Հասարակություն 18:07 03/10/2022 Հայաստան

Կոնվերս Բանկ. Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան

Այս տարեսկզբից նոր բնակֆոնդի շինարարության աշխարհագրությունը սկսեց ընդլայնվել՝ Երևանի ծայրամասերից բացի ամբողջական թաղամասերի շինարարություն սկսվեց Աբովյանում, Աշտարակում, մայրաքաղաքին հարող այլ բնակավայրերում:

Մասնագետները նման զարգացում կանխատեսել էին դեռ նախորդ տարի՝ նշելով, որ դա պայմանավորված է լինելու եկամտահարկի գումարի վերադարձի օրենքում փոփոխություններով:

Մեկ-երկու տարի հետո գնորդները Երևանի Կենտրոնում ու Արաբկիրում առաջնային շուկայում անշարժ գույք ձեռքբերելիս այլևս չեն օգտվելու եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից: Արդյունքում, նման հնարավորությունից օգտվել ցանկացողները սկսելու են բնակարան ձեռք բերել այլ վարչական շրջաններում և հարող բնակավայրերում:

Նույն օրենքի կիրարկմամբ էլ բացատրվում է Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների ռեկորդային թիվը նախորդ տարի: Անշարժ գույքի առքուվաճառքին է բաժին ընկել կատարված մոտ 202 հազար գործարքից 56 հազարը:

Եվս մի հետաքրքիր ցուցանիշ. Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2015թ: 2021թ. տվյալով՝ այդ տարվա համեմատ վերադարձված եկամտահարկի ցուցանիշն աճել է ավելի քան 80 անգամ:

Ի՞նչ հիմնական չափորոշիչներով են առաջնորդվում Հայաստանում բնակարան ձեռք բերելիս: Անշարժ գույքի գործակալություններից մեկում նշում են՝ վայրը, ենթակառույցների հասանելիությունը: Դե, ակնհայտ է` նաև եկամտահարկը հետ ստանալու հնարավորությունը: Ահա այս հարցերի պատասխաններն են տվել Կոնվերս Բանկի մասնագետները։

Հայ գնորդն օտարերկրյա գնորդներից գրեթե չի տարբերվում: ՌԴ-ում և Եվրոպական որոշ երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացի գտնվելու վայրից ու ենթակառույցների հասանելիությունից, կարևորվում է ապահովությունը, ավտոկայանատեղիի, կանաչ գոտու առկայությունը: Նաև՝ էներգաարդյունավետությունը: Ի դեպ, սա բնակարանների ընտրության հարցում ունի եզակի կարևորություն՝ հանուն ինչի գնորդը պատրաստ է ավելի շատ վճարել: Այս տեսանկյունից գնորդներն առանձնացնում են նաև ապահովությունն ու գտնվելու վայրը:

Էներգաարդյունավետություն հասկացությունը Հայաստանում սկսել է շրջանառվել վերջերս և, ի տարբերություն ընդունված տեսակետի, դա միայն էներգիայի խնայողությունը չէ: Էներգաարդյունավետությունը որոշվում է էներգիայի ծախսով, որն անհրաժեշտ է տվյալ շինությունում կյանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:

A, A+, A++, B, B+, C… Այսպես է բնութագրվում ոչ միայն կենցաղային տեխնիկան՝ ըստ էներգաարդյունավետության: Շենքերը և շինությունները, պարզվում է, ևս ունեն էներգաարդյունավետության դաս: Այս ցուցանիշով առավել էներգաարդյունավետ են A, A+, A++, B, B+ դաս ունեցողները, C և C+ դաս ունեցողների էներգաարդյունավետության մակարդակը նորմալն է: Վերը նշված դասեր չունեցող շենք-շինությունները համարվում են ոչ էներգաարդյունավետ:
Հայաստանում բազմաբնակարան շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, ու էներգաարդյունավետության մասին խոսելը դրանց պարագայում տեղին չէ: Էներգիայի օգտագործումն ըստ մեկ մետր քառակուսու մոտ 3-5 անգամ բարձր է, քան զարգացած երկրներում, և կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ*մ2:

Ինչ վերաբերում է նոր բնակֆոնդին, ապա 2018թ-ին ընդունված կանոնակարգով սահմանվել են էներգաարդյունավետության նվազագույն չափորոշիչները, ինչին պիտի համապատասխանեն նորակառույցները. շենքերը պիտի ստանան նաև էներգաարդյունավետության անձնագիր:
Մասնագետները նշում են, որ Կանոնակարգի ներդրման սկզբնական տարիներին կառուցապատողներին էներգաարդյունավետությունն ու համապատասխան անձնագիրը գրեթե չէր հետաքրքրում: Եթե շինությունը էներգաարդյունավետ չէր, պարզապես շրջանցում էին այդ հարցը: Պահանջարկի ու մրցակցության աճին զուգահեռ նրանց վարքը փոխվեց: Այսօր էներգետիկ անձնագրերի առկայությունը ոչ միայն վստահության երաշխիք է, այլև գովազդային արշավների կարևորագույն մաս: Նաև՝ գործոն, որն ուղղակիորեն ազդում է վաճառքի ծավալի վրա, քանի որ շատ գնորդներ նախընտրում են էներգաարդյունավետության համար վճարել միանգամից՝ խուսափելով հետագա տարիներին թանկ, կապիտալ նորոգման անհրաժեշտությունից:

Հայաստանում հիփոթեքային վարկավորման տեսանկյունից առաջատար բանկերից մեկի մասնագետները նշում են՝ վերջին տարիներին էներգաարդյունավետ վարկավորման ցուցանիշը կայուն աճ է ապահովում: Նման ներդրումը, եթե անգամ վարկի տեսքով է, արդարացված է: Կա մի հետաքրքիր ցուցանիշ. շենքերում լրա¬ցուցիչ՝ առավելագույնը 15% կապիտալ ներդրումների դեպքում էներգախնայողության արդյունքը կարող է կազմել մինչև 50%: 

Կոնվերս Բանկն ունի հիփոթեքային վարկավորման առաջարկ ցանկացած հաճախորդի ճաշակին և ընտրությանը համապատասխան: Մրցունակ առաջարկների շնորհիվ այսօր Բանկը շուկայի առաջատարներից է:

Մանրամասները՝ այստեղ, հեռախոս՝ 010-511 211:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}