Մասնակի իշխանափոխությունն իր մեջ շատ ավելի վտանգ է պարունակում. Արամ Սարգսյան
«Ներսից արված իշխանափոխությունը կլինի կոսմետիկ փոփոխություն»,-ասուլիսում հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա հայտարարեց, որ մարդիկ, որոնք 4 տարի իշխանություն են հաստատել, անզոր են կառավարել պետությունը, որի արդյունքները տեսանելի են, չնայած, որ իշխանավորներն անընդհատ մոլորեցնում են ժողովրդին:
Արամ Սարգսյանի խոսքով՝ իշխանության ներսում փոփորոխությունն արդյուքն չի տա, այլ պետք է ձևավորվի տարբեր ուժերից միասնական խումբ, որն իր վրա կվերցնի պատասխանատվությունը լուրջ փոփոխություններ անելու համար:
Դեմոկրատական կուսակցության նախագահը հայտնեց, որ Եթե ԱՄՆ-ն այսօր Հայաստանի օգտին ինչ որ բան է անում ապա միայն նրա համար, որ ցանկանում են այստեղից ՌԴ-ին դուրս մղեն:
«Մասնակի իշխանափոխությունն իր մեջ շատ ավելի վտանգ է պարունակում, քանի որ տեսնում ենք, թե ում են նրանք ներսից ընտրյալ համարում»,-ասաց Արամ Սարգսյանը և հավելեց. «ԱՄՆ-ը ցանկանում է այս տարածաշրջանում առաջացած վակուումը լցնել և չեն էլ թաքցնում իրենց նպատակը: Ո՞վ է դարձել նարնց վստահելի անձը՝ Արմեն Գրիգորյանը, որն այսօր շատ ակտիվ գործունեույթուն է ծավալում հենց ԱՄՆ-ում: Նրան անգամ ՀԴԲ-ի կենտրոնակայան են հրավիրել, այնտեղ հազվադեպ է լինում, որ հրավիրեն որևէ մեկին: Եթե մենք անընդհատ պետք է ապավինենք, որ դուրսը պետ է որևէ մեկին մեզ մոտ առաջադրի, կլինի այն ՌԴ-ն, ԱՄՆ-ը կամ ուրիշը, ապա այն կնշանակի, որ մենք «նամեստնիկի» ենք սպասում, ուրիչ ոչ մեկին»:
Նա ընդդիմադիրներին հիշեցրեց 1995-96 թթ երբ ընդդիմությունը միավովեց, միասնական թիմով հանդես եկավ և խորհուրդ տվեց այդ ուղով շարժվել:
Բանախոսը հավաստիացրեց, որ եթե այսօր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս գա, ապա նրան պաշտպանողները փողոց դուրս չեն գա, քանի որ այդ դուսխն արդեն չունեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը