ Մուհամադ բին Սալմանը հայտարարել է, որ իր պետությունը պատրաստ է ջանքեր գործադրել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում «բոլոր կողմերի միջեւ» միջնորդ հանդես գալու համար։

• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշեցրել է, որ օկուպացված տարածքներում այսպես կոչված «հանրաքվեների» անցկացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անհնար կդառնան:

Արտաքին քաղաքական իրադրություն

• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի սպառազինության և այլ ռազմական ունեցվածքի պաշարները սպառվում են Ուկրաինա կատարած մատակարարումների պատճառով: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ավելացնել այդ ուղղություններով արտադրությունը՝ պաշարները լրացնելու համար։ Այսպես, Գերմանիան արդեն հայտարարել է, որ հասել է Կիևին սպառազինություն մատակարարելու իր հնարավորությունների սահմանագծին, իսկ ԱՄՆ-ն ակտիվորեն պայմանագրեր է կնքում զենք արտադրողների հետ՝ սեփական պահեստները համալրելու համար։

• ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ռոբ Բաուերը դաշինքի գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքներով խոստովանել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից դեռ մի քանի տարի առաջ սկսվել է ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զինված ուժերի ներկայության ընդլայնման տարբերակների պլանավորումը:

• «Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կօգտագործվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային»։ Այս մասին ՌԴ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և հավելել, որ ՌԴ քաղաքացիները կարող են վստահ լինել, որ Ռուսաստանն ի զորու է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ազատությունը` իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով։

• ՌԴ նախագահի հրամանագրով ՌԴ–ում սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք է հայտարարվել։ Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր ներկայումս գտնվում են պահեստազորում և, առաջին հերթին, նրանք, ովքեր ծառայել են երկրի զինված ուժերում, ունեն որոշակի զինվորական մասնագիտություններ և համապատասխան փորձ։

• ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով ՌԴ-ից առգրավված ռուսական ակտիվները, որը կազմում է մոտ 300 մլրդ դոլար, փոխանցել Ուկրաինային։

• Էստոնիայի իշխանությունները որոշում են կայացրել արգելել ՌԴ քաղաքացիների վերադարձը երկիր, որոնք մասնակցել են Ուկրաինայում մարտական գործողություններին:

• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ Ասամբլեայի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է. «Ռուսաստանն անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական սկզբունքները։ Պուտինը հանդես է եկել միջուկային սպառնալիքներով։ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի արդար պայմաններով։ ԱՄՆ-ն սերտորեն աշխատում է դաշնակիցների հետ, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի հնարավոր հարձակումը ՆԱՏՕ-ի տարածքում»։

• Սեպտեմբերի 22-ին եվրոպացի նախարարները քննարկել են Ուկրաինային հավելյալ ռազմական աջակցությունը և Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները։

• Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան չի ցանկանում տանկեր ուղարկել Ուկրաինային, քանի որ դա կարող է վտանգավոր քայլ դառնալ հակամարտության զարգացման համար։

• Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 457,5 մլն դոլարի աջակցության նոր փաթեթի հատկացման մասին:

• ԱՄՆ Կոնգրեսը նախապես համաձայնեցրել է Ուկրաինային մոտ 12 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելը։

• Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում միջուկային զենք չօգտագործել։ Իսկ նախկին կանցլեր Մերկելը իր հերթին, Բեռլինի նոր վարչակազմին խորհուրդ է տալիս լրջորեն ընդունել Պուտինի բոլոր հայտարարությունները, քանի որ դրանցից յուրաքանչյուրը, ոչ թե թուլության նշան է, այլ «մանևրի տարածության ընդլայնում»։

Երկրի ներքին իրադրություն

• Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը կարող են զբաղեցնել ՈւԱԾ-ի ղեկավարի գործող պաշտոնակատար Վասիլի Մալյուտկան կամ նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոման Մաշովեցը, որը հասարակական պալատում վերահսկում է ուժային բլոկը և այս «մրցավազքի» ֆավորիտն է:

• Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակովը հայտնել է, որ Կիևը կարող է լրացուցիչ զորահավաք անցկացնել՝ որը պայմանավորվա է ՌԴ-ում անցկացվող մասնակի մոբիլիզացիայի հետ։

• Ռուսաստանի Դաշնությանը Խերսոնի մարզի միանալու հարցով հանրաքվեն կայացել է։ Ընտրատեղամասեր եկածների մեծ մասը պաշտպանել է Ուկրաինայի կազմից մարզի դուրս գալը և Ռուսաստանին նրա միացումը: Հայտարարել է վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։

• Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ առաջիկա օրերին կհրապարակվի գործողությունների ծրագիր ՌԴ ԶՈւ-ի կողմից մարտավարական միջուկային հարվածի դեպքում:

• Ֆրանսիան Ուկրաինային հումանիտար օգնություն է փոխանցել։ Տրանսպորտային բեռնատար նավը Մարսելից դուրս է եկել ու մեկնել Ռումինիա, այնուհետեւ արդեն ցամաքով բեռը կուղեւորվի Ուկրաինա:

Միջազգային մամուլի արձագանք

• «The National Interest» պարբերականը գրել է. «Ռուսաստանը պատրաստվում է լուրջ հարված հասցնել, որը կարող է աղետի նախերգանք դառնալ։ Ռուսաստանը մի քանի ռազմական տարբերակ ունի, որոնք  ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար Այդ սցենարները անհանգստության լուրջ առիթ են դարձել, Ռուսաստանը կարող է գրավել Օդեսան, ինչն Ուկրաինային հոգեբանական և տնտեսական պարտության կմատնի, ՌԴ ԶՈւ-ն կարող է նաև հարձակում սկսել հյուսիս-արևելքում և ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումներն առնել շրջապատման մեջ:

• «Business Insider» պարբերականը հղում անելով ՆԱՏՕ-ի զեկույցին, գրել է, որ Ուկրաինայում ընթացիկ հակամարտության կողմերից ոչ մեկը մոտ ժամանակներս իր նպատակներին չի հասնի։ Ընդ որում, ռուսական զորքերը կուժեղացնեն իրենց ճնշումը՝ ոչնչացնելով հակառակորդի ենթակառուցվածքները բոլոր ուղղություններով։

• «Nya Dagbladet» շվեդական պարբերականը, վկայակոչելով ամերիկյան առանցքային «RAND Corporation» վերլուծական կենտրոնի տարածած զեկույցը, հայտնում է, որ ԱՄՆ-ը նախապես էր «պատերազմ նախապատրաստում Ուկրաինայում՝ Եվրոպան պառակտելու և Ռուսաստանը թուլացնելու նպատակով»։

• «Military Watch Magazine» պարբերականը գրել է, որ Արևմտյան երկրների մոտ գրեթե չեն մնացել T-72 նմուշի մարտական տանկեր։ Հովանավորներն այժմ ստիպված են Ուկրաինա ուղարկել հնացած T-55 խորհրդային նմուշի տանկերը, որոնք արդիականացվել են, բայց դրանց արդյունավետությունը կասկածելի է։

• «Politico» պարբերականը գրել է, որ Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իտալիայի նոր կառավարությունը Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ կվերանայի Ուկրաինայի հանդեպ իր պարտավորությունները։

• «Reuters» գործակալությունը գրել է, որ ԱՄՆ-ը 1,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում մտադիր է Ուկրաինային փոխանցել HIMARS հրթիռային համալիրների լրացուցիչ արձակման կայանքներ և դրանց ռազմամթերքը, ինչպես նաև անօդաչու թռչող ապարատներին հակազդելու միջոցներ»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}